Հայաստանում վերջին 7 ամսում 7 կուսակցություն է ստեղծվել

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական դաշտը համալրվում է եւս մեկ կուսակցությունով: Այս անգամ մայիսի 6-ին Հայաստանի պետականակենտրոն անունով կուսակցություն է բացում Ռոման Նազարյանը, որը նախկինում ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի հետ հիմնադրել էր «Ազգի Ձայն» կուսակցությունը, ապա դուրս եկել կուսակցությունից:

Այսպիսով` վերջին վեց ամսվա ընթացքում հիմնադրվել է թվով 8 կուսակցություն: Իսկ թե ով ով է, մեզ հաջողվել է պարզել հետեւյալը.

ՀՀ ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանը հիմնադրել է «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, որի նախագահ է ընտրվել Երեւանի ավագանու անդամ Անույշ Խուդավերդյանը, «Հանուն ժողովրդավար պետականության» անունով կուսակցություն է ստեղծել «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը:

Հիմնադրվել է նաեւ «Հայոց ամրոց» անունով կուսակցություն, որի նախագահ է ընտրվել ծնունդով կապանցի Ամրամ Պետրոսյանը։ Նա 2010-2012 թթ. գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը: Վերջինս հանդես է գալիս նաեւ` որպես ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ, ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը եւ Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական ​​խորհրդի անդամ է։

Հայաստանում վերջերս ստեղծվել է նաեւ «Հայ Ազգային Ռամկավար» կուսակցությունը, որի նախագահ է ընտրվել Թեքեյան մշակութային միության Սոցիալ մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Դարբինյանը: Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 1-ին կստեղծի «Նոր ուժ» անունով կուսակցություն:

Օրերս հիմադրվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որի ոչ թե նախագահ, այլ Կոմկուսի պես առաջին քարտուղար ընտրվեց Հովհաննես Շահինյանը: Իսկ նոր ստեղծված «Արդար խոսք» կուսակցության նախագահ ընտրվել է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի եղբոր որդին` Ալբերտ Մովսիսյանը:

«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն է բացել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, բայց հիմնադիր համագումարի փոխարեն՝ նրանք նախ քայլերթ են իրականացրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280742&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ