Համագումարներ

Համագումարներ

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության թիվ 27-րդ  համաժողովի /ընդհանուր ժողովի/ ՝ 06.10.2023թ. արձանագրությունից

 

          ք. Երևան

 

          Համաժողովի (Ընդհանուր ժողողի) անցկացման օրվա դրությամբ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունում գրանցված է 2241 անդամ:

          Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի՝ Կուսակցության տարածքային ստորաբաժանումներից ընտրված 112 պատվիրակներից համաժողովին (ընդհանուր ժողովին)  մասնակցել են 101-ը:

 

1․ ․ Համաժողովի (Ընդհանուր ժողովի) օրակարգի հաստատում.

 

1․1․ Համաժողովի նախագահի եւ քարտուղարի ընտրություն: Խմբագրական, մանդատային և հաշվիչ հանձնաժողովների կազմավորում;

1․2․ Կուսակցության նախագահության հաշվետվություն;

1․3 Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն;

1․4․Կուսակցության համաժողովի Բանաձեւի (ծրագրային փաստաթղթի) ընդունում;

1․5․Կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության քննարկում և հաստատում;

1․6․Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինների ընտրություն;

1․7․Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն:

 

2․Համաժողովը օրակարգի 1․1 կետով Համաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Բաբուխանյանը, քարտուղար՝ Արտակ Գրիգորյանը: Որոշում կայացվեց կազմավորել խմբագրական հանձնաժողով 3 անձից` Հովհաննես Գալաջյան, Արմենուհի Հակոբյան, Իլոնա Ազարյան: Համաժողովի հաշվիչ հանձնաժողով կազմավորվեց 3 անձից՝ Ա. Գեւորգյան, Ե. Գալստյան, Ա. Աղազարյան: Որոշում կայացվեց մադատային հանձանաժողովը կազմավորել  3 անձից` Ք. Սարգսյան, Ա. Մինասյան, Վ. Աստվածատրյան:  Որոշումները ընդունվեցին միաձայն:

 

Օրակարգի 1․2 կետով համաժողովը հավանություն տվեց կուսակցության նախագահության նախորդ ժամանակահատվածի գործունեությանը։ Որոշումը ընդունվեց միաձայն:

 

Օրակարգի 1․3 կետով համաժողովը հավանություն տվեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությանը։ Որոշումը ընդունվեց միաձայն:

 

Օրակարգի 1.4 կետով համաժողովը կուսակցության Բանաձեւը ընդունեց որպես հիմք և հանձնարարեց խմբագրական հանձնաժողովին ձևավորել Բանաձեւի վերջնական տարբերակը` ըստ ներկայացված առաջարկությունների։ Որոշումը ընդունվեց միաձայն:

 

Օրակարգի 1.5 կետով համաժողովը միաձայն հաստատեց կուսակցության կանոնադրությյունը նոր խմբագրությամբ, եւ  հանձնարարեց կուսակցության նախագահին լիազորել Գեղամ Գրիգորյանին ներկայացնել կանոնադրությունը նոր խմբագրությամբ պետական գրանցման։ Որոշումը ընդունվեց միաձայն:

 

Օրակարգի 1.6 կետով համաժողովը ընտրեց կուսակցության ղեկավար մարմնի`Նախագահության հետևյալ  կազմը․

 

Հայկ Բաբուխանյան՝  նախագահ

Արտակ Գրիգորյան՝  փոխնախագահ

 

Նախագահության անդամներ․

  1. Գեղամ Գրիգորյան
  2. Հովհաննես Գալաջյան
  3. Քերոբ Սարգսյան
  4. Թադեւոս Աբգարյան
  5. Վարդան Աստվածատրյան
  6. Զարուհի Բաբուխանյան
  7. Ասքանազ Մինասյան

 

 

Օրակարգի 1․7 կետով համաժողովը ընտրեց կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հետևյալ կազմը` Վալերի Պետրոսյան, Գագիկ Խրշոյան, Իլոնա Ազարյան, Վազգեն Իմիշյան եւ Արմեն Գեւորգյան:

 

 

Համաժողովի նախագահ`                                                                       Հայկ Բաբուխանյան

 

Համաժողովի քարտուղար`                                                                      Արտակ Գրիգորյան