Իսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա Հակոբյան
Մշակութային
«Հայե՛ր ջան, ցանկանում եմ լսել մեր համաքաղաքացիների կարծիքն այս մասին` ՀՆԱՈՃ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Մայիսի 1-ին:
Հասկանալի է, որ այս միջոցառումը վաղուց է նախապատրաստվել, բայց արդյոք կազմակերպիչներին չի՞ հուզում այն, որ թուրքն այս պահին մեր ՀՈՂԵՐՆ է զավթում, արդյո՞ք նրանք մտադիր չե՞ն փոխել իրենց պլանները... Այսինքն, ազգի մի մասը ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ հետ միասին պայքարում է Հայոց հողերի համար, սակայն այդ նույն պահին Երեւան քաղաքի փողոցներով հնաոճ ավտոմեքենաների շքերթ է՞ կայանալու...
Սա ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է... Մեր ցանկացած գործ պետք է ՀԱՄԱՀՈՒՆՉ լինի ներկա իրողության ու ազգի ՃԱԿԱՏԱԳՐԻ հետ: Մեզ պատերազմ է հայտարարված, իսկ մեզ դարձյակ ՇԵՂՈՒՄ են... Այժմ էլ ռետրո մեքենաներով...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հիշեցրել կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի խոսքը. «На войне нет другой задачи, кроме как воевать', праздники придут к нам после' Победы»:
https://iravunk.com/sim/?p=282441&l=am/