Երևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվան

Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ս.թ. ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի շատ կարևոր և հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում, և պետությունների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա: Կողմերի ընդհանուր նպատակը նա անվանել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը  և նշել, որ Երևանի և Աստանայի շահերը համընկնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության տեսանկյունից: «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի», - ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Ակտիվ նկատելի է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է, սակայն ամբողջ ներուժը չի գործի դրվել (Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,4 անգամ)։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 մլն դոլարի։

«Ես Հայաստանին առաջարկել եմ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սա հատկապես արդիական է այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այդ ուղղությամբ աշխատանքը գտնվում է միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում", - հավելել Է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը Հայաստանն անվանել է բարեկամ երկիր և առաջարկել Երևանին ու Բաքվին բանակցություններ վարել Ղազախստանում՝ այդ գործընթացում Աստանայի առավելագույն աջակցությամբ. Մեր հիմնական խնդիրն է մերձեցնել մեր բարեկամ երկրները, ճանապարհ բացել դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և կայուն զարգացում տարածաշրջանում:

Բանակցությունների արդյունքում Տոկաևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն: Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է նաև 10 փաստաթուղթ, որոնցից արժե առանձնացնել. 2006թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ավիացիայի բնագավառում համագործակցության հուշագիր, Արմավիր և Մանգիստաու մարզերի միջև համագործակցության հուշագիր, Վանաձոր և Շիմքենթ քաղաքների միջև համագործակցության և եղբայրացման հուշագիր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիր, 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և քույրացման հուշագիր:

Երևան այցից առաջ Տոկաևը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որտեղ խոսել է Կասպից ծովով Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային ուղիների կարևորության մասին: Նրանց պահանջարկն աճում է, համապատասխանաբար, մեծանում է Հարավային Կովկասի նշանակությունը, ուստի «խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության։ Նրա կարծիքով՝ հայկական մտահղացումը հնարավոր է իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանով։

«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ... Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները», – ընդգծել է Տոկաևը;

Հայաստանի նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երեւան՝ նշելով, որ բանակցությունների արդյունքները ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և միջպետական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնում:

Իսկապես, նախագահ Տոկաևի այցը Երևան պատմական է, իսկ երկու երկրների միջև կապերը միայն կամրապնդվեն:

Քաղաքագետ

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281754&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ