Քաղաքական դաշտը գերակտիվ համալրվում է նոր ստեղծվող կուսակցություններով

Ներքաղաքական

Փորձը ցույց է տալիս, որ նոր կուսակցություններ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են, սովորաբար, խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններին ընդառաջ: Այսպիսով՝ քաղաքական դաշտը սկսել է գերակտիվ համալրվել նոր ձեւավորվող կուսակցություններով:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը դառնում է «Համահայկական ճակատ» կուսակցություն, որի հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 5-ին, կուսակցության նախագահի թեկնածուն էլ Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆՆ է: Իսկ մինչ այդ, տեղի կունենա ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսեսյանի եղբոր՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ կողմից ստեղծվող «Արդար խոսք» կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 27-ին:

Ավելի վաղ հիմնադրվեց «Հանուն Ժողովրդավար Պետականության» կուսակցությունը, որի ղեկավարն է ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, եւ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ կողմից ստեղծվեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, որի նախագահն է Երեւանի ավագանու անկախ անդամ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ:

Շրջանառվող շշուկների համաձայն` ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻ «Միասին» շարժումն էլ թեպետ չի շտապում կուսակցություն դառնալ, բայց եւս պատրաստվում է ընտրությունների, նույնիսկ ունի իր վարչապետի թեկնածուն՝ ի դեմս նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ:

Մի շարժում էլ ստեղծվել է «Հանուն Հայքի» կարգախոսով: Վերջիններս եւս քաղաքական հայտ են ներկայացրել` հռչակելով «Հայք» ազգային պետության հիմնադրման հրամայականը՝ որպես քաղաքական, ազգային-գաղափարական նոր շրջափուլի (ցիկլի) մեկնարկ։ Ինչ խոսք, եթե երկրի կործանումից հինգ պակաս չլինեինք, նույնիսկ կարելի էր հուզվել Հայքի վերականգնման գաղափարով: Բայց երբ ուսումնասիրում ենք այս շարժման լիդերներից ՀՐԱՅՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ նախկինում արված հայտարարությունները, պարզ է դառնում, որ նա ավելի շատ նախկինատյաց է, քան` Հայքը վերականգնող:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի դրությամբ` Հայաստանում կար պետական գրանցում ստացած 117 կուսակցություն, որոնցից 42-ը ստեղծվել կամ պետական գրանցում են ձեռք բերել 2018 թվականից հետո: Կան պնդումներ, որ հիմա թիվն անցել է 150-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278393&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ