Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան

Միջազգային

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, սակայն Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, դա թույլ չի տա: «Իրավունք»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ , քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով իսրայելաիրանյան բախումներին:

«ՆՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԷԼԻ ԿԼԻՆԵՆ»

— Կարելի՞ է պատասխան հարված ակնկալել Իսրայելի կողմից, եւ ի՞նչ հետեւանք այն կունենա:

Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, բայց, կարծում եմ` այն չի լինի, կամ այն մասշտաբի չի լինի, ինչ-որ սպասվում էր: Մի կողմից` իսրայելական կողմը այս էսկալացիայի կարիքն ունի, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, այն թույլ չի տա: Եթե պատասխան գործողություններ լինեն, ենթադրում եմ, որ դրանք կլինեն շատ սահմանափակ, թեեւ դրանից հետո էլ արդեն Իրանի պատասխան հարվածը կգա, եւ այսպես շարունակ:

— Այսպիսի բախումները հետագայում կարո՞ղ են պարբերական բնույթ կրել:

— Այս բախումներն այն տրամաբանության մեջ են, որոնք արդեն գրեթե կես դար ձգվում են: Այո, նման բախումներ կարող են լինել, եղել են ու դեռ էլի կլինեն: Կողմերը ինչ-ինչ արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են սրանով նաեւ լուծում: Իրանական ռեժիմը փորձում է նաեւ իր ուժը ցույց տալ, հրեաները գոյության խնդիր են լուծում:

— Այս բախումը կարո՞ղ է հիմք ստեղծել, որ Արեւմուտքի համար երկրորդական դառնա ուկրաինական հարցը:

— Միանշանակ է, որ սա ուկրաինական գործի վրա կազդի: Կիեւում անհանգստությամբ են հետեւում Արեւմուտքի թուլացող ուշադրությանը: Անցած տարի, երբ Գազայում սրացումը եղավ, արդեն իսկ Արեւմուտքի ուշադրության զգալի մասը ուղղվեց դեպի հարավ: Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից, գուցե հարմար առիթ է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով, դուրս գա ուկրաինական գործից, եւ սա կարող է լավ առիթ լինել: Օրերս ԱՄՆ կոնգրեսը պատրաստում էր հերթական օգնության փաթեթը Իսրայելին, մի քանի շաբաթից դա կընդունվի, եւ այստեղ հետաքրքիր է, որ ուկրաինական խնդրի հետ կապված, որեւէ դրական բան պաշտոնական Կիեւի համար չկա: Այս առումով, ենթադրում եմ, որ ռուսական կողմը մոտակա ամիսներին կփորձի ուկրաինական ճակատում հնարավորինս հարմար դիրքեր գրավել:

— Արդյո՞ք Իրանը կթուլացնի իր դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, եւ այս համատեքստում ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա:

— Իրանն այնպիսի տարածաշրջանային խաղացող է, որ նրա թուլանալը շատ լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Հայաստանը այդքան հնարավորություններ չունի այս ամենի վրա ազդելու համար, եւ այս առումով հետաքրքիր է, որ Բաքուն էլ է շատ անհանգիստ այս ամենին նայում: Բաքուն ուզում է, որ այս կոնֆլիկտը չլինի եւ շուտ հանգուցալուծվի:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՉԵՆՔ ՀԻՇԻ ԱՅՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ»

— Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալել Ղազախստանի նախագահի հայաստանյան այցից:

— Ղազախստանի նախագահի այցից ոչ մի առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Տպավորություն կա, որ սա ուղղակի արձանագրային հանդիպում է: Այցի իրական նպատակի մասին դժվար է խոսել: Եթե սա արձանագրային այց չէ, գուցե Մոսկվայի կողմից փորձ է կատարվում մեսիջներ փոխանցել պաշտոնական Երեւանին, բայց այս մասին հստակ չենք կարող խոսել:

— Ղազախստանը կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր` հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում:

— Ղազախստանի քաշային կատեգորիան չի համապատասխանում, որպեսզի միջնորդ հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այստեղ նույնիսկ Թուրքիան չի կարողանում միջնորդ հանդիսանալ: Միջնորդի դերի համար կռվում են Արեւմուտքի հսկանները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մյուս կողմից էլ` Ռուսաստանը, իսկ Թուրքիան չի կարողանում իր տեղը գտնել, թեեւ շատ է ձգտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում գուցե կարողանա, եթե ոչ միջնորդ, ապա գոնե կողմերին հաշտության եզրի բերող սուրհանդակի դեր կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի քանի օրից չենք հիշի այս այցի մասին:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=281383&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ