ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Այսօր ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը ընդունեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման  նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանին եւ  միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ  Ելենա Շուվաեւային:

Հյուրերը ներկայացրեցին վետերանների միավորման աշխատանքը, ինչպես նաեւ ծրագրերը: Նրանք անդրադարձան նաեւ  Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Մեծ Հայրենականի վետերանների ճակատագրին: Հյուրերը կարեւորեցին Մեծ Հայրենականի վերաբերյալ հիշողության պահպանումը, պատմության ճշմարիտ ներկայացումը եւ վետերանների  հանդեպ հոգատարության անհրաժեշտությունը: Նրանք նաեւ անդրադարձան  հայ-ռուսական հարաբերությունների եւ բարեկամության  պահպանման հարցի կարեւորությանը նշելով, որ այս առումով ամբողությամբ կիսում են «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման նպատակները ու պատրաստ են  նպաստել հայ-ռուսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը:

Իր հերթին  Հայկ Բաբուխանյանը  ներկայացրեց ՍԻՄ կուսակցության ու Շարժման գործունեությունը նշելով, որ պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքը  ապագա հաղթանակների գրավականն է եւ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի վետերանները լինեն  հանրության ուշադրության կենտրոնում: Նա նշեց նաեւ, որ ՍԻՄ կուսակցության ամենաավագ անդամը` Նրեսես Սիմոնյանը Մեծ Հայրենական պատերազմի վետերան է շուտով բոլորելու է իր 100-ամյակը, իսկ ՍԻՄ կուսակցությանը անդամագրվել է 90-ամյա հասակում: Հ. Բաբուխանյանը նշել է, որ որեւէ այլընտրանք չի տեսնում հայ-ռուսական դաշնակային հարաբերություններում եւ ողջունել է հյուրերի ցանկությունը միանալ Շարժմանը:

Քննարկվեցին նաեւ մի շարք միասնական ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էր ՍԻՄ կուսակցության միջազգային հարաբերությունների պատասխանատու Զարուհի Բաբուխանյանը:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 
https://iravunk.com/sim/?p=270163&l=am/
Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян