Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան

Ներքաղաքական
«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված եւ այժմ էլ գործվող ամենասարսափելի իրականությունն է․ այն իր հետ բերում է մարդկային կյանքերի կորուստներ, հայրենազրկում, ցավ, տեղահանություն։ Այս ողջ ընթացքին մեզ համար անհերքելի ճշմարտություն է, որ այս ոճրագործությունը պետք է դատապարտվի, հատուցվի արդարորեն, որպեսզի այլեւս ոչ մեկի հանդեպ այն չծրագրավորվի եւ չիրագործվի։
 
Ցավոք սրտի, մեր գոյության իրավունքն այսօր եւս հարցականի տակ է դրված։ Դրա վառ ապացույցը վերջին տարիներին մեր ժողովրդի հանդեպ իր Հայրենիքում՝ Արցախում, ցեղասպան նույն ծրագրով իրականացված ոճիրն էր։ Մեր սիրելի քույրերն ու եղբայրները զրկվեցին իրենց Հայրենիքում ապրելու մարդկային տարրական իրավունքից, լքեցին իրենց հայրական օջախները, սրբատեղիները, իրենց կյանքով վաստակած Հայրենիքը։
 
Մենք երբեք չենք մոռացել և երբեք էլ չենք մոռանա, չենք դադարի հանդես գալ հայկական պահանջատիրությունից, ինչքան էլ փորձեն մեզ համար նոր «արժեքային» իրականություն ներդնել։ Ասածիս ապացույցը ազգիս Վեհափառ Հայրապետի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին Երկրորդի եւ Հայ Եկեղեցու Բարձրագույն մարմինների կողմից սահմանված որոշումն էր, որով ցեղասպանության մեր նահատակները սրբադասվեցին՝ հանուն այն բանի, որ նահատակվեցին հայ և քրիստոնյա լինելու համար։ Այսօր էլ մենք պարտավոր ենք սուրբ նահատակների բարեխոսությունը խնդրելու, որպեսզի նրանք Տիրոջ առաջ բարեխոսեն մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր հայրենի Արցախի ու արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։
 
Մենք տակավին այսօր էլ, ժամանակակից աշխարհի առաջ, տեսանք մի ողջ ժողովրդի ջարդ, սպանդ, հանցագործություն՝ գործված ամենաիրական ոճրագործի մեթոդով։ Մեր ժողովրդի զավակները ստիպված լքեցին իրենց Հայրենիքը և այսօր էլ մայր Հայաստանում կանգնած են տարաբնույթ սարսափելի խնդիրների առջև, որոնց լուծումները, ցավոք, հեռու են տեսանելի ժամանակում իրականություն դառնալուց։
 
Մեր Հայրենիքի սահմաններն առ այսօր էլ ապահով չեն, հանգիստ չեն․ նույն թշնամին է, որ ուզում է մեզ հայրենազրկել, ունեզրկել, ավիրել ու ոչնչացնել մեր սրբությունները եւ որպես վերջնարդյունք մեզ ֆիզիկապես և հիմնովին բնաջնջել։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր թշնամին չի փոխվել, չի փոխվել նրա նպատակը, չի փոխվել նրա փափագը, չի փոխվել նրա ցեղասպան ծրագիրը։
 
Մենք այսօր, առավել եւս այսօր, կարիք ունենք համախմբվելու, սրբորեն պահպանելու մեզ մնացած այս փոքրիկ հողակտորը, ինչ էլ մեզ փորձեն ասել, ինչ էլ մեզ փորձեն համոզել, մենք պետք է հստակ սահմանենք, որ մեր նպատակը մեր արդար պահանջատիրության բավարարումը պետք է լինի, չպիտի լռի Արցախի ժողովրդի իրավունքների իրացման պահանջը, չպիտի մոռացվեն այն տղաները, որոնք Հայրենիքի զոհասեղանին ընծայեցին իրենց ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Մենք անպայմանորեն պիտի համախմբվենք մեր Մայր Եկեղեցու շուրջ՝ շենացնելու, հզորացնելու մեր Աստվածապարգև Հայրենիքը։ Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից՝ մեր պահանջատիրությունից, Հայրենի մեր Արցախից։
 
Այսօր ես աղոթում եմ մեր սուրբ նահատակներին, որպեսզի իրենց սրբազան հայացքի ներքո ամրանա մեր Հայրենիքը, ունենանք հնարավորություն մեր սխալները գիտակցելու, շտկելու, սրբագրելու․ սա է ճանապարհը մեր Հայրենիքը շենացնելու, սա է ճանապարհը հայրենի Արցախը վերադարձնելու», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=281961&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ