Զարմանք

Զարմանք

Փակե՛ք երեխաների աչքերն ու ականջները, որ չլսեն ու չկարդան այն, ինչ ասել է համալսարանն այդպես էլ չավարտած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա սահմանազատման գործընթացը բացատրել է կրթության մասին իր պատկերացումներով: Ըստ նրա` սովորելը տառապանք է ՀՀ-ում, ինչը չպետք է լինի գերնպատակ: «Ի՞նչ ենք մենք սովորեցնում մեր երեխաներին. Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որը մեզ սովորաբար սովորեցնում է ոչ թե ապրել, այլ չապրել: Սովորեցնում է ոչ թե ապրել ու վայելել կյանքը, ուրախանալ կյանքի վրա, այլ տառապել: Մեր կրթական ավանդույթի մեխը դա է, որ մենք պետք է երեխաներին սովորեցնենք՝ ինչպես տառապել: Նույնիսկ եթե չկա տառապանքի պատճառ, դու պարտավոր ես գտնել տառապելու պատճառ, բալիկ ջան: Պատուհանից նայի, գիրք կարդա, բանաստեղծություն կարդա, դասագիրք կարդա ու տառապի: Դա է մեր հիմնական նպատակը, որ դնում ենք մեր առաջ եւ հաջողությամբ իրագործում ենք: Այդտեղ մենք անգերազանցելի հաջողություններ ունենք»,- ասել է նա եւ ընդգծել. «Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է»: Ուրիշ էլ ո՞ւմ մտքով կանցներ, որ սահմանազատման հետեւանքով զրկվելով տնից, հողից ու գերեզմաններից, տառապելու փոխարեն` պետք է ուրախանալ: Ու այստեղ մի հատ` ցը՛մփ, ինչպես կասեր երբեմնի ընդդիմադիր Նիկոլը:

Ուշագրավ միջադեպ է երեկ տեղի ունեցել Կիրանցում։ Բնակիչների հետ, որոնք կրկին փակել էին միջպետական ճանապարհը եւ իրենց դժգոհությունն էին հայտնում սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրության հետ կապված, վիճաբանել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Բնակիչներին վրդովվեցրել էր, որ Նազարյանը եկել ու հորդորում էր` բացել փակած ճանապարհը։ Պահանջել էին, որպեսզի Նազարյանն ասի` արդյո՞ք ինքը միանում է ժողովրդի պահանջին։ Նա էլ այնքան է վրդովվել, որ անիծել է լրագրող Անի Գեւորգյանին ու վեճի բռնվել գյուղացիների հետ: «Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը»,- այս մասին շտապել է հայտնել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Հետեւապես, հարց է ծագում` եթե Գ. Նազարյանը չի արտահայտում խմբակցության դիրքորոշումը, մանդատը պահում է, որ ի՞նչ անի: Թող վայր դնի, ինքն էլ ազատվի այդ գլխացավանքից, խմբակցությունն էլ ամեն անգամ կրակը չընկնի իր արտահայտած պրոնիկոլական մտքերի ձեռքը: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պրոցեսը խորհրդարանում տեղի չի ունենում, որովհետեւ Գեղամ Նազարյանի պես մտածող էլի՞ պատգամավորներ կան խորհրդարանական ընդդիմությունում:

Իսկ «ՀԱՅԱՔՎԵ» նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, թե հետեւողական են լինելու ՀՀ դատախազության եւ քննչական մարմինների` Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը։ Ակամայից հարց է ծագում` նույնքան հետեւողական, երբ «Հայաքվեն» ստորագրություններ էր հավաքում ու վկայականներ բաժանում, վերջը ինչպե՞ս փրկեց Արցախը…

Զարհուրելի մի դեպքի մասին է բարձրաձայնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Պարզվում է` երեկ անհնազանդության ակցիաների ժամանակ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ բերման է ենթարկել մի անչափահաս երեխայի: «Նրան արգելել են հավաքների մասնակցել, ասել են` ծնողներից կզրկենք քեզ»,- պատմել է Սրբազանը: Այս առումով թերեւս դժվար է չհամաձայնել ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի հետ, ում գնահատմամբ` կա ոստիկան, որը «կյանքում իր ուղեղի կուսությունը չի խախտել որեւէ լուրջ ինֆորմացիայով…»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=283587&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը