Կանոնադրություն

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

2023 թ-ի
հոկտեմբերի 6 -ի ընդհանուր ժողովի որոշմամբ

 

 

Նախագահ`Հ. Բաբուխանյան

 

__________________________

 Տպագրված է ընդամենը 2 օրինակ

Օրինակ - 1

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ

 

 

«____»__________________ 2023  թ.

 

 

Գրանցման համար`                          

          211.172.02250 

 

Հարկ վճարողի հաշվառման համար`

           00019376

 

 

_____________/______________________

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

(նոր խմբագրությամբ)

 

 

 

 

 

2023թ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

    

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

   

 

      1․1․ «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունը  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

   Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:   

    1.2. ՍԻՄ կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, գործող օրենքների, սույն կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի հիման վրա:

     1․3. Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա:

    1.4. Կուսակցությունն իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել Հայաստանի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների հետ: Նա կարող է համագործակցել Հայաստանի տարածքից դուրս գործող նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև հայկական սփյուռքի և միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակները չեն հակասում  ՍԻՄ կուսակցության նպատակներին:

   1.5. Կուսակցության անվանումն է`

   հայերեն` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն,

   ռուսերեն` Партия «Союз Конституционное право».

  անգլերեն` The Constitutional Rights Union (CRU)

 

     Կուսակցության խորհրդանիշն է՝ արծվի պրոֆիլը` ետ շրջած գլխով, ձեռքին` վեր պարզած թուր, նկարից ներքեւ` կուսակցության անվան հապավումը:

 

  

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 

    2.1. Կուսակցության գերագույն նպատակն է Հայաստանի` որպես ազատ ու անկախ, ազգային, ժողովրդավարական պետության կայացումը հայոց պատմական տարածքների վրա և նրա զարգացման պայմանների, իրավական հիմքերի ստեղծումն ու մասնակցությունը դրանց զարգացման ապահովմանը:

    2.2. Իր նպատակների իրականացման ճանապարհին Կուսակցությունն անհրաժեշտ է համարում հետևյալ խնդիրների լուծումը`

    ա) հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցությունը ազգային, ժողովրդավարական և իրավական պետության գաղափարների հաղթանակի համար մղվող պայքարին,

    բ) բնակչության քաղաքացիական և քաղաքական ինքնագիտակցության բարձրացումը,

    գ) օրենսդրական ակտերի համաժողովրդական քննարկումներին և հանրաքվեներին երկրի բնակչության մասնակցության ակտիվացումը,

    դ) Հայաստանում` նրա շահերից բխող միջազգային իրավական նորմերի ամբողջ ծավալով գործնական և անթերի կիրառումը:

    2.3 Իր նպատակներն իրականացնելու համար ՍԻՄ կուսակցությունն ընդունում է նշված խնդիրները լուծելու հետևյալ գործելակերպը`

    ա) պայքարել հայ ժողովրդի ազգային խնդիրների լուծման համար,

    բ) աջակցել միջազգային հասարակական կարծիքի ակտիվացմանը հայոց ցեղասպանության ճանաչման և հայ դատի պաշտպանության հարցերում` միջազգային իրավունքին չհակասող բոլոր միջոցներով,

    գ) պայքարել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ,

    դ) նպաստել պատգամավորության համար արժանի թեկնածուների առաջադրմանը և մասնակցել նրանց նախընտրական գործունեության ծավալմանը, ինչպես նաև նպաստել վստահությունը չարդարացրած պատգամավորներին ետ կանչելու սահմանադրական կարգի հաստատմանը և իրագործմանը,

    ե) կազմակերպել հանրահավաքներ, երթեր, դասախոսություններ, հանդիպումներ և բանավեճեր,

    զ) հրատարակել գրքեր, փաստաթղթեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ:

 

 

  

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

 

    3.1 ՍԻՄ կուսակցությունն ունի հետևյալ կառուցվածքը`

    ա) Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)

    բ) Ներկայացուցիչների խորհուրդ

    գ) Նախագահություն

    դ) Կուսակցության նախագահ

    ե) Կուսակցության փոխնախագահ

    զ) Վերստուգիչ հանձնաժողով

    է) Հանձնաժողովներ և ծառայություններ
    ը) Մարզային բաժանմունքներ

    թ) Համայնքային  կազմակերպություններ

    ժ) Տարածքային  կազմակերպություններ
 

    ՍԻՄ կուսակցության ընտրովի մարմինների համար սահմանվում է հետևյալ թվաքանակը.

Կառույցի թվաքանակը       Ղեկավար մարմնի անդամների թիվը

 

3-10 հոգի                                1 հոգի

11-25 հոգի                              3 հոգի

26-100 հոգի                            5 հոգի

101-1000 հոգի                        7 հոգի

1000-ից ավելի                       9 հոգի

 

     ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների անդամների ընտրությունները իրականացվում են փակ գաղտնի քվեարկությամբ։ Տվյալ մարմնի ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրությունները կարող են իրականացվել անհատական, կամ ցուցակով։

 

     3.2. ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են մարզային բաժանմունքների լիազոր ներկայացուցիչները (նախագահները): 

    Ցանկացած ղեկավար մարմին կարող է իր որոշմամբ հրավիրել փակ նիստ, անհրաժեշտության դեպքում նույն որոշմամբ հաստատվում է հրավիրյալների ցանկը: 

 

 

     4ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 

 

    4.1. ՍԻՄ կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության ընդհանուր ժողովն է (համաժողովը), որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ կուսակցության նախագահությունը երեք տարին մեկ անգամ: Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի  կամ կուսակցության  120 անդամների  նախաձեռնությամբ կարող է հրավիրվել նաև արտահերթ համաժողով, նախագահության կողմից  սահմանված կարգով:

     4․2․ Կուսակցության համաժողովն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։

     4․3. Կուսակցության համաժողովի բացառիկ իրավասություններն են`

     ա) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը.

     բ) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.

    գ) մշտապես գործող ղեկավար մարմնի՝ կուսակցության նախագահության կազմավորումը.

   ե) կուսակցության վերակազմակերպումը.

   զ) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը։

  Է) Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) ընտրում է ժողովի նախագահ և քարտուղար, կազմում է հաշվիչ, մանդատային և խմբագրային հանձնաժողովներ:

  թ) Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) բացում և մինչև ժողովի նախագահի ընտրությունը վարում է կուսակցության նախագահը:

 

 

   5 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

 

    5․1․Ներկայացուցիչների խորհուրդը`

    ա) հաստատում է Նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքային ծրագրերը,

    բ) հաստատում է նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքների կանոնակարգերը և համակարգում նրանց գործունեությունը,

    գ) հաստատում է նոր մարզային բաժանմունքները, համայնքային կազմակերպությունները և կարող է լուծարել դրանք,

    դ) նշանակում է կուսակցության գանձապետին,

    ե) որոշում է անդամագրության վճարի և անդամավճարի չափը,

    զ) կուսակցության  աշխատանքներին արտակարգ ներդրում կամ աջակցություն ցուցաբերելու համար կարող է շնորհել Պատվավոր անդամի կոչում, ինչպես կուսակցության անդամներին, այդպես էլ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց:

 

  5․2․ Ներկայացուցիչների խորհուրդն իր նիստերը հրավիրում է վեց ամիսը մեկ անգամ: Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ կարող են հրավիրել մարզային բաժանմունքը կամ ՍԻՄ կուսակցության Նախագահությունը:

   5․3․ Ներկայացուցիչների խորհրդի նիստը վավերական է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ: Նիստերում նախագահում է կուսակցության նախագահը:

 

 

6ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 

 

6․1․ Կուսակցության նախագահությունը հանդիսանում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմին, ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի կազմը ձևավորում է կուսակցության համաժողովը` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով։

   Որոշում է ընդունում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու թեկնածուներ առաջադրելու մասին,  համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի։

6․2․ Կուսակցության նախագահությունը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով։    

63. Նախագահությունը՝

    ա) իրականացնում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) և Ներկայացուցիչների խորհրդի ընդունած որոշումները,

    բ) հաստատում է կուսակցության բյուջեն

    դ) կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ և ծառայություններ, հաստատում նրանց ղեկավարներին, աշխատանքային ծրագրերը և կազմը ,

    գ) համակարգում է մարզային բաժանմունքների աշխատանքները,

    դ) հսկում է կուսակցության բյուջեի կատարումը,

    ե) նշանակում է կուսակցության գլխավոր հաշվապահին,

    զ) չեղյալ է համարում կանոնադրությանը և ծրագրին հակասող իրեն ենթակա մարմինների և ստորաբաժանումների որոշումները,

    է) հաստատում կուսակցության կողմից կնքվող համաձայնագրերը և պայմանագրերը,

     ը) սահմանում է կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը:

   6․4․ Նախագահության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Նախագահության նիստը վավերական է, եթե մասնակցում են Նախագահության անդամների առնվազն 2/3-ը:

  6․5․ Նախագահության նիստերը վարում է կուսակցության նախագահը:

 Որոշումներն ընդունվում են նախագահության անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ: Ընդունված որոշումները ստորագրվում են նախագահի կողմից և վավերացվում կուսակցության կնիքով: 

 

 

   7 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

 

   7․1․ Կուսակցության նախագահը՝ 

  ա) ներկայացնում է ՍԻՄ կուսակցությունը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում,

  բ) վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր,

  գ) ղեկավարում է կուսակցության գործունեությունը,

  դ) բացում է եւ մինչեւ ղեկավար մարմինների ընտրելը վարում է համաժողովը, նախագահում է Ներկայացուցիչների խորհրդի, նախագահության  նիստերը:

   ե) հանձնարարականներ է տալիս  հանձնաժողովներին եւ ծառայություններին , համակարգում է նրանց աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

8 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ

 

 

 Կուսակցության փոխնախագահը՝ 

 Նախագահի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին պարտականությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում փոխարինում է նրան:

    Կուսակցության Նախագահի հրաժարականի, կամ` իր պաշտոնավարմանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում` մինչև ընդհանուր ժողովը (համաժողովը) կուսակցության նախագահի պարտականությունները և իրավունքները ամբողջությամբ անցնում են փոխնախագահին:

 

 

9 ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

 

    Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը՝

    ա) հսկում է կուսակցության մարմինների և անդամների գործունեության համապատասխանությունը ՍԻՄ կուսակցության կանոնադրությանը,

    բ) կուսակցության ֆինանսատնտեսական վերստուգումը կատարվում է ընդհանուր ժողովի, ներկայացուցիչների խորհրդի կամ Նախագահության հանձնարարությամբ և ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ,

    գ) իրավունք ունի կուսակցության մարմիններից և անդամներից պահանջելու իրեն ներկայացնել կուսակցական գործունեությանը վերաբերվող ցանկացած տվյալներ և հաշվետվություններ, անհրաժեշտ նյութեր,

    դ) իր հաշվետվությունը և ստուգման արդյունքները ներկայացնում է Նախագահությանը, ներկայացուցիչների խորհրդին կամ ընդհանուր ժողովին,

    Վերստուգիչ հանձնաժողովը նիստերը գումարում է առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի որոշմամբ ընդունվում է եզրակացություններ և առաջարկություններ, որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

    Վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:

     Վերստուգիչ հանձնաժողովին կարող է դիմել կուսակցության յուրաքանչյուր անդամ :

    Վերստուգիչ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից։

 

 

 10 ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ

 

 

 10․1․ ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները և համայնքային կազմակերպությունները համարվում են նրա առանձնացված ստորաբաժանումները` մասնաճյուղերը, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

 10․2․ Մարզային բաժանմունքները հիմնվում են ոչ պակաս, քան 5 անդամի առկայության դեպքում` ներկայացուցիչների խորհրդի կողմից: Մարզային բաժանմունքները ինքնուրույն գործելու իրավունք ունեն սույն կանոնադրության շրջանակներում:

  10․3․ Բաժանմունքը ընտրում է խորհուրդ, որը կազմված է բաժանմունքի նախագահից և խորհրդի անդամներից: Մարզային բաժանմունքի խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել համայնքային կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

    Մարզային բաժանմունքի ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է բաժանմունքի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են բաժանմունքի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

   10․4․ Մարզային բաժանմունքների ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի կողմից տարին առնվազն երկու անգամ, իսկ ղեկավար մարմինների ընտրությունները կատարվում են տարին մեկ անգամ:

    Մարզային բաժանմունքի արտահերթ ժողով հրավիրվում է անդամների 1/3-ի, խորհրդի կամ ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների կողմից:

   10․5․ Մարզային բաժանմունքի բյուջեն` ընդունում է բաժանմունքի խորհուրդը:      

   10․6․ Մարզային բաժանմունքը լուծարվում է իր ժողովի կողմից, կամ ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ:

   10․7․ Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման մարզային բաժանմունքների և համայնքային կազմակերպությունների կողմից:

    Մարզային բաժանմունքի խորհուրդը ընտրում է գանձապահ:

   10․8․ Մարզային բաժանմունքների խորհուրդներն իրենց որոշմամբ հիմնում են համայնքային կազմակերպություններ, որոնք հաստատվում են նախագահության կողմից:

 

 

11 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 11․1․ ՍԻՄ կուսկացության համայնքային կազմակերպությունները հիմնվում են ոչ պակաս, քան 3 անդամի առկայության դեպքում:

 11․2․  Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովն ընտրում է նախագահ և խորհուրդ:

    Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները հրավիրվում են խորհրդի կողմից տարին առնվազն չորս անգամ:

 11․3․ Արտահերթ ժողովներ կարող են գումարվել անդամների ընդհանուր թվի 1/3-ի, խորհրդի կամ վերստուգիչ մարմինների նախաձեռնությամբ:

    Համայնքային կազմակերպությունների ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն կեսից ավելին, որոշումներն ընդունվում են կազմակերպության ներկա անդամների 2/3-ով:

   11․4․ Համայնքային կազմակերպության բյուջեն հաստատում է կազմակերպության ընդհանուր ժողովը:

    11․5․ Համայնքային կազմակերպության խորհուրդը ընտրում է գանձապահ:

    11․6․ Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման համայնքային կազմակերպությունների կողմից:

    11․7․ Համայնքային կազմակերպությունը լուծարվում է իր ժողովի որոշմամբ, կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից, որը հաստատվում է ներկայացուցիչների խորհուրդի որոշմամբ:

    11․8․ Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը կատարում է ՍԻՄ կուսակցության անդամագրություն` դիմումի համաձայն, ընդհանուր թվի 2/3-ով:

 

   

    12 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

 

     Համայնքային կազմակերպության խորհուրդը իր որոշմամբ  հիմնում է եւ լուծարում տարածքային կազմակերպություններ:

Տարածքային կազմակերպոթւյան ժողովը ընտրում է տարածքային կազմակերպության նախագահ եւ խորհուրդ, որը կատարում է կուսակցության վերադաս մարմինների  ցուցումները եւ կազմակերպում է տարածքային  կազմակերպության աշխատանքերը:

 

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

 

 

    13.1. ՍԻՄ կուսակցության անդամ կարող է լինել տաuնութ տարին լրացած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրը, սույն կանոնադրությունը, մասնակցում է կուսակցության աշխատանքներին և մուծում անդամավճար:

    13.2. ՍԻՄ կուսակցության անդամ չեն կարող լինել այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են այլ կուսակցությունների կամ ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներին հակասող ծրագրեր ունեցող և գործունեություն ծավալող կազմակերպությունների անդամ կամ համագործակցում են դրանց հետ:

    13.3. ՍԻՄ կուսակցության անդամագրումը կատարվում է քաղաքացու գրավոր դիմումի, նրա առնվազն 2 ամիս անդամության թեկնածու լինելու և մեկ տարուց ավելի ՍԻՄ կուսակցության անդամ հանդիսացող երկու անձանց երաշխավորագրերի առկայության դեպքում, ՍԻՄ կուսակցության համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի (խորհրդի), իսկ դրանց բացակայության կամ համայնքային կառույց չունեցող բնակավայրերում` ՍԻՄ կուսակցության նախագահության կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից` ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3 մեծամասնությամբ:

    Համայնքային կազմակերպությունը կուսակցության թեկնածուներին և անդամներին ներկայացնում է մարզային բաժանմունք:

    Մարզային բաժանմունքի խորհուրդը հաստատում է և ներկայացնում ՍԻՄ կուսակցության նախագահությանը` վավերացման:

    13.4. ՍԻՄ կուսակցության անդամն իրավունք ունի`

    ա) ընտրել և ընտրվել կուսակցության բոլոր մարմիններում,

    բ) անել առաջարկություններ և մասնակցել դրանց քննարկմանը, հայտնել իր կարծիքը և պաշտպանել այն:

    13.5. Կուսակցության անդամությունը դադարեցվում է համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ`

    ա) անձնական դիմումի համաձայն,

    բ) սույն կանոնադրության խախտման կամ կուսակցության աշխատանքներին ավելի քան 1 տարի անհարգելի չմասնակցելու, կամ այնպիսի գործունեության դեպքում, որը հակասում է կուսակցության ծրագրերին և որոշումներին:

    13․6․ Կուսակցությանը անդամագրման կամ անդամության դադարեցման որոշումը ընդունվում է ձայների առնվազն 2/3 մեծամասնությամբ: Անդամության դադարեցման որոշումները հաստատվում են ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից:

    13.7. Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի կամ մարզային բաժանմունքի խորհրդի, կամ ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել առանձին անդամների անդամությունը հանրապետությունից բացակայելիս` մինչև վերադարձը, կանոնադրության մեկ կետ խախտելիս` երեք ամսով, երկու կետերի խախտման դեպքում` մինչև վեց ամիս ժամանակով:

    Անդամության կասեցման դադարեցումը կատարվում է ՍԻՄ կուսակցության Նախագահության որոշմամբ: 

    13.8. ՍԻՄ կուսակցության անդամը պարտավոր է մասնակցել համայնքային կազմակերպության գործունեությանը ըստ բնակության վայրի:

     13.9. ՍԻՄ կուսակցության անդամը պարտավոր է հերթական համաժողովի նախապատրաստական փուլում 4 տարին մեկ վերագրանցվել որպես կուսակցության անդամ` կուսակցության ներքին կանոնակարգին համապատասխան: Վերագրանցում չկատարած անդամները համարվում են կասեցված կարգավիճակում:

 

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

 

    14.1․ Կուսակցության դրամական մուտքերը գոյանում են`

    ա) անդամագրման վճարներից և անդամավճարներից,

    բ) նվիրատվություններից,

    գ) սույն կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված եկամուտներից:

    14.2․ Դրամական միջոցները ելքագրվում են համաձայն միության բյուջեի, ինչպես նաև`

    ա) նախագահության որոշմամբ` 1 մլն դրամ չգերազանցող գումարի չափով,

    բ) նախագահի կամ նրա բացակայության դեպքում փոխնախագահի որոշմամբ` մինչև 100 հազար դրամ չգերազանցող գումարի չափով:

 

 

 

  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

 

    15.1. ՍԻՄ-ը որպես կուսակցություն համարվում է կազմավորված նրա հիմնադիր համագումարում ՍԻՄ ծրագրի, կանոնադրության հաստատման և ղեկավար մարմինների ընտրության պահից։

    15.2. ՍԻՄ-ը որպես իրավաբանական անձ համարվում է ստեղծված ՀՀ արդարադատության նախարարությունում նրա պետական գրանցման պահից։

    15.3. ՍԻՄ-ը լուծարվում կամ վերակազմակերպվում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով:

    15.4. Կուսակցությունն ունի իր կնիքը:

    Կուսակցության կնիքի վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված է` «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, մեջտեղում` կուսակցության խորհրդանիշը, որի ներքևում գրված է «ՍԻՄԿ» հապավումը:

    15.5 Կուսակցությունը իրավունք ունի`

    ա) կնքել համաձայնագրեր,

    բ) ունենալ ընթացիկ հաշիվ,

    գ) ունենալ, գնել, վաճառել կամ վարձակալել շարժական և անշարժ գույք,

    դ) ունենալ դրամական ֆոնդեր, իրականացնել դրամական գործարքներ:

 

Կուսակցության իրավաբանական հասցեն է` ք. Երևան,  Մարշալ Բաղրամյան պողոտա, 59, բն. 3

 

Կանոնադրությունը կազմված է 10.10.2023թ.

Բաղկացած է 11 թերթից