«Ժամանակին էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը...».ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի վաստակավոր արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՄԱՐՏԻՆ ԱԼՈՅԱՆԻ հետ:

— Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում: Մարդիկ ինչպե՞ս են դիմակայում՝ երկու ամսից ավել գտնվելով շրջափակման մեջ:

— Միայն ասում են՝ պատերազմ չլինի, մնացած դժվարություններին կդիմանանք: Սոված չենք մնում: Կաղամբը կիսում, չորս մասի են բաժանում, վաճառում, որ բոլորին էլ հասնի: Հարեւանը տեսնում է մի տեղ ապրանք են ստացել, գալիս է շքամուտքում բոլորին ասում է, որ այսինչ տեղը այնինչ բանն են վաճառում: Գնում, հերթ ենք կանգնում, որ գնենք: 

— Դո՞ւք ինչպես եք հաղթահարում դժվարությունները:

— Ընկերներս շատ են անհանգստանում, Երեւանից զանգում, հարցնում են՝ ի՞նչ է պետք, որ ուղարկենք: Ես էլ կատակում եմ՝ ասում եմ ճանապարհը փակ է, դրա համա՞ր եք ասում բան ուղարկենք: Ճիշտ է, հերթեր են, գազամատակարարումն են անջատում-միացնում, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, բայց սոված չենք: Թոռնիկներ ունեմ՝ հինգ տղա, մեկ աղջիկ: Նրանց շատ եմ սիրում, բայց թոռնուհուս՝ Աստղիկին առանձնահատուկ եմ սիրում: Նա քանոնահարուհի է: 14 տարեկան է: Ու արդեն քանի տարի է Արցախում քանոնով առաջին տեղն է գրավում: Ինչ վերաբերում է դժվարություններին՝ ես կյանքում շատ դժվարություններ եմ տեսել: Արդեն սովորել եմ այս իրավիճակին: Արցախյան առաջին պատերազմը որ սկսվեց, ես թատրոնը թողեցի, գնացի պաշտպանության ջոկատներ՝ մասնակցելու պատերազմին: Մոտ 20 տարվա բանակային ստաժ ունեմ: Կոմանդոսի, Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հետ եմ ծառայել, Սեյրան Օհանյանը շատ է հարգում ինձ, ես էլ իրեն: Շատ հիասթափված եմ, որ Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի նման մարդկանց վրա ինչ-որ քրեական գործ են հարուցում: Ես չեմ տեսել Սեյրան Օհանյանից լավ  պաշտպանության նախարարի: Իր հետ 1992 թվականից եմ ծանոթ: Ի դեպ, եթե վերադառնանք պատմությանը՝ ժամանակին Արեւմտյան Հայաստանում էլ առաջին հերթին բարձր ինտելեկտ ունեցող մտավորականներին էին ոչնչացնում, մեկ էլ՝ բանակը... Այսօր Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքականություն է տարվում…

— Ասացիք, որ մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին, ի՞նչ հիշողություններ ունեք այդ շրջանից:

— Հիշում եմ՝ 1992 թվականն էր՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գործուղման էի: Այնտեղ իրավիճակը շատ վատ էր: Հետո Հաթերքը նորից երկրորդ անգամ հանձնեցինք, իջանք ներքեւ՝ հետ գնացինք: «Ցեխ-Ձորում» վրաններ էինք բացել ու այդտեղ էինք մնում եւ գնում էինք Կիչանում դիրքեր պահելու: Բայց շտաբը գտնվում էր Առաջաձոր գյուղում: Ճաշարանում նստած՝ մենակ հաց եմ ուտում, մի տղա՝ ֆոտոապարատը կրծքից կախած, եկավ դիմացս նստեց եւ ուշադիր ինձ է նայում: Ասաց՝ բարեւ, կարելի՞ է ծանոթանալ, ես լրագրող եմ, Երեւանից եմ եկել, անուս Նորիկ է, ազգանունս՝ Սարգսյան: Հետաքրքրվեց, թե՝ ուզում եմ իմանալ՝ ո՞վ ես, ինչո՞վ ես զբաղվում, այս կռվի ժամանակ բոլորից տարբերվում ես: Ասացի՝ ինչպես բոլորը, այնպես էլ ես «Ուտյոս» ջոկատից գործուղման եմ եկել այստեղ: Նա էլ թե՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Ասացի՝ դերասան եմ: Ասաց՝ այսքան ժամանակ է ման եմ գալիս, ուզում եմ մի արվեստագետ գտնել, որ կռվին մասնակցում է, որ իր մասին մի բան գրեմ: Նորայրի հետ ծանոթացանք, հետո՝ մտերմացանք: Գալիս էր մեզ մոտ էր հանգստանում, հետո նորից գնում դիրքեր: Շատ շնորհքով տղա էր: Մի օր էլ Երեւան էի գնացել ծնողներիս տեսակցության, մերոնք մի թերթ ցույց տվեցին, թե ճանաչո՞ւմ ես այս մարդուն: Սկզբից չճանաչեցի, բայց հետո, երբ վերնագիրը կարդացի՝ «Դերասանի նոր դերը», նոր գլխի ընկա, որ ես եմ: Հոդվածը լույս էր տեսել 1992 թվականի դեկտեմբերին՝ «Ազատամարտ» թերթում: Թերթի լույս տեսնելուց մեկ ամիս հետո՝ Նորիկը զոհվեց Մարտակերտում: Եկան ինձ հայտնեցին նրա մահվան լուրը: Ինձ շտաբից կանչեցին, ասացին՝ գիտենք, որ քո մոտիկ ընկերն է եղել, երկու զինվորի հետ կարո՞ղ ես զոհվածի մարմինը տանել հասցնել իրենց տուն: Ուղղաթիռը եկավ Երեւանից, նրա մարմինը հասցրինք իրենց տուն: Շատ վատ եւ հուզումնալից պահեր էին: Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ Նորայրն իմ մասին հոդվածն ավարտել էր հետեւյալ տողերով. «Պատերազմը կավարտվի, հայրենի հողում կրկին հաղթանակ կլինի, նկարիչը մաքուր խղճով կվերցնի իր ձեռքին վրձինը, երաժշտի ձեռքը կկպնի կլավիշին, կամաց կբարձրանա վարագույրը, եւ բեմում կրկին դուրս կգա սիրված արտիստ Մարտին Ալոյանը՝ զինվորական համազգեստով, որպեսզի այս անգամ նա հանդիսատեսի ուշադրությանն արժանանա Արցախյան հերոսական պատերազմում հաղթանակած զինվորի դերով: Եվ, իսկապես, այդպես էլ եղավ: Երբ բանակային կյանքս ավարտվեց, 2007 թվականին 6-7 ամիս ականազերծող էի աշխատում, հետո թատրոնից կանչեցին, նորից գնացի թատրոն: Տնօրենը մի պիես էր գրել պատերազմի մասին, որտեղ ես հրամանատարի դերում էի, որի անունը Մարտիկ էր: Այդ օրվանից մինչ օրս աշխատում եմ թատրոնում:

— Պարոն Ալոյան, ներկա պահին ո՞ր ներկայացման մեջ եք ներգրավված:

— Ներկա պահին բեմադրվում է վրացական պիեսի հիման վրա՝ «Բակում չար շուն կա» ներկայացումը: 1960-ական թվականներին այդ ներկայացումը խաղացվել է: Շատ հետաքրքիր կոմեդիա է: Փորձում ենք կոմեդիայի միջոցով մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

— Դուք ի՞նչ դեր եք ստանձնել այդ կոմեդիայում:

— Ներկայացման մեջ խաղում եմ Վանո Լայթադզեի դերը, որը խորամանկ, խաբեբա մարդ է: Թեեւ դա իմ բնավորությանը չի համապատասխանում, բայց հետաքրքիր կերպար է: Իմ կյանքի փորձից ելնելով՝ ընդհանրապես բեմում դերասանն իր բնավորության հակառակ դերն ավելի լավ է ընկալում եւ խաղում:

— Կյանքում ի՞նչը չեք սիրում:

— Միջակություն չեմ սիրում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

https://iravunk.com/sim/?p=249067&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ