«Կոնսերվատորիան քաղաքից դուրս տեղափոխելն անհեթեթ որոշում է». ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կարծիք ունեք կոնսերվատորիան Ակադեմիական քաղաք տեղափոխելու գաղափարի վերաբերյալ:

— Սա չհասկացող մարդու նախաձեռնություն է: Կոնսերվատորիան այն բուհը չէ, որ կարելի է միացնել ուրիշներին կամ տանել քաղաքից դուրս: Ես դեմ եմ այդ մտածելակերպին եւ կարծում եմ, որ սթափ մտածելակերպը կօգնի հրաժարվել այդ գաղափարից: Ի դեպ, սա կոնսերվատորիայի երրորդ շենքն է: Կոնսերվատորիան հիմնվել է նախկինում Սպանդարյանի վրա, որը հետո դարձավ փիլիսոփայության ինստիտուտ: Հետո պոնչիկանոցի դիմացի շենքն էր: Դրանից հետո կոմպոզիտոր Ղազարոս (Լազար) Մարտիրոսովիչ Սարյանը դիմեց կառավարությանը: Եվ կառավարությունը հատկացրեց վայրն ու կառուցեց ներկայիս կոնսերվատորիայի շենքը՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, հասանելիությունը, հնարավորությունը շփվելու մնացած երաժշտական կենտրոնների հետ: Հիմա այդ շենքն ի՞նչ պետք է դառնա, ես չգիտեմ: Չնայած՝ կասկածներ կան, որոնք ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել, որովհետեւ համոզված չեմ: Ոչ ոքի թույլ չեն տալիս գնալ, որտեղ վերանորոգում է, բայց ինքը՝ երեւույթն անհեթեթություն է: Պատկերացրեք Մոսկվայի կամ Փարիզի կոնսերվատորիան հանեն, քաղաքից տանեն հեռու մի վայր:

— Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք պատրաստվում այդ ամենի դեմ պայքարել:

— Նույնիսկ մեր երաժիշտների շրջանում եղան մարդիկ, որոնք ասացին` կառավարությունը կարող է գնա, անջատվի, ինչպես Բրազիլիայում մայրաքաղաքն ազատեցին կառավարության ներկայացուցչությունից, եւ ստեղծվեց Բրազիլիա քաղաքը, որտեղ կառավարությունն է նստում: Դրանով երթեւեկությունն էլ կթեթեւանա: Բավական է կառավարությունից մի մարդ անցնի, կես ժամով փողոցները փակվում են: Այնտեղ իրենց համար կնստեն, իրենց որոշումները կկայացնեն: Ճիշտ կլինի, որ կառավարությունը լինի մայրաքաղաքից դուրս, ինքնուրույն, ինքնաղեկավարվող:

— Այսօրվա երաժշտական ճաշակի` կլկլոցների, ռաբիսի մասին ի՞նչ կասեք: Արդյո՞ք դա չի տանում մեզ հոգեւոր կործանման:

— Նրանք երեւի ուզում են միայն դա մնա: Գուցե մնացածն իրենց համար հասանելի չէ: Դրա համար որոշել են այդպիսի որոշումներ կայացնել: Ցանկացած երկրում այսպիսի որոշումը ծիծաղ կառաջացներ, կանցներ, կգնար: Բավական է, որ մեր հայ կատարողները` այն երաժիշտները, որոնք գտնվում են արտասահմանում, որոնցից ամեն մեկը ներկայացնում է հայ կատարողական երաժշտական արվեստն արտերկում, ձայն բարձրացնի, մի նախադասություն գրի, սա կլինի աշխարհով մեկ խայտառակություն՝ այս կառավարության եւ, առաջին հերթին` այդ որոշումը կայացնողների համար: Նման որոշումներ կայացնելուց առաջ՝ նախեւառաջ հարկավոր է այս հանգամանքն էլ նկատի ունենալ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278554&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ