⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն Նազարյան Ինձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացում ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Հոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառում Վրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանը Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար Ինչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութ


Պետք է քայլեր ձեռնարկենք այս հայրենադավ խմբավորումից ցանկացած գնով ազատվելու համար. Գրիգորյան

Տեսանյութեր

Ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ ադրբեջանական զինված ուժերը խախտեցին ՀՀ պետական սահմանը` աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոնում հայտնվեցին հարյուրավոր սիսիանցիներ: Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները` փսխում, լուծ, թուլություն եւ ջերմաստիճանի բարձրացում` մինչեւ 38 աստիճան: Պատճառը ջուրն է, որը Համաճարակաբանական հետազոտության արդյունքում շտապեցին հայտնել, թե դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ Հայաստանում եւ Եվրասիական տարածքում կենսաբանական վտանգների ու COVID-19 վարակի դեմ պայքարի խնդիրներին նվիրված հայ-ռուսական գիտաժողովի ժամանակ «Իրավունքը» զրուցեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Գրիգորյան, հաշվի առնելով Սիսիանում թունավորման դեպքերը՝ ըստ Ձեզ, Հայաստանում կա՞ վտանգ բիոլոգիական ահաբեկչության:

– Նախ նշեմ, որ վերոնշյալ դեպքի հետ կապված՝ լիազոր մարմինն, առանց որեւիցե մի պատշաճ հետազոտություն եւ հետաքննություն անցկացնելու, ինչն առերեւույթ եւ ակնհայտորեն հնարավոր չէր 24 ժամվա ընթացքում պարզել, շտապեցին հայտարարել, թե այն տեղի չի ունեցել կենսաբանական գրոհի պատճառով: Ես ցանկություն չունեմ որեւիցե մեկին մեղադրել, բայց սա նմանվում է պատվերի, որ մեր երկրի տարածքն օկուպացրած թշնամուն փորձում են ինչ-որ ձեւով պաշտպանել կամ նրանց վրայից սլաքները շեղել: Առնվազն իրավունք ունենք կասկածել եւ դրա հետ կապված ապացույցներ ոչ թե մենք պետք է ներկայացնենք, այլ ընդհակառակը`  մեր հարեւան չարորակ նորագոյացության ներկայացուցիչները դեռ պետք է ապացուցեն, որ որեւէ աղերս չունեն այդ թունավորման հետ:

– Ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցավ կենսաբանական վտանգների ու COVID-19 վարակի դեմ պայքարի խնդիրներին վերաբերող առաջին հայ-ռուսական գիտաժողովը: Սա կարո՞ղ ենք ընկալել՝ որպես նոր ձեւաչափով պայքարի պլատֆորմ՝ ընդդեմ ամերկյան բիոլաբորատորիաների:

– Ճիշտ եք, այս ձեւաչափով սա առաջին հայ-ռուսական համագործակցությունն է, եւ այն լինելու է շարունակական: Բայց ուզում եմ նշել, որ սա պայքար չէ ինչ-որ մեկի կամ լաբորատորիաների դեմ, այլ, պարզապես, գիտնականները, փորձագետները, հասարակական գործիչները, անկախ լրագրողները բարձրացնում են խնդիրներ, որոնք իրենց մտահոգում են կենսաբանական անվտանգության վերաբերյալ: Այս հարցն այսօր շատ արդիական է, ինչի մասին փաստում է այն, որ մեր գիտաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից: Ինչ վերաբերում է ամերիկյան բիոլաբորատորիաներին, այո, դրանք բավականին խնդրահարույց են եւ լուրջ կասկածների տեղիք են տալիս, եւ մենք մեր ռուս, վրացի, բուլղարացի, ուկրաինացի գործընկերների հետ՝ համադրելով մեր ունեցած տվյալները՝ որոշեցինք կիսվել ամենավերջին տեղեկատվությամբ: Մենք նաեւ միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրելու այս խնդրին, ընդ որում՝ գիտաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունն ուղարկելու ենք ոչ միայն ՀԱՊԿ-ին եւ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ արտաքին գործերի նախարարություն, այլ նաեւ՝ ՆԱՏՕ-յին, ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին:

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շրջանակում ստորագրվեց կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ հայ-ռուսական միջկառավարական հուշագիր: Դուք այս հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնել եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այդ հուշագրի ստորագրումը ճիշտ քայլ էր, թեեւ բավականին ուշացած է: Եվ այդ ուշացումը տեղի չի ունեցել մեր դաշնակցի պատճառով, այլ ակնհայտորեն 2018 թվականից հայկական կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի ձգձգի եւ չստորագրի այն: Ըստ երեւույթին, այլեւս հնարավոր չէր այն հետաձգել, որովհետեւ արդեն լուրջ խնդիրներ էր հարուցում: Այն, որ մեր երկրում իշխանությունը բռնազավթած խմբավորմանը մեր դաշնակիցները եւ գործընկերներն այլեւս չեն վստահում, արդեն փաստ է եւ լրացուցիչ հաստատման կարիք չունի: Այսպիսի հուշագրի ստորագրումը բավականին լուրջ միջազգային պայմանագիր կարելի է համարել, որը միտված է Հայաստանի կողմից Կենսաբանական անվտանգության կոնվենցիայի իրականացումն ապահովելուն: Ի դեպ, Հայաստանը միացել է այդ կոնվենցիային դեռեւս 1994 թվականին եւ գտնում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք այս ուղղությամբ:՝ առավել սերտ համագործակցություն ծավալելով մեր դաշնակից Ռուսաստանի հետ: Մինչդեռ ներկայիս իշխանական խմբավորման օրոք սա բավականին դժվար է, ուստի՝ առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկենք այս հայրենադավ խմբավորումից ցանկացած գնով ազատվելու համար: Սա նախապայման է Հայաստանի զարգացման եւ ընդհանրապես՝ ցանկացած ոլորտում մեր երկրի քայլ առաջ անելու համար: Պետք է թույլ չտանք, որ այս հայրենադավ իշխանությունը վերարտադրվի կամ նրանց հոգեւոր հայրերը գան իշխանության, այդ թվում նաեւ նրանց կոորդինատորները, ովքեր ճանապարհ էին հարթել, որ սրանք հայտնվեն իշխանությունում:

– Ըստ Ձեզ, ստորագրված միջկառավարական այս հուշագիրը կտա՞ հնարավորություն, այսպես ասած, ներխուժելու Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաներ եւ, ըստ անհրաժեշտության, նաեւ դրանք փակելու համար:

– Համաձայն չեմ «ներխուժել» եզրույթի հետ, գոյություն ունի սուվերեն երկրի լիազոր մարմիների կողմից իրականացվող ստուգումներ, որպեսզի հավոզվենք, որ, իրոք, լաբորատորիայի գործունեությունը եւ նրա տեղեկայումը, գործողությունները, շենքերը, սարքավորումները վտանգ չեն ներկայացում: Համարում եմ, որ սա նորմալ պրակտիկա է: Եթե այդ լաբորատորիան կամ դրանց ճարտարապետները, աշխատակազմը ոչինչ չեն թաքցնում, ապա նրանք չպետք է սուր ընդունեն իրենց գործընկերջ առաջարկը, որ երկկողմանի ստուգումներ իրականացվեն:

– Ինչո՞ւ հայաստանյան լիազոր մարմիները միայնակ չէին կարող այդ վերահսկողությունն ու ստուգումն իրականացնել եւ անհրաժեշտություն եղավ ռուսաստանյան կողմի հետ համատեղ այն կատարել:

– Փոխհամագործակցությունը կառուցվում է առաջին հերթին փոխվստահության վրա: Մենք այսօր, ցավոք, չենք վայելում այն վստահությունը, որ վայելում էինք, օրինակ, 1998-2008 թթ.-երին:  Բայց սա դեռ վերջը չէ, պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ կենսաբանական անվտանգության պլատֆորմն այդ համագործակցության կարեւորագույն հիմնարար սյուներից մեկն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն ՆազարյանԻնձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացումՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆԱդրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառումԻ՞ՆՉ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈՎրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանըՄի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼՈՒ»Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համարԻնչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութԲԱՄԲԱՍԱՆՔՈ՞վ է մարզպետի նորանշանակ տեղակալըԶԱՐՄԱՆՔՆիկոլին այս պատկերը բարկացրել էՆիկոլը հին ընկերներին չի մոռանումՆիկոլն էլի դավաճաններ է փնտրում«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎԱԽ Է»Ինչ կապ ունի հայտնի ԼԳԲՏ-ականը Սինանյանի, Բաբաջանյանի եւ Մարուքյանի հետՈՎՔԵՐ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ Խնդրում եմ զինվոր ախպերներիս հսկի ու պաշտպան եղիր երկնքից․ Անմահ հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը ԵռաբլուրիցԵրեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի թնջուկի հետքերով․ Newsmedia. am-ի հետաքննությունը շարունակվում է ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾՐԱԳԻՐԸՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՌԱՋԵրևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանըԱյսինքն ստացվում է, որ ձեր համար Արցախը ուրացողը հերոս ա՞. Միքայել ԳրիգորյանԼողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներինԲացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել էԲժիշկ Կոմարովսկին Սահակաշվիլիին կբուժի բանտումԹաց անձեռոցիկներ՝ օգտվե՞լ, թե՝ ոչԱմերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններովԻնտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Վերդիի «Աիդան» վերադառնում էՌուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ մասնակցել է «Հայրենակիցներ» միջազգային փառատոնինԿան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի. Թագուհի Թովմասյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ակունք» ազգագրական համույթի համերգըԵրաժշտասերները վայելեցին «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամի անզուգական կատարումներըԻրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու փոխարենԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի գործից«Պառկած միլիցիաները» պրոբլեմների բուն. ԱհազանգՂազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահԹբիլիսիում անցկացվեցին Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներՀոկտեմբերի 27-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԿառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործելԵրբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում. Գևորգ Գևորգյան27-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհաններինԻ՞նչն է զայրացրել պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջը.ArmLady.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ