30 տարի ի՞նչ են արել բոլորը, որոնք եղել են իշխանության, որպեսզի չունենանք այս իրականությունը. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

Մոսկվայում դեկտեմբերի 20-ին կայացած համաժողովի ժամանակ ուշագրավ հարցուպատասխան տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ միջեւ:

Երբ համաժողովին Հ. Բաբուխանյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, Գ. Գեւորգյանը նախ որոշեց լրացնել իր իսկ ունեցած ելույթը` «Համահայկական ճակատի» ծրագրային գաղափարախոսության մասին, կրկին բարձրացավ ամբիոն, ապա որոշեց հարց տալ` տպավորություն թողնելով, որ Երեւանում հարմար տեղ չէր գտել իր հարցը հնչեցնելու եւ դրա պատասխանը ստանալու համար եկել էր Մոսկվա:

Գ. Գեւորգյանը խոսելով սեւ-սպիտակի բաժանումը քանդելու մասին` օրինակ բերեց իրենց շարժումը, որտեղ նշեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի պաշտոն զբաղեցրած լինելու եւ ընդհակառակը` իր մշտապես ընդդիմադիր լինելու մասին, անցավ հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ նրա, պետք է նստել կլոր սեղանի շուրջ եւ Ռուսաստանի հետ քննարկել` վերադառնա՞լ ռազմավարական գործընկերության`  ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին: Այնուհետեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս հարց բարձրացրեց ուղղված Հ. Բաբուխանյանին` մի կերպ մտաբերելով «Միութենական պետություն» ձեւակերպումը. «30 տարի ի՞նչ են արել բոլորը, որոնք եղել են իշխանության, որպեսզի մենք չունենանք այն իրականությունը, որը ունենք: Ի՞նչ են արել, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որ հիմա էլ խոսում ենք, թե որպեսզի գոյություն ունենանք, պետք է մտնենք Միութենական պետության կազմի մեջ»:

Հարցը զարմացրեց նախեւառաջ համաժողովը նախագահող ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. «Բայց Հայկ Բաբուխանյանի զեկույցն այդ մասին չէր: Միութենական պետության հետ կապված շատ եք առաջ անցնում»: Գ. Գեւորգյանն էլ եւս մեկ անգամ փորձեց իր ռուսերենով չհասկացված մտքերը վերաձեւակերպել. «Ի՞նչ է ամեն մեկն արել, բացի պաշտոններ զբաղեցնելուց, որպեսզի Հայաստանն այս իրավիճակում չհայտնվի»:

Ի պատասխան Հ. Բաբուխանյանը նախ անկեղծորեն նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչի մասին է Գ. Գեւորգյանի հարցը. «Հարգելի Գեւորգ, ով ինչ է արել, չգիտեմ, բայց ես գոնե կարող եմ ասել, թե ինքս ինչ եմ արել, եւ Դուք պետք է որ իմանայիք այդ մասին, որովհետեւ ես այն մարդն եմ, որը 1989 թվականից առ այսօր հրապարակել եմ «Իրավունք» թերթը, որտեղ գրված է, թե ես ինչ եմ անում: Դրա համար 1989 թվականից սկսած մինչեւ այսօր` կարող եք վերցնել «Իրավունք» թերթը եւ կարդալ, որպեսզի իմանանք, թե ես ինչ եմ արել, օրինակ, անցած շաբաթ կամ երեք օր առաջ: Քիչ են այնպիսի քաղաքական գործիչները, որոնք կարող են ասել, որ իրենց գործունեության մասին` 1989-2023 թվականներն ամեն ինչ հրապարկված է բաց եւ թափանցիկ»:

Եվ թեպետ իր ելույթում ՍԻՄ նախագահը չէր խոսել Միութենական պետության մասին`  այդուհանդերձ, հստակեցրեց. «Երբ ես խոսում եմ, որ Հայաստանը պետք է ամուր ինտեգրացիոն քաղաքականություն վարի, նկատի ունեմ, որ վաղ, թե ուշ Ռուսաստանի շուրջ ստեղծվելու է մակրոքաղաքական միավորում` Եվրոպական միության նմանությամբ: Այդ քաղաքականությունը կարող է լինել այն բազայի վրա, որն ունի ԵԱՏՄ-ն: Եվ Հայաստանը պետք է լինի այդտեղ, հիմա այն կկոչվի Միութենական պետություն, Եվրասիական միություն, թե մեկ այլ անուն կունենա, էական չէ, բայց ես գտնում եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունը այդ դեպքում  կլինի ավելի բարձր մակարդակի վրա»:

Ի դեպ, այս հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ այն առումով, որ «Համահայկական ճակատ» շարժումը համաժողով է անցկացնում Մոսկվայում եւ համաժողովի ավարտին էլ հնչում է ՌԴ պետական հիմնը, բայց իր համահիմնադիրը դեռ հարցականի տակ է դնում` վերադառնա՞լ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=272581&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ