ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐԿԵԼՆ Է՞Լ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ  ՊՈԻՏԻՆԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒՑ

21.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐԿԵԼՆ Է՞Լ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ  ՊՈԻՏԻՆԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒՑ


Բանաձեւը, որն անցած շաբաթվա վերջերին հաստատեց Եվրախորհրդարանը, գալիս է հաստատելու, թե ինչ ակտիվ տեմպերով են սրվում հակասությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Բանաձեւը, որը նախատեսում է Եվրամիության փոփոխություններ՝ կենտրոնացվածությունը խորացնելու նպատակով, կետերից մեկով էլ ենթադրում է համաեվրոպական զինված ուժերի ստեղծում:ՆԱՏՕ-ՈՒՄ 
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
ԽՈՐՆ ԵՆ
Եվրոպական բանակի մասին խոսակցությունները նոր չէ, որ առաջ են եկել: Դեռ Օբամայի ժամանակներում էլ, ամեն անգամ, երբ Վաշինգտոնից ակնարկ էր հնչում, թե եվրոպական երկրները, այդ թվում՝ առաջատարներ Գերմանիան եւ Ֆրանսիան մատների արանքով են նայում ՆԱՏՕ-ի նկատմամբ իրենց ֆինանսական ¥եւ ոչ միայն¤ պարտավորություններին, անմիջապես էլ եվրոպացիներն արձագանքում էին սեփական բանակ ստեղծելու խոսակցություններով: Վեճը մոտավորապես այս կարգի էր. Վաշինգտոնը փորձում էր համոզել, թե ՆԱՏՕ-ն հենց Եվրոպայի անվտանգությունն է ապահովում, առանց դրա՝ ռուսները մի քանի օրում բոլորին կուտեն: Եվրոպան էլ պատասխանում էր մոտավորապես այս փաստարկներով. «Նախ՝ ռուսները մեզ չեն ուտի: Բայց եթե որոշեն ուտել, մենք մեր բանակը կստեղծենք. դա միգուցե ավելի մեծ ծախս պահանջի, քան այն, որ ՆԱՏՕ-ի համար է պահանջվում, բայց կլինի մեր բանակը, մենք որոշումներ կկայացնենք: Այսինքն՝ ՆԱՏՕ-ն ոչ թե Եվրոպային, այլ՝ ԱՄՆ-ին է պետք՝ Եվրոպայում իր դիրքերը պահելու համար: Ուրեմն՝ դուք էլ պարտավոր եք վճարել»: Եվ այս փաստարկների դեմ Վաշինգտոնն արդեն ասելու բան չէր գտնում այն առումով, որ դրանք միանգամայն տրամաբանական են: Եվավելին. Եվրոպան հիմա պարտավոր է ՆԱՏՕ-ի ծախսերի համար տրամադրել իր ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը: Բայց եթե այդ գումարն ավելացնի այն ծախսերին, որոնք եվրոպական երկրներն առանձին-առանձին իրականացնում են սեփական զինված ուժերն ունենալու համար, ապա այդ ամբողջական գումարն արդեն գրեթե կբավականացնի համաեվրոպական մարտունակ բանակի համար: Ընդ որում, եթե այդ բանակի համար գնումները ¥սննդից ու հանդերձավորումից մինչեւ սպառազինություն¤ պատվիրվեն եվրոպական ընկերություններին ¥ներկայումս, հատկապես սպառազինության պատվերները բաժին է հասնում ԱՄՆ-ին¤, ապա դա մուլտիպլիկատիվ էֆեկտող դրական ազդեցություն թողնելով եվրոպական տնտեսության վրա, միաժամանակ զգալի հավելյալ շահույթներ է բերելու: Կարճ ասած, սեփական բանակի ստեղծումը Եվրոպայի համար կարող է նաեւ շահավետ բիզնես դառնալ, մինչդեռ հիմա, առավել եւս, եթե ԱՄՆ-ի պահանջով սեփական ՀՆԱ-ի 2 տոկոսը տան ՆԱՏՕ-ին, միայն նպաստելու են ամերիկյան ռազմական արդյունաբերության հետագա աճին:
Ու դրանից զատ, կա նաեւ հարցի աշխարհաքաղաքական կողմը: Ի վերջո, ի՞նչ է Եվրոպայի համար, թեկուզեւ ՆԱՏՕ-ի անվան տակ, սակայն դրանով էլ՝ ամերիկյան զորքի ներկայությունը Հին աշխարհամասում: Գործնականում, ինչքան էլ անուններն ու պատրվակները դառնան ժամանակակից, մեկ է՝ դա այն անգլո-ամերիկյան զորքն է, որն անցած դարի 40-ականների կեսերին մտավ Եվրոպա եւ մինչ այժմ էլ այնտեղ է:
Սակայն այստեղ մեկ հետաքրքիր հարցադրում կա. եւ ի՞նչ տվեց այդ արդեն ավելի քան 70-ամյա ռազմական ներկայությունը ԱՄՆ-ին, Եվրոպայի նկատմամբ աշխարհաքաղաքական վերահսկողությո՞ւն: Բայց չէ՞ որ դա նաեւ աստղաբաշխական ծախսեր է պահանջել եւ պահանջում է: Իսկ ահա, 70 տարի առաջ նվաճված Գերմանիան, այդ նույն արտաքին բանակի տանիքի տակ, էապես կրճատելով իր ռազմական ծախսերը, թռիչքային աճ ունեցավ` գործնականում տնտեսապես իր ձեռքն առնելով ողջ Եվրոպան ¥ինչի համար Հիտլերը 70 տարի առաջ բանակներ էր օգտագործում¤: Ու, եթե ԱՄՆ-ն էլի է ուզում իր զորքերը թողնել, ավելի լավ. թող վճարի եւ ինչքան ուզում է՝ մնա:
Ի դեպ, կա նաեւ, այսպես ասենք, քաղաքական ծախսերի ¥Եվրամիություն պահել ու նման բաներ¤ մի մեծ ծավալ, որն էլ հիմնականում Բրիտանիայի ուսերին էր: Լոնդոնը նո՞ր միայն հասկացավ, որ այդ կերպ իր արմատական հակառակորդին՝ Գերմանիայի ղեկավարած մայրցամաքային Եվրոպային է ֆինանսավորում, թե՞ շատ ավելի շուտ էր հասկացել, բայց ճար չուներ. ով գիտի: Բայց ԵՄ-ից դուրս գալն այն ազդակն էր, որ էլ չի պատրաստվում հակառակորդին ֆինանսավորել: Թրամփն էլ նույն բանը մի գլուխ ՆԱՏՕ-ի մասին է ասում, թե այդ կառույցն ԱՄՆ-ից միայն անիմաստ ծախսեր է պահանջում: Բայց մյուս կողմից, ՆԱՏՕ-ից միանգամից հրաժարվելն էլ լուրջ քաղաքական նահանջ կլինի: Ավելի ճիշտ՝ պատմությունը կվերադառնա 1930-40-ականների մակարդակին, երբ Եվրոպան Գերմանիայի անվերապահ իշխանության տակ էր: Իսկ թե այդ 500 միլիոն բնակչության պոտենցիալով Բեռլինն ինչ ծանր մրցակից կարող է լինել անգլոսաքսոնիզմի համար, պատմական օրինակներ կան: Առավել եւս, երբ հիմա երկու անցած աշխարհամարտերի փորձը հուշում է Բեռլինին, որ սխալ էր հարվածն ուղղել դեպի արեւելք. իր մրցակիցներն արեւմուտքում են...

Մերկելն Ալիևի համար ղարաբաղյան անակնկա՞լ է պատրաստում.Տարասով

ԹՐԱՄՓԻ 
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Այս հեռանկարներն աչքի առաջ ունենալով` Թրամփը փորձեց նախ երրորդ ճանապարհով գնալ՝ եվրոպական երկրներից ավելի բարձր տոնայնությամբ պահանջելով նախատեսված ՀՆԱ-ի 2 տոկոսանոց ֆինանսական պարտավորությունները ՆԱՏՕ-ի հանդեպ կատարել: Եվրոպան էլ պատասխանեց ոչ պակաս բարձր տոնով՝ սեփական բանակի ստեղծման մասին Եվրախորհրդարանի բանաձեւով, թե չենք վճարի, մեզ ձեռնտու է սեփական բանակը ստեղծել: Ու հիմա Թրամփը կշարունակի՞ նույն ֆինանսական պայմաններով իր զորքերը թողնել Եվրոպայում. կթողնի` Գերմանիայի օգուտն է, չի թողնի, էլի շահողը Բեռլինն է լինելու: Իհարկե, Թրամփն ունի նաեւ մեկ այլ ուժեղ քայլի հնարավորություն՝ փլուզել Եվրամիությունը եւ Եվրոպայում իր դիրքերը պահել առանձին պետությունների միջոցով: Իսկ այս դեպքում հիմնական հարվածը բաժին կհասնի հենց Գերմանիային. եթե չկա միացյալ Եվրոպա, Բեռլինը միանգամից կկորցնի նաեւ Եվրոպայի նկատմամբ վերահսկողությունը: Բայց արդյոք այդպե՞ս է. եվրոպական տնտեսությունը ներկայումս այնքան միաձուլված է, որ քաղաքական տանիքի փլուզումը միգուցե ավելի ձեռնտու լինի հենց Բեռլինին: Նախ, էլի վերջինս է մնալու տնտեսական բոլոր կապերի հիմնական կենտրոնը, այսինքն՝ նաեւ թելադրողը: Երկրորդը. ԵՄ-ի փլուզման դեպքում Գերմանիան կարող է ազատվել նաեւ եվրոպական թույլ պետություններին սնանկացումից մի կերպ փրկելու բեռից, որը թանկ է նստում գերմանական հարկատուների վրա:
Ու մյուս կողմից էլ Թրամփն այս շաբաթներին հասցրել է ներքաշվել նաեւ այլ բարդ հակամարտությունների մեջ: Նախ՝ Հարավչինական ծովում ավիակիրային հարվածային նավախմբի տեղակայումը լրջորեն սրել է Չինաստանի հետ հարաբերությունները: Հաջորդը՝ նույն կարգի սրացումներ ունի նաեւ Իրանի հետ հարաբերություններում եւ Մերձավոր Արեւելքում: Իսկ ռուսների հետ հարաբերությունների հարցը դեռ մնում է անորոշ, հաշվի առնելով նաեւ, որ Մոսկվան կտրուկ դեմ արտահայտվեց Չինաստանի եւ Իրանի հետ դաշինքը խզելու հաշվին Վաշինգտոնի հետ լեզու գտնելու ամերիկյան ակնարկներին: Եվ այս բարդ իրավիճակում էլ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հարցով պետք է կողմնորոշվել...

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Եվ ահա, այս ողջ իրավիճակի սրությունն առավել ցայտուն երեւաց օրերս Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերով համաժողովում, որտեղ առանցքային երկրները, Թրամփի ընտրվելով ի հայտ եկած այս նոր իրավիճակում, առաջին անգամ փորձեցին, թերեւս ավելի ճիշտ կլինի ասել, տնտղել ընդհանուր մթնոլորտն ու կողմերի դիրքորոշումները: Բայց, չնայած համաժողովի այդ «ճանաչողական» ֆոնին, որոշ ռեալ հանգամանքներ նկատվեցին: Եվ, առաջին հերթին. եթե դեռ ամիսներ առաջ նման միջոցառումների հիմնական թեման «ռուսական ագրեսիան» էր, հիմա արդեն թիվ 1 հարցը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ապագան էր: Ճիշտ է, էլի Մոսկվային ուղղված մեղադրական ակնարկներ եղան, բայց որպես կանոն՝ դրան հաջորդում էին ռուսների հետ համագործակցության անհրաժեշտության մասին կոչերը: Այդ թվում՝ կանցլեր Մերկելը կար, հիշելով «Ղրիմի անեքսիան», «Ուկրաինայի արեւելքի իրավիճակը», հանկարծ հայտարարեց. «Մենք կցանկանայինք Ռուսաստանի հետ միասին պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Մենք կցանկանայինք հարաբերություններ ձեւավորել, որպեսզի աշխատենք Վլադիվաստոկից մինչեւ Եվրոպա միության ստեղծման ուղղությամբ»: 
«Վլադիվաստոկից մինչեւ Եվրոպա միության ստեղծմա՞ն», բայց չէ՞ որ սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ծրագիրն է, որին Չինաստանը միացավ իր ոչ պակաս հայտնի «Մետաքսի ճանապարհով»: Ու հիմա էլ Մերկելն ակնարկում է, որ Գերմանիայի ղեկավարությամբ Եվրոպան կարող է այդ ծրագրի՞ն միանալ... Ասենք՝ սա սպասելի զարգացում էր, չնայած դեռ հարց է՝ Մերկելն իրո՞ք արդեն հակված է այդ մտքին, թե՞ սա Վաշինգտոնին հասցեագրված մեսիջ է: Այսինքն, կշարունակի՞ Թրամփը համառել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հարցով, այդ դեպքում, Մերկելն ակնարկում է, թե ինչը նախապատվելի կդառնա Եվրոպայի համար: Չի՞ համառի, դե ուրեմն թող շարունակի վճարել եւ զորքերը պահել Եվրոպայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА