Ով էր ընդդեմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փորձում հանրահավաք իրականացնել. Մովսիսյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Վաղարշապատի համայնքապետին փոխարինող առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն ի պաշտոնե համաձայնություն էր տվել, որպեսզի ԱՄՆ-ից ժամանած ոմն  Անդրանիկ Դովլաթյան փետրվարի 24-ին Էջմիածնում հակաեկեղեցական հանրահավաք անցկացնի:  Մինչդեռ այն, որ այդ հանրահավաքն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու է եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կազմակերպիչը բացեիբաց հայտարարում էր սոցցանցերում: Միայն երեկ Ա. Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ուժը կորցրած է ճանաչել իր վերոնշյալ որոշումը: Անդրադառնալով այս ամենին` «Ազգային» հասարակական կազմակերպության նախագահ, ռազմաքաղաքական անկախ վերլուծաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

— Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորել` «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում էին «ակցիա» իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի` պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու այս շարժման նախաձեռնողը մոլի փաշինյանական Անդրանիկ Դովլաթյանն է: Վերջինս երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը` ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է: Նա նաեւ կապ ունի հակառուսական, Ուկրաինայում փաստացի ռուսների դեմ գործողություններ ծավալելու փորձ անող «Հայկական լեգեոն» «կորպուսի» հետ։ Հնարավոր է, որ կապ ունենա հունվարի 1-ի` Նժդեհի արձանի մոտ խայտառակ ակցիայի հետ:

Դովլաթյանը մտադիր է գրավել Վեհարանը եւ Սուրբ Էջմիածնի մայր եկեղեցին, դրա մասին նա հայտարարում է իր իսկ տեսանյութում: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին:

Եվ արի ու տես, որ Էջմիածնի քաղաքային իշխանությունները թույլատրել էին այս ակցիան` փաստորեն, իրենց խղճին թողնելով բոլոր բացասական զարգացումները եւ նույնիսկ քաղաքացիական հնարավոր բախումները: Ի դեպ ասեմ, որ այս հարցով պաշտոնապես դիմել էի Ներքին գործերի նախարարությանը եւ Վաղարշապատի քաղաքապետարանին: Մասնավորապես` ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվել էի, թե արդյոք տեղյակ է, որ Ա. Դովլաթյանը բավական ծայրահեղական է եւ բռնի ուժի կիրառման սպառնալիքի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարության հասցեին` հրապարակավ նույնիսկ զրպարտող տեղեկատվություն: Սույն անձն ուղիղ եթերում կոչ էր անում ոստիկանությանը նույնպես միանալ այդ ակցիային եւ դրանով փորձ էր անում կիսել իրավապահ մարմինների հետ հետագա զարգացումների հետեւանքները: Նաեւ հարց էի բարձրացրել, թե արդյոք ՆԳ նախարարությունը միջոցներ ձեռնարկելո՞ւ էր Մայր Աթոռի, Վեհարանի, Մայր Տաճարի անվտանգության ապահովման ուղղությամբ: Ստանձնո՞ւմ էր պատասխանատվություն քաղաքացիների միջեւ հնարավոր բախումների, քաղաքում անկարգությունների համար: Նույն հարցադրումներն ուղղել էի նաեւ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275879&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ