Կառուցվածք
Կառուցվածք
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
3.1 ՍԻՄ կուսակցությունն ունի հետևյալ կառուցվածքը`
ա) Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)
բ) Ներկայացուցիչների խորհուրդ
գ) Նախագահություն
դ) Կուսակցության նախագահ
ե) Կուսակցության փոխնախագահ
զ) Վերստուգիչ հանձնաժողով
է) Հանձնաժողովներ և ծառայություններ
ը) Մարզային բաժանմունքներ
թ) Համայնքային կազմակերպություններ
ժ) Տարածքային կազմակերպություններ
ՍԻՄ կուսակցության ընտրովի մարմինների համար սահմանվում է հետևյալ թվաքանակը.
Կառույցի թվաքանակը Ղեկավար մարմնի անդամների թիվը
3-10 հոգի 1 հոգի
11-25 հոգի 3 հոգի
26-100 հոգի 5 հոգի
101-1000 հոգի 7 հոգի
1000-ից ավելի 9 հոգի
ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են մարզային բաժանմունքների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):
Ցանկացած ղեկավար մարմին կարող է իր որոշմամբ հրավիրել փակ նիստ, անհրաժեշտության դեպքում նույն որոշմամբ հաստատվում է հրավիրյալների ցանկը: