«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին

Մշակութային

Aravot.am-ը գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանի պահվածքի վերաբերյալ, որը ֆեյսբուքի իր էջում մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել այն տղաների հասցեին, որոնք նրա ներկայացման եւ այլ միջոցառումների ժամանակ բեմ էին դուրս եկել «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով: «Նախ ասեմ, որ ձեր նշած ճպուռը մեկ հատ չէ. ՀՀ-ում նման միջատների տեսակները 50-ից ավելի են եւ ունեն իրենց նման միջատազգիներով հագեցված հսկայական լսարան։ Նմանների հիմնախնդիրը ոչ այնքան իշխանություններին հաճոյանալն է, ոչ այնքան նրանց հաստ աղիքում հանգրվանելու պատրաստակամությունն է, այլ, առաջին հերթին՝ իր հարազատ լսարանի անասնական բնազդները բավարարելը՝ «Ժողովուրդ ջան, փող տվեք, եկեք ինձ նայեք»։ Դա կոչվում է հանդիսատեսամոլություն. այսինքն` այս մարդիկ հաճոյանում են հասարակության ամենացածր շերտերին, քանի որ նրանք իր «ներկայացում» անվանվող կեղտոտության համար տոմս են առնում։ Տոմս են առնում, սրանք կոպեկ են փախցնում եւ ապրում են։ Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»։ Դուք գիտեք, որ ատլախները հայերին մոտ կանգնած ազգ են, իրենք իրենց երկիրն են ունեցել՝ «Ատլախտիդա», բայց հիմա ձուլվել են հայերին։ Այնպես որ՝ դրա անունը մնում է ատլախ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/05/01/1416173/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից



https://iravunk.com/sim/?p=282475&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ