Բոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը:

— Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում եմ ուղղակի հեռու մնալ քննադատությունից: Դա ոչ մի լավ բանի չի նպաստում: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն: Այն, ինչ Տավուշում կատարվում է՝ վաղը կատարվելու է բոլոր տեղերում: Ամենասարսափելին՝ Զանգեզուրի միջանցքն է: Ես` որպես զանգեզուրցի եմ դա ասում: Այժմ ինչ-որ կատարվում է՝ կիսախելագար վիճակներ են: Չեմ ուզում ոչ մի խոսք ասել ո՛չ այդ Նիկոլի, ո՛չ այն Ալեն Սիմոնյանի մասին: Ի՞նչ ասեմ, ասեմ՝ լա՛վը չե՞ն, սխա՞լ են: Ամեն ինչ այնքան ակնհայտ է: Երբ մարդուն սպանում են, հարցնում ես՝ լա՞վ են անում, որ այս մարդկանց սպանում են:

Իսկ ինչ վերաբերում է Տավուշին, ի՞նչ ասեմ, մարդիկ վաճառում են Հայաստանը: Ես ուզում եմ ասել, որ մի քանի օր առաջ մենք նշում էինք ապրիլի 24-ը, եւ մեր ժամանակներում՝ 1965 թվականին, դեռ առաջին կուրսի ուսանող էինք, բայց փորձում էինք որեւէ բան անել: Մենք առաջինն էինք, որ թռուցիկներ էինք տպագրում, գնացել էինք միտինգով հրապարակ, եւ այդ ժամանակ կյանքումս առաջին անգամ ոստիկանի հետ կռվել եմ օպերայում: Մենք այդ ճանապարհն անցած սերունդ ենք:

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Ի՞նչ կարելի է սպասել մոսկովյան հանդիպումներից:

— Ոչ մի կանխատեսում չունեմ: Լավ սցենարներ չկան: Ի՞նչ պետք է անել՝ ոչ մի բան:

— Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների մասին առկա մոտեցումների վերաբերյալ:

— Գիտեք, հայ-ռուսական հարաբերություններում ամենակարեւորը՝ մեր քաղաքակրթական մոտեցումներն են՝ հայ-ռուսական եւ հունական: Ուղղափառ քաղաքակրթության անդամ ենք, եւ դա ամենակարեւորն է: Ռուսներն էլ պետք է մեզ նայեն այդ տեսանկյունից: Ժամանակին արքայադուստր Աննան քրիստոնեությունը պարգեւեց ռուսներին, իր ձեռամբ քրիստոնեությունը Բյուզանդիայից գնաց դեպի Ռուսաստան: Ժամանակին ես վարում էի մի կազմակերպություն, որը կոչվում էր «Բյուզանդական ժառանգություն», որտեղ այդ քաղաքակրթական մոտեցումը խիստ կարեւոր էր: Ռուսական այս ապստամբությունը կատարվում է ոչ միայն Ուկրանիան ազատելու համար: Ուկրաինայում ռուսական զորքերը կատարում են նաեւ այն առաքելությունը, ինչը հայկական զորքերը ժամանակին կատարում էին Արցախում: Այսինքն՝ ազատագրում են ռուսներին: Այ, սա ազատագրում է համարվում ամբողջ աշխարհի համար: Ես ինքս դեմ եմ, երբ ասում ենք՝ բազմաբեւեռ աշխարհ: Կողմ եմ, որպեսզի անվանենք՝ բազմաքաղաքակրթական աշխարհ: Այսինքն՝ կարողանանք պահպանել մեր քաղաքակրթությունները: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի դաշնակցային միությունը՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան, երեք քաղաքակրթություն ունեն, եւ դրանք բոլորը տարբեր են:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282417&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ