o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաձգություն Ստրասբուրգի սուրբ ծննդյան տոնավաճառում․ կան զոհեր

12.12.2018 12:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հրաձգություն Ստրասբուրգի սուրբ ծննդյան տոնավաճառում․ կան զոհեր

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները։

Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է որոտացել, կան զոհեր

Նշվում է նաև, որ մարմնական վնասվածքներ է ստացել 12 մարդ։

Հայտնի է, որ հանցագործը շարունակում է ազատության մեջ մնալ. նա տաքսի է կանգնեցրել ու փախել դեպքի վայրից: Տաքսու վարորդը ոստիկաններին հայտնել է, որ տղամարդը վիրավոր է եղել:

Pedestrians gathered in the square, close to where the shooting took place around the Christmas Tree

Ավելի վաղ նշվել է, որ կասկածյալին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ աշխատում է շուրջ 350 ոստիկան:

Բացի այդ, հանցագործին գտնելու համար հատկացվել է նաև երկու ուղղաթիռ: 

Police officers have now been deployed around Strasbourg following the shooting which took place on the evening of Tuesday 11 December

Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն: Դեպքի առթիվ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել:

Following the meeting in Paris the Interior Ministry said that 350 security agents had been mobilised on the ground

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА