Սասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. Աճեմյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է Աջափնյակ վարչական շրջանի ԵԿՄ նախկին փոխնախագահ, արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ:

Տավուշցիներն ահազանգում են, որ տեղի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Հարությունյանը՝ մի քանի ԵԿՄ-ականների հետ, իր մեքենան փորձել է քշել ճանապարհ փակող գյուղացիների վրա: Ի՞նչ կասեք այս մասին, արդյոք սա այն Երկրապահն է, որին Դուք ճանաչում եք:

— Մենք մեր օրինակով սովորեցնում էինք նոր սերնդին մի քիչ մեզ նմանվել: Մինչեւ 2018 թիվն իմ նման տղերքը գնում էինք խրամատներ, զորանոցներ, համալսարաններ, դպրոցներ եւ երիտասարդներին էինք փոխանցում մեր փորձն ու խրախուսում էինք նրանց: Բայց սա ընդհատվեց 2018-ին, եւ 2020 թվականին այդ սերնդին տարան ու գլուխները կերան: Ես Երկրապահ եղել եմ զորավար Մանվել Գրիգորյանի օրոք, իսկ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի «Երկրապահի» օրոք ոտք չեմ դրել այնտեղ եւ գործ չունեմ իրենց հետ: Ես կմնամ հին, դասական նվիրված Երկրապահ: Չգիտեմ` այսօր ովքեր են, ինչ են անում, իրական Երկրապահ տղերքն իմ նման ոտք չեն դնում այնտեղ: Ես, ուղղակի, շատ մեծ ամոթ եմ զգում` Տավուշում կատարված դեպքի առնչությամբ: Ես Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի «Երկրապահի» անդամ չեմ, այսօր նույնիսկ ամաչում եմ կրել ԵԿՄ մեդալս:

Պարոն Աճեմյան, ի՞նչ լուծում եք տեսնում Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Լուծումն այն է, որ մեր բանակը, Պաշտպանության նախարարությունը, մեր զինվորականները չենթարկվեն գլխավոր դավաճանին: Այդ դեպքում մեր դիրքերը կմնան մեր ձեռքում: Իսկ եթե ենթարկվեցին, մենք կորցնելու ենք ամենաստրատեգիական տեղը` մեր այսօրվա եղած սահմանում:

Արդեն սյուներ են տեղադրվում Տավուշում` սահմանազատման անվան տակ

— Էդ սյուները հետո համապատասխան տեղերն է մտնելու, այսպես չի մնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281948&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ