Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մարտին Գիլավյանը

Հասարակություն

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը։

Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականին։ 1969թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1972 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ 1972-2000թթ. եւ 1972-2000թթ. ռուս եւ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 2000թ-ից հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի, 2013 թ-ից մինչ օրս՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1995-2011թթ. Մարտին Գիլավյանը եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան: Մինչ օրս նա Մանկավարժական համալսարանի «Հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն էր, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։

Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել եւ դաստիարակել բանասեր-մանկավարժների տասնյակ սերունդներ:

Բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար Մարտին Գիլավյանն արժանացել է մի շարք պարգեւների։

Պրոֆեսոր Մարտին Գիլավյանի՝ վաստակաշատ մանկավարժի եւ գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում:

Հոգեհանգստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 14-ին (ժամը` 17:30-20:00-ին) «Զոլեր» սգո սրահում, որը գտնվում է Շահումյանի գերեզմանատուն տանող ճանապարհին (հասցե` Երեւան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք):

Աղբյուր՝ aspu.am

https://iravunk.com/sim/?p=252965&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ