Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի նախագահ

Ներքաղաքական

Ամփոփելով 2021-2022թթ, Իտալիայի Բոլզանո, Ֆրանսիայի Լիոն, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ, Գերմանիայի Հայդելբերգ, Շվեյցարիայի Ցյուրիխ, Ավստրիայի Ինսբրուք եւ Հայաստանի Երեւան քաղաքներում տեղի ունեցած քննարկումները եւ կայացրած որոշումները՝ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության թվով 12 երկրների 34 գիտակրթական կազմակերպությունների որոշմամբ՝ հիմնադրվել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ» հիմնադրամը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ կազմակերպության կարգավիճակով։

Ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ ընտրվել է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի ղեկավար կազմը։ Ալյանսի նախագահ է ընտրվել Հայաստանի Եվրոպական Համալսարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ` Սեբաստիան Արկոսը՝ Լիոնի Առեւտրաարդյունաբերական Պալատի Էկլիա Բիզնես Դպրոցի եւ Հիբրիա Տեխնոլոգիաների ու բիզնեսի ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա), Ստեֆան Օրթները՝ Հարավային Տիրոլի Բոլզանոյի Եվրակ հետազոտական կենտրոնի տնօրեն (Իտալիա), Արթուր Բաբաեւը՝ Չելսի Բիզնես դպրոցի եւ Օքսֆորդ Օնլայն Դպրոցի տնօրեն (Լոնդոն,Մեծ Բրիտանիա)։ Ժողովի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Մարտին Կլոցը (Գերմանիա)։

Կազմակերպության գրասենյակները կգործեն Երեւանում, Լիոնում, Հայդելբերգում, Օքսֆորդում եւ Բոլզանոյում։ Սույն պաշտոնական ծանուցմամբ՝ հիմնադրամն իրազեկում է մասնակից երկրների իրավասու մարմիններին, իշխանություններին այս միջազգային կազմակերպության մանդատի եւ իրավազորության մասին, որի առաքելության, նպատակների եւ ռազմավարության մասին կհաղորդվի հաջորդիվ։

Հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մարտին՝ Լիոնում՝ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի քարտուղար Մարտին Կլոցը:

https://iravunk.com/sim/?p=241812&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ