ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին
ՍԻՄ - Գլխավոր լուրեր«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության ՀՀ-ում դեսպանատան խորհրդական Գրիգորի Ակսյոնովի հետ:
Վերջինս Հայկ Բաբուխանյանին փոխանցեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի նամակը: Նամակում Բելառուսի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Հ. Բաբուխանյանի շնորհավորանքի համար Բելառուսում քվեարկության միասնական օրվա բարեհաջող անցակման կապակցությամբ: Տիկին Կոչանովան նամակում ներկայացրեց տեղի ունեցած ընտրությունների կարեւորությունը Բելառուսի ինքիշխանության եւ անկախության ամրապնդման համար, ինչպես նաեւ բարեմաղթանքներ ուղղեց Հ. Բաբուխանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ ԶԼՄ-ների համագործակցության ոլորտներում:
https://iravunk.com/sim/?p=279019&l=am/