Սպանելու եմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու. ով եւ ինչու է սպառնում Արիանա Հովսեփյանին

Իրավական

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ փորձել են հրդեհել իր ավտոմեքենան։ Նա նշել էր, որ գիտի, թե ով է տեղի ունեցածի հեղինակը, իսկ ավելի ուշ արդեն կատարողը՝ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձը, իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է:

«Իրավունքի» հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասաց, որ իր տեղեկությունների համաձայն, Մ. Ամիրխյանն արդեն ոստիկանությունում է: Նա հույս հայտնեց, որ վերջինս օրենքի սահմաններում իր պատժն անպայման պետք է կրի:

— Ո՞վ է Մարտին Ամիրխանյանը, ինչո՞ւ է գնացել նման քայլի, Դուք ճանաչո՞ւմ էիք միմյանց:

— Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն, քանի որ այս դեպքից առաջ էլ մեքենան էր գաղտնի, կնոջ անունով տարել եւ գրավադրել: Գնացել ենք, «լոմբարդից» մեքենան հանել ենք, իրեն չենք տվել: Եվ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10-ը տարի ինձ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է` որպես «լավ տղա»: Մինչդեռ լավ տղեն իր կնոջն ու երեխաներին այս ձմեռ օրով տանից դուրս չի հանում եւ տան կողպեքն էլ չի փոխում:

— Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրդեհել մեքենան։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նա առանց ամաչելու իր էջում դրել է իր նկարը եւ գրել, թե ինքն է այդ ամենն արել՝ անձնական խնդիրներով պայմանավորված: Դու ո՞վ ես, որ ինձ հետ անձնական խնդիրներ ունենաս: Նա անգամ չի մտածել իր դպրոցական երեխաների մասին: Երեխաներն ամեն օր լաց են լինում եւ ասում. «Արիանա քուրիկ, կգա՞ս մեր տուն, որ պապան հանկարծ մամային չծեծի, չվնասի»: Ես մինչեւ վերջ գնալու եմ, նա իրականում իր ասած «սռոկը» պետք է վերցնի իր վրա: Էլ ի՞նչ ասես մի մարդու, որը երեխաների մոտ երկու անգամ կնոջ վրա դանակ է քաշել, ես եմ հասել, որ տեղի չունենա անդառնալին: Միշտ աշխատել եմ, որ համերաշխ ընտանիք մնան, ինքն ուշքի գա, որ այսպես չի կարելի, ունի նորմալ ընտանիք, նորմալ երեխաներ:

— Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:

— Այս անգամ՝ ոչ, քաղաքական ենթատեքստ չկա: Ոխ է ինձանից հանել, որ ես կանգնել եմ իր կնոջ կողքին եւ սատարում եմ նրան: Փողոցից ես եմ վերցրել ու տարել տուն, երբ նա իր կնոջն ու երեխաներին դուրս է հանել տանից, չի թողնում նույնիսկ շորերը, գրքերը վերցնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274586&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ