Նման «դոկտոր»-ներ ունեցող ազգին նույնիսկ թշնամիներ հարկավոր չեն ինքնաքայքայման համար. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադառնալով քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի հակառուսական ելույթներին՝ նշել է.
 
«Սովետների օրոք «Арменпресс»-ում ժուռնալիստ աշխատած, իսկ այսօրվա Հայաստանում քաղաքագիտության դոկտոր դարձած անձը, ինչպես պարզվում է հարցազրույցից, ատելությամբ է լցված Ռուսաստանի դեմ: Սակայն, ԱՏԵԼՈՎ ռուսական ամեն ինչն, այնուամենայնիվ, ավարտել է ԵՊՀ լեզվաբանության ֆակուլտետը հենց ՌՈՒՍԱՑ լեզու եւ գրականություն մասնագիտությամբ, այլ ոչ ՀԱՅՈՑ։
 
Լեւոնի սեւ ու մութ տարիներին՝ 1996 թվականին, այսինքն՝ արդեն ԱՆԿԱԽԱՑԱԾ Հայաստանում դարձյալ նախընտրել է հե՛նց Մոսկվայում շարունակել իր կրթությունը եւ ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության թեկնածուի աստիճան։ Երկու տարի անց՝ 1998 թվականին, դարձյալ նո՛ւյն Մոսկվայում, նո՛ւյն Մոսկվայի մանկավարժական համալսարանում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճանը։ Հարց է ծագում, լավ, ինչո՞ւ մարդը կամովի տարիներ շարունակ անց է կացրել իր ատելի միջավայրում: Միգուցե պատասխանը նյութի դաշտո՞ւմ է... Կոմֆորտ, բարեկեցություն...
 
Այսօրվա կատեգորիկ «սկզբունքայնությունը» ցուցաբերեիք մասնագիտություն ընտրելիս, չէ՞ որ Սովետների օրոք նույնիսկ «Երեկոյան Երեւան» թերթում ժուռնալիստ չէիք կարող աշխատել, եթե ձեր հոդվածները ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԻՆ ՊԱՐՏԻԱՅԻ ՈՒՂՈՒՆ: Այդքան սկզբունքային էիք ընտրեիք ավելի «անշառ» մասնագիտություն: Օրինակ, Գավառում կարտոֆիլ աճեցնեիք, կամ դուք էլ բժիշկ դառնայիք...
 
Ի՞նչ ասես... ՃԵՐՄԱԿԱԾ մազերով, սակայն այդպես էլ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ձեռք չբերած, ոտից գլուխ ԱՐԵՎՄՏԱՑԱՎՈՎ տառապող անբուժելի «դոկտոր»...
Ամերիկյան հնդիկներ ՑԵՂԱՍՊԱՆԱԾ Ամերիկան այս «ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ դոկտոր»-ի համար ՔԱՂԱՔԱԿԻՐԹ երկիր է, սակայն ՀԱԶԱՐԱՄՅԱ տարիների մշակույթ ունեցող Չինաստանը, կամ Իրանը՝ ո՛չ: Երեւանյան տաքսիստների հետ զրույցի բռնվելիս երբեմն ավելի խելացի մտքեր ես լսում, քան այս «քաղաքագիտության դոկտոր»-ի...
 
Նման «դոկտոր»-ներ ունեցող ազգին նույնիսկ թշնամիներ հարկավոր չեն ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՄԱՆ համար...»:
https://iravunk.com/sim/?p=279147&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ