Սպասեք թարս ճլոտիի, այս իշխանությունները ոչ մի երկրում տեղ չեն ունենալու. Դավիթ Մկրտչյան

Տեսանյութեր

Ազատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ` քանի դեռ ունենք այսպիսի իշխանություն, Ոսկեպարն էլ ենք տալու, ամբողջ Տավուշն էլ, Երեւանն էլ: Մինչդեռ այն ուժեղ տղերքը, որոնք կարող են խափանել այս ծրագիրը, այսօր կալանավորված են:

Այսօր ոչ միայն կալանավորված է Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, այլ Հայաստանի Հանրապետությունն էլ է կալանավորված: Երբ երկիրը ազատագրենք, այս տղերքն էլ կազատագրվեն: Մինչեւ իշխանափոխություն չլինի, այս տղերքը շարունակելու են մնալ անազատության մեջ:

— Պարոն Մկրտչյան, բայց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան…

— Սխալ է ասում, բա այս տղերքն ի՞նչ են: Ավելին` Հայաստանում քաղբանտարկյալները շատ են, բայց նշածս հինգը՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, բացահայտ քաղբանտարկյալներ են: Սա ամենակույրն էլ է տեսնում: Ասում է էլի, բա եթե այս իշխանության արդարադատության նախարարն է, այդպես պետք է ասի, որ հակառակն ասի՝ գործից կհանեն:

— Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, բայց, օրինակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էլ խոսում է Հայաստանում ժողովրդավարության մասին ու լռում քաղբանտարկյալների վերաբերյալ, ինչպե՞ս սա հասկանալ:

— Եվրոպան այս պահին օգտագործում է իշխանությանն` իրենց շահերի համար, դրա համար էլ լռում են: Միշտ ասել եմ` ժողովրդավարությունը զենք է, բայց այդ զենքից էլ ենք մենք զրկված: Եթե այստեղ իրոք ժողովրդավարություն լիներ, ամբողջ աշխարհը մեզ կօգներ, բայց հիմա մեզ օգնո՞ւմ են, ո՛չ: Թուրքերը մեզ ճնշելով, տարածքներ գրավելով, առաջ են գալիս: Եվ այն, որ մեզ չեն օգնում այս հարցում, դա էլ է խոսում այն մասին, որ ժողովրդավար չենք: Իսկ այն, որ թարս «ճլոտի» չեն տալիս այս իշխանություններին, այն պատճառով է, որ իրենց շահերն ավելի բարձր են դասում, քան այդ ժողովրդավարության գաղափարն է: Բայց վաղը չէ մյուս օրը այդ թարս «ճլոտին» իրենք էլ են տալու, վաղը չէ մյուս օրն այս իշխանությունները ոչ մի երկրում տեղ չեն ունենալու: Այդ ժամանակ ասելու են` դուք ժողովրդավար էլ չեք, ձեզ ի՞նչ տեղ տանք: Այնպես որ, դրան էլ սպասեք աշխարհի կողմից: Ուղղակի, այս պահին իրենց այդպես է պետք, այդպես են ասում: Կույրն էլ է տեսնում, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, Ֆրանսիայի դեսպանը չի՞ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280379&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ