Ահաբեկչություն Մերձմոսկվայում. ի՞նչ է այս պահին հայտնի

Ներքաղաքական
«Ուրբաթ օրը սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլում»։ Ահաբեկիչները ներխուժել են համերգասրահ` «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Կրակ ու հրդեհ է սկսվել։ Ավելի քան 150 զոհ և տասնյակ վիրավորներ կան սարսափելի ողբերգության հետևանքով: Այս ահաբեկչությունը 21-րդ դարի ամենասարսափելիներից մեկն է։
 
Ընդհանուր առմամբ, ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ: Ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկիչները շփումներ են ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ: Այս պահին հայտնի է, որ Բրյանսկի շրջանում ձերբակալվել են չորս կատարողները ՝ նրանք, ովքեր ուղղակիորեն կրակ են բացել և հրդեհել «Կրոկուս Սիթի Հոլը»: Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները, փորձելով թաքնվել, շարժվել են դեպի Ուկրաինայի սահման, որտեղ, նախնական տվյալներով նրանց համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել` պետական սահմանը հատելու համար։ Այդ մասին իր ուղերձում նշել է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը:
 
Համացանցում տարածվում են կասկածյալների հարցաքննությունների տեսագրությունները,ահաբեկիչները կամ վատ են խոսում ռուսերենով, կամ ընդհանրապես չեն տիրապետում ռուսաց լեզվին: Նախնական տվյալներով ՝ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ են ։ Նրանցից մեկը հայտնել է, որ մարդկանց գնդակահարելու հանձնարարություն է ստացել ոմն քարոզիչից` տելեգրամյան ալիքի միջոցով, դրա համար նրան կես միլիոն ռուբլի են խոստացել։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վ.Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ ՝ Ռուսաստանին մեղադրելով ահաբեկչության մեջ: Ոչ մի կաթիլ կարեկցանք ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների հանդեպ նրա խոսքում չեն եղել։ Հայտարարությունը նման էր արդարանալու և բոլոր կասկածները իրենից հեռացնելու խղճուկ փորձի։ Հավաքական արևմուտքի երկրների ներկայացուցիչների համառ հայտարարությունների ֆոնին ահաբեկչական կազմակերպության ՝ ԴԱԻՇ-ի զինյալների ներգրավվածության մասին, նրանք իրենց հայացքները հեռացնում են այն փաստից, որ ահաբեկիչները փորձել են թաքնվել Ուկրաինայում, Կիևի ռեժիմի փոխկապակցվածությունն ավելի ու ավելի հավանական է թվում:Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շաբաթներ առաջ զգուշացրել են Ռուսաստանում գտնվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին:
Պետք չէ մոռանալ, որ նրանք, ովքեր գործ ունեն ահաբեկիչների հետ, իրենք են այդպիսին։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է ամբողջ պետության մասին։ Թե ինչ հետևանքներ կլինեն ահաբեկչության կազմակերպիչների և համապատասխան երկրների հետ,ընդամենը կռահել է պետք», - տեղեկացնում է քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=279361&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ