Իշխող թեւը ամեն ինչ անում է նեղացնելու ընդդիմադիրների օղակը. անկախ ավագանիներին դուրս են թողել հանձնաժողովներից
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու անդամ ԱՆՈՒՇ ԳԻՆՈՍՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, ես՝ Անուշ Գինոսյանս, լինելով «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցը, պաշտոնապես հայտարարում եմ. հարգելի երեւանցիներ, քանի որ ձեր իսկ վստահած քվեով ընտրվել եմ, որպես Երեւանի ավագանի, ցանկանում եմ տեղեկացնել, որ քաղաքապետարանի իշխող թեւը ամեն ինչ անում է նեղացնելու ընդդիմադիրների օղակը, տեղի է ունեցել նախադեպը չունեցող իրադարձություն՝ անկախ ավագանիներին դուրս են թողել հանձնաժողովներից։ Պարոն Տիգրան Ավինյան, այդ քայլով դուք ավելի եք ամրացնում մեր դիրքերն ընդդիմադիր դաշտում, ցույց տալով Ձեր քաղաքական անհանդուրժողականությունը, դուք փաստում եք, որ չկա ավագանու իրավահավասարություն, ինչը ավագանու իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Եթե դուք իպաշտոնե չվերականգնեք այս անիրավությունն, ապա դատական դեռ չմահացած համակարգը կվերականգնի արդարությունը։ Մեզ ընտրել է երեւանցին եւ երեւանցին էլ կորակի մեր աշխատանքը», - ընդգծել է նա։
https://iravunk.com/sim/?p=281707&l=am/