Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե ապացուցվի, որ ժողովրդավարությունը խարխլվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման գործընթացում։
 
Զարմանալիորեն ԱՄՆ-ն եւ առհասարակ Արեւմուտքն այսպիսի նախանձախնդրություն չցուցաբերեցին եւ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զենք էր օգտագործում, 9 ամիս տեւողությամբ տոտալ բլոկադայի մեջ էր պահում Արցախահայությանը, ուղղակիորեն ցեղասպանական գործողություն էր իրականացնում՝ հայաթափելով երեքհազարամյա Արցախը կամ այսօր, երբ անթաքույց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։
 
Զարմանալիորեն այն Արեւմուտքը, որը Շարլ Միշելի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու հորդորներ էր տալիս, աչք փակեց նաեւ այդ քաղաքականության հետեւանք ադրբեջանական էթնիկ զտման եւ ռազմական գործողության վրա, դառնալով ցեղասպանության գործակից եւ պատասխանատու։
 
Այդ նույն Արեւմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրության վրա եւ առաջինը շնորհավորեց բռնապետին։
 
Այդ նույն Արեւմուտքը՝ Ֆոն Դեր Լայենի տեսքով փարվեց բռնատեր Ալիեւին՝ հայտարարելով ստրատեգիական գործընկերության եւ ակնհայտորեն ռուսական բովանդակությամբ ադրբեջանական նավթագազային առաջնահերթությունների մասին։
 
Արեւմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրավունքի եւ սկզբունքների բռնաբարման անհաղորդությունը կամ խուլի եւ կույրի վարքագծի դրսեւորումը սպանում են հարգանքը եւ հավատը միջազգային կառույցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարություն» խիստ էլաստիկ հասկացության նկատմամբ ալերգիա առաջացնում:
 
Ի դեպ, այս օրերին ոստիկանական ուժերը խայտառակ բռնություններ եւ անհամաչափ գործողություններ են գործադրվում խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածվել է համատարած ոստիկանապետության` արեւմտյան գրանտներով «բարեփոխված» ոստիկանապետության։
 
Ոստիկանությունն, ըստ էության թքած ունի։ Համակարգը նման վարքագիծ և բռնություններ է գործադրում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության անհամաչափ գործողություններն արձանագրվել են Freedom House-ի և Պետդեպ-ի զեկույցներում։
 
Իսկ իրականում, այսօր Հայաստանում ո՜չ թե Մարդու իրավունքների, ո՜չ թե ժողովրդավարության «խարխլման» հետ ենք առերեսվում, այլ սահմանադրական կարգի տապալման։
 
Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարությանմ այլ՝ ուժային կառույցների վրա։
Ժողովրդավարական արևմուտքը կարծես թե չի տեսնում․․․ իսկ ավելի շուտ՝ տեսնում է այն, ինչ շահեկան է։
 
Կարծում եմ Արեւմուտքը մտածելու բան ունի․ եթե նրանց պատկերացրած Ժողովրդավարությունը նիկոլի դեմքն ունի, ապա արթնացող հայ մարդт իրավունք կունենա կողմնորոշիչներ ճշտելու.
ENOUGH IS ENOUGH!!!!
Թբիլիսիում ընդդիմության փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայությունը շատ բանի մասին է․․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=283626&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը