«Ստորագրել եմ, որովհետեւ  ցավում  եմ «Գոյ»  թատրոնի  նվիրյալ ու հավատացյալ տղաների համար».ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Մշակութային

«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին  են դիմել «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով, որի համար եղել է ստորագրահավաք: Ստորագրահավաքի ժամանակ ստորագրողների մեջ էր նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:  Այս առիթով զրուցեցինք ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ամիրխանյան, Դուք գիտե՞ք` ինչ թղթի տակ եք ստորագրել: Նախապես ծանոթացե՞լ եք բովանդակությանը:

-Իհարկե, եթե անունով, խելացի, ճանաչված մարդ ես ու հանկարծ քայլ ես անում ու չես հասկացել, թե ինչ ես անում, դա զրոյացնում է քո բոլոր ունակությունները: Ինչպե՞ս կարող եմ չիմանալ` ինչ թղթի տակ եմ ստորագրում: Ես ստորագրել եմ, որովհետև շատ եմ ցավում «Գոյ» թատրոնի նվիրյալ ու հավատացյալ տղաների համար:  Այդ թատրոնն անցնում է տառապանքներով լի ճանապարհ: Ուրիշ հարց է, որ «Գոյ» թատրոնն իր տարածքը պետք է ունենար, որպեսզի  մարդիկ հասկանային, որ ինքը «կույրաղիք» չէ: Բայց այսօր այս վիճակի մեջ մեզ մոտ ադմինիստրատիվ խստությունները բերում են ուրիշ եզրակացությունների այնպես, ինչպես որ որոշվել էր, որ կոնսերվատորիան պետք է տեղափոխվի քաղաքից դուրս:

 - Այսօր փակելով կամ միավորելով մշակութային օջախները` ըստ Ձեզ, դա ի՞նչ հետևանք կունենա:

-Դաժան պատմական շրջաններում, երբ մենք պետականություն չունեինք, մենք հավատի և երգի միջոցով էինք պահում մեր երկիրը: Ուրիշ ի՞նչ կար: Այսօր այդ հավատն էլ չկա: Մեզ թշնամի պետք չի: Մենք մեր ձեռքով կարող ենք ավերել մեր տունը` առանց հասկանալու, թե մենք ինչ ենք անում: Այսօր Հայաստանում ձևավորվում է նոր կուլտուրա, որը կոչվում է բիզնես: Իսկ բիզնեսը ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ պետք է խոսի իր շահերի մասին: Մեկ անհատի նախաձեռնությունից է կախված բիզնես երևույթը: Ինչպես և ամեն ինչը մեր կյանքի մեջ: Բայց դա իրեն կղզիացնում է, որովհետև ինքը գնում է իր շահերի հետևից, դրա համար այսօր գլոբալ առումով մեր կուլտուրան անկում է ապրում:

-Էլի կարող ես գնալ քո շահի հետևից, բայց այդ կուլտուրան աշխատեցնես քո շահի համար և նույնիսկ դրանից եկամուտ ստանաս:

-Այո, իհարկե... ես չեմ կարող արգելել բիզնեսը: Ամբողջ աշխարհը դրա վրա է կառուցված: Ամերիկյան օրենսդրության մեջ բիզնեսմենների եկամտի մոտավորապես ութսուն տոկոսը գնում է պետությանը: Պետությունն ասում է` եթե դու իմ երկրի մեջ ես ապրում ու հաջողված բիզնեսմեն ես, դու պետք է երկիրդ պահես: Դա փոխադարձ համագործակցության կանոնն է, որը մեր երկրի մեջ այսօր մի տեսակ կաղում է: Մենք միասնական չենք քայլում: Ամեն մեկը վեր է կենում հրապարակում ինչ ուզում, ասում է: Պետք է մեր մատները միանան իրար, որպեսզի ձեռքը բռունցք դառնա,  որպեսզի երբ խփենք, հասկանան, որ մեզ և մեր երկրի հանդեպ ստրկացնող մոտեցումներ ու վերաբերմունք  չլինեն ուրիշ երկրների կողմից: Ի վերջո,  Հայաստանն աշխարհի ինտելեկտի մասն է: Կա մի պահ, որտեղ քննարկելու ժամանակ չկա, որոշում է պետք ընդունել: Բայց  այսօր, ցավոք, վտանգված է մեր երկրի գոյությունը: Մենք դա պետք է գիտակցենք: Յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի` աշխատել ՄԵՆՔ-ը պահպանել: Հետո, երբ կգա հանգիստ ժամանակ, նոր կսկսենք մեր ԵՍ-ը պահպանել: Սա է մեր կյանքի գլխավոր խնդիրը, որպեսզի յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր անձ պաշտպանված լինի իր երկրի մեջ

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280421&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ