Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
«Երեկ՝ ԱՊՐԻԼԻ 24-ին՝ համահայկական ՍԳՈ ՕՐԸ, ՀՀ մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցան ԵՐԿՈՒ «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ՝ ողջ պատմության ընթացքում՝ կառուցման օրից մինչ 2024 թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, ուր մարդիկ տասնամյակներ շարունակ միայն ծաղիկներ են խոնարհել ու աղոթել, ԱՌԱՋԻՆ անգամ ՍԳՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՌԵՑ գոռգոռոցն ու կանչվռտոցը: Զարմանալիորեն նույն պահին եւ նույն վայրում հայտնվեցին բեւեռականներն ու Նիկոլի կինը դստեր հետ: Կարծում եմ՝ հմուտ технолог-ների հանձնարարականով ընտրված էր ե՛ւ տեղը, ե՛ւ պահը՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ աչքի առաջ՝ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ մոտ, տեղի ունեցավ մի անվայել տեսարան՝ հայը՝ համենայնդեպս այն խումբը, որ կատարեց այդ արարքը, ցուցադրեց ողջ աշխարհին իր ներքնաշխարհը... Եվ ոչ միայն սփյուռքահայությունը, այլեւ մեր թշնամիները տեսան, թե ինչպես են հայերը իրենց պահում ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ մոտ:
 
Սակայն, 2024 թ. ԱՊՐԻԼԻ 24-ը դրանով չավարտվեց՝ մայրաքաղաքի ՀԵՆՑ ՍՐՏՈՒՄ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակի հարեւանությամբ՝ Սուրբ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ անունը կրող պողոտայի եւ Մեծն ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ անունը կրող փողոցի հատման խաչմերուկում, ԱՊՐԻԼԻ 24-ին ՀԱՅԻ ՋԱՐԴ տեղի ունեցավ... Քաղաքը եւս մեկ անգամ ականատեսը դարձավ «աննախադեպ» ու «հոգեցնցող» երեւույթի... Մի պահ թվում էր, թե գտնվում ես Ստամբուլի փողոցներում, այն էլ սուլթան Համիդի օրոք, երբ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ուղղված հայտագրով՝ արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, ԶԻՆՎԱԾ հայեր գրավեցին Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը:

Երեկ Երեւանի փողոցներում ԶԻՆՎԱԾ հայեր չկային... Հավանաբար ԴԱՐՁՅԱԼ ակնկալելով ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ուշադրությունը, մի խումբ հայեր ակցիա էին անցկացնում... Սակայն, ինչպես ԱՊՐԻԼԻ 24-ից առաջ Երեւանի կենտրոնում՝ ի ցույց բոլորի եւ ի ուրախություն մեր թշնամիների, ՀԱՏՎԵՑԻՆ մեր ծնողների կողմից ՏՆԿՎԱԾ առողջ ԾԱՌԵՐԸ, այնպես էլ երեկ՝ ԱՊՐԻԼԻ 24-ին, գազանաբար ՋԱՐԴՎԵՑ հայը: Թե ակցիայի ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդել, հետո հայտնի կդառնա... Բայց որ ԱՊՐԻԼԻ 24-ին պղծվեց ե՛ւ Ծիծռնակաբերդի ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ, ե՛ւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ կենտրոնը, դա փաստ է...
Արձանագրենք, որ թշնամին շատ հմուտ է գործում... Նրա ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ ականազերծման աշխատանքներ իրականացվեցին Ոսկեպարի ԵԿԵՂԵՑՈՒ հարեւանությամբ: Նրա ԵՐԿԱՐ ձեռքը հասավ նաեւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ Երեւանի ՍԻՐՏԸ, ուր ապրիլի 24-ին ՀԱՅԻ ՋԱՐԴ տեղի ունեցավ: Այսինքն, տեղի ունեցավ ե՛ւ ՌԱԶՄԱԿԱՆ, ե՛ւ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ գրոհ... Մեր օրերում դա կոչվում է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ պատերազմ...», - շեշտել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=282078&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ