Վահրամ Սահակյանը եւ  իր «Հայոց պատմությունը»

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, «Հայոց պատմություն» վերնագրով գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

— Դե, 2022 թվականի վերջերին, տեսնելով, թե ինչ թափով են սկսել պատմությունն աղավաղել, այսինքն՝ նկատելով նման ստորագույն օրակարգերի տարածումը՝ «Արցախը նախկիններն են հանձնել» «Ռուսն ա մեղավոր», «Շուշին հայկական չի», «20 տարի ձեզ թալանել են»՝ որոշեցի նկարագրել անկախության պատմությունը՝ սկսած 88 թվականից եւ վերջացրած 2024-ի մարտ ամսով։ Գիրքը զուտ տարեգրություն չէ, նա քաղաքական չէ, նա ժողովրդական է, եւ այնտեղ շատ մատչելի, անգամ ժողովրդական լեզվով նկարագրված է հայ մարդկանց անցած ուղին, նրանց կենցաղը, նրանց արժեքները, նրանց վերաբերմունքը անկախության, դժվարությունների, նավթի, ֆուջիկայի, դվիժոկի, բողոքի ցույցերի, «Ձեզ թալանել են» ասող սրիկաների, «Ձեզ թալանել են» ասածին հավատացողների, պատերազմների, հեղափոխությունների եւ կործանման պատճառների մասին։

Գրքում ամենաշատը բացասակա՞ն, թե՞ դրական կերպարներ են:

— Գրքում անուններ չկան եւ հնարված կերպարներ չկան, ամենաշատը կարող է նշված լինել «Սպարապետը», «ՆԳ նախարարը», «Առաջին նախագահը», «Երկրորդ նախագահը», այսպես։ Կարեւորը նրանք չեն, կարեւորը հասարակ քաղաքացու վերաբերմունքն է դեպի այս ամեն ինչը։

Իսկ հենց «Արցախը նախկիններն են հանձնել» օրակարգի թելադրման մասին ինչպե՞ս եք արտահայտվել:

— Պատասխանելու փոխարեն, ավելի լավ է ես գրքի վերջին մասից մի հատված մեջբերեմ՝ «…Հետաքրքրական է, թե ի՞նչ էր թվում պատմական կեղծիքներ տարածողներին։ Իրենց թվում էր, որ կարող են երկու տարի շարունակ կրկնել, թե իբր Արցախը նախկիններն են հանձնել, Արցախը ռուսներն են հանձնել, ու դա կարող էր մտնել հայոց պատմության մե՞ջ։ Այսինքն, իրենց կարծիքով, պատմության մեջ կարող էր գրվել, որ «1990 թվականից մինչեւ 2018 թվականի ՀՀ իշխանությունները հանկարծ զարթնեցին եւ 2023 թվականին, չունենալով ոչ մի իշխանություն, չունենալով ոչ մի պետական լծակ՝ բռնեցին Արցախը հանձնեցին Ադրբեջանին»։ Ոչ։ Պատմության մեջ մնաց սրա նման բան. «2020-ից 2024 թվականներին, հայաստանյան քաղաքական դաշտ ներխուժած որոշանձինք ցանկանում էին մոլորյալ եւ վախեցած հանրությանը համոզել, որ տվյալ ժամանակաշրջանում, երկրի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած ցանկացած բացասական երեւույթ (պատերազմ, պարտություն, տարածքների կորուստ, Արցախի հանձնում) կատարել են դրանից առաջ իշխանության եղած մարդիկ, բայց քանի որ նրանց դուրս տվածը հիվանդագին զառանցանք էր՝ այն մոռացվեց ու ջնջվեց»։

Հայի այսօրվա Ձեր բնութագիրը ո՞րն է:

— Այսօրվա հայն ավելի սարսափելի բան է, քան 1915 թվականին թուրքը եւ ոչ թե նրա համար, որ նրանց պես վայրենի է կամ մարդասպան, այլ ուղղակի նրանք ոչ մի պարագայում իրենց հողը չեն համարի ուրիշինը, իսկ սրանք, ինչպես տեսանք 2021-ին, 2022-ին՝ հազարներով դուրս էին եկել հրապարակներն ու ասում էին. «Շուշին ադրբեջանական հող ա, մերը չի, տվել ա՝ լավ ա արել»։ Աշխարհում չկա մի ազգ, որն իր տարածքները հանձնողի արարքի մասին ասի «լավ ա արել»։ Ու էլի կան հարյուրավոր օրինակներ, գրքում կկարդաք։

Ամենաշատն ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

— Ես հունից դուրս եկած եմ ծնվել, ես էլ տեղ չունեմ դուրս գալու։

Տրանսպորտի թանկացումը, վարչապետի` արտերկրում աշխատողների վերաբերյալ հայտնի ելույթը մարդկանց մեջ մեծ վրդովմունք առաջացրեց: Եղավ կապիտուլյացիա, զոհեր, գերիներ, ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր մեր հասարակության արձագանքն այս ամենին:

— Թանկացումը վերաբերում է փողին, իսկ ես այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ փողի մասին խոսելն ինձ համար անվայելուչ բան է։ Ինչ վերաբերում է, որ հասարակությունը պիտի աղմուկ բարձրացներ, բայց չբարձացրեց՝ ասեմ, որ այս հասարակությունը երբեք դուրս չի գա պայքարի, մինչեւ իրենց չհանեն։ Նորից բերեմ գրքից օրինակ. «Խնդիրն այն է, որ երբ հայ ժողովուրդը 80 -100.000-ով դուրս է գալիս փողոց՝ կնշանակի, որ էստեղ պետք է մտածել, որ ինքնաբուխ կերպով դուրս է եկել նրանց 40 տոկոսը, իսկ մնացածին հանել են։ Ընդհանուրում. հայ ժողովուրդը ծանր ժողովուրդ է, ավելի ճիշտ՝ ծանր ու թեթեւ անող ժողովուրդ է, եւ նա ինքն իրեն դժվարությամբ է շարժում։ Ու նաեւ բանիմաց է եւ իմաստուն։ Նա լավ հասկանում է, որ աշխարհում չկա այնպիսի իղձ, երազանք, ցանկություն, նպատակ, պոռթկում, հոգու ճիչ, նախնիների կանչ, զարթոնքի թրթիռ, որ իր մեծամասնությանը ստիպի իր մեծամասնական հետույքը տեղից պոկել ու հանել փողոց»։

Ո՞վ է Ձեր ներկայացումների հիմնական հանդիսատեսն այսօր:

— Լավ մարդիկ են իմ հանդիսատեսը, եւ ես այդ լավ մարդկանց տեղեկացնում են, որ հենց հիմա պատրաստվեն մարտի 30-ի ներկայացմանը, դա «Հենց այսօրվա հայն է», բայց դա 2024-ի գարնան հենց այդօրվա հայն է։

Իսկ ե՞րբ կկայանա գրքի շնորհանդեսը։

— Գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլին, բայց ապրիլի քանիսին, որտեղ եւ որ ժամին՝ ես կհայտարարեմ ընդամենը մեկ անգամ՝ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման վերջում։ Այսինքն՝ միայն հանդիսատեսը կիմանա, թե երբ է շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց, մտնելով տոմսարկղ.ամ կամ զանգահարելով 060 276 000:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277850&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ