Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի բանտում. Արիանա Հովսեփյան

Իրավական

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերեւույթ հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունն արդեն կա: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է գործով տուժող ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

- Տեղյակ ենք, որ ստացել եք փորձաքննության արդյունքները: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ:

- Ինձ զանգահարեցին ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնից եւ փոխանցեցին եզրակացությունը: Ասեմ, որ համակարգը դեռ լիովին խորը փոսում չէ հայտնվել: Իրականում ես շնորհակալ եմ Արգիշտի Քյարամյանին (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ), եւ այս գործը ստանձնած քննիչներին, որովհետեւ շատ արդար քննություն են տանում: Վնասն ընդհանուր կազմել է 6 միլիոն 600 հազար ՀՀ դրամ:

- Իսկ Ձեր ավտոմեքենան հրկիզած Մարտին Ամիրխանյանը կալանավորվա՞ծ է:

- Գիտեք տարօրինակը որն է, որ եղել են սպանության սպառնալիքներ նրա կողմից թե՛ իմ, թե՛ իր կնոջ նկատմամբ, բայց, չգիտես ինչու, դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել ընդամենը տնային կալանք կամ վարչական վերահսկողություն: Եվ այդքանից հետո՝ զարմանալին այն է, որ դատախազությունը չի բողոքարկել: Ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է դատախազությունը կոծկում այս հանցագործությունը, միգուցե դատախազությանը դո՞ւր է եկել, որ վերջապես հայտնվեց մի հոգեկան հիվանդ, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել է ոչ միայն իր երեխաների մոր նկատմամբ, այլ նաեւ իմ: Պարզապես, հորդորում եմ գխավոր դատախազին՝ չբզբզա՛լ: Ինչո՞ւ գլխավոր դատախազությունն այս հարցում հետեւողական չէ, ինչո՞ւ չի բողոքարկվել դատարանի որոշումը: Հետեւապես, ես կարո՞ղ եմ մտածել, որ ինչ-որ շահագրգռվածություն ունի եւ հաճույք է ապրում դատախազությունն այս ամենից:

- Գուցե չէին նախատեսում, որ Դուք փորձաքննության եզրակացությունից հետո էլ կլինեք հետեւողական այս հարցում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ես մինչեւ վերջ գնալու եմ: Սա պետք է դաս լինի բոլորին, քան որ արդեն որերորդ անգամն է, որ ինձ վնասներ են հասցնում: Միշտ խղճացել եմ, ներել եմ, բայց այս դեպքը ոչ ոք չի մարսելու, հանցագործը պետք է հայտնվի բանտում: Եվ, այո՛, ես հետեւողական եմ լինելու: Ավելին՝ արդեն խոսել եմ իմ փաստաբանի հետ, որ պետք է դատարանի որոշումը բողոքարկվի: Նաեւ հորդորում եմ դատավորներին` հանկարծ խաղեր չտաք: Ես հասկանում եմ, որ սա Նիկոլի թիվն է, իսկ ես, քանի որ նրա սուր քննադատն եմ, դատախազությունից սկսած մինչեւ դատավորներ փորձում են հաճոյանալ Նիկոլին ու իր տիկնոջը: Բայց ես ոչ ոքի այդ հաճույքը չեմ պատճառի, էլի եմ ասում՝ մինչեւ վերջ գնալու եմ: Բավակա՛ն է, իմ համբերության բաժակն արդեն լցվել է, թող բոլորն իրենց կարգի հրավիրեն եւ անհապաղ քայլեր ձեռնարկեն:

- Ստացվում է, որ անչափահաս երեխաների մայրերին ավելի թեթեւ գործերով կալանավորում են, իսկ ավելի ծանր հոդվածներով մեղադրվող տղամարդկանց տնային կալա՞նք են տալիս: Սա՞ է այսօրվա արդարադատությունը:

- Դուք իրավացի եք: Եվ ոչ միայն անչափահաս երեխաների մայրերի են տանում կալանքի, այլ ամիսներով կալանավորում են, օրինակ, Նարեկ Մալյանին, որն ընդամենը ֆեյսբուքյան իր էջում ինչ-որ գրառում է արել: Պարզապես վախենում է նրանից այս իշխանությունը, Նիկոլն առանձնահատուկ վախենում է նաեւ Արմեն Աշոտյանից, որին եւս պահում է կալանքի տակ: Իսկ մարդը, ով սպառնում է սպանել ինձ եւ իր երկու երեխաների մորը, մեքենաս այրել է, տալիս են տնային կալանք կամ վարչական հսկողություն են կիրառում: Երբ Մարտին Ամիրխանյանն ազատության մեջ է, ես ինչո՞վ երաշխիք ունենամ, որ իմ մեքենան, որը մի քանի օրից պատրաստ է լինելու, նորից այդ հանցագործը չի գալու եւ վառի: Դատախազությո՞ւնն է իմ մեքենան սարքելու, 6 միլիոն 6 հարյուր հազար դրամը տալու: Դատախազությո՞ւնն է է Մարտին Ամիրխանյանի երեխաներին պահելու, որ տանից հանել եւ գցել է դուրս:

- Ի դեպ, Մարտին Ամիրխանյանը շարունակում է սոցցանցերում ակտիվություն դրսեւորել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իսկ գլխավոր դատախազությունը հետողակա՞ն է, տեսե՞լ է, որ Մարտին Ամիրխանյանն, իհարկե, անանուն, բայց շարունակում է սպառնալիքներ հնչեցնել սոցցանցում: Աննա Վարդապետյանը կարո՞ղ է պատասխանել, թե հանցագործն ինչո՞ւ է իր ֆեյսբուքյան էջում շարունակում դեռ սպառնալ: Սրա պատասխանն ո՞վ է տալու: Ինձ նաեւ հետաքրքիր է, թե ով է այն դատավորը, որը Մարտին Ամիրխանյանին տնային կալանք է տվել, որ նա էլ մինչեւ հիմա շարունակում է սպառնալիքներ հնչեցնել: Հորդորում եմ Աննա Վարդապետյանին իր դատախազներին հրահանգի՝ այս հարցն արագի մեջ լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276359&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան