Նոր ճարտարապետության մեջ Երասխը զբաղեցնելու է առանցքային տեղ, ինչը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերից. Դավթյան

Ներքաղաքական

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացում Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Իսկ  ինչո՞ւ են ներդրողները որոշում կայացրել խոշոր գործարանի կառուցումը նախատեսել հենց ադրբեջանական դիտակետում գտնվող վայրում, «Իրավունքը» թեմայի շուրջ զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության փորձագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Երասխում կառուցվում է մետալուրգիական գործարան՝ հիմնականում հայ-հնդկական կապիտալով: Ինչպես գիտենք, հենց ադրբեջանական դիրքերի թիրախում էլ այդ գործարանը կառուցվում է: Որքանո՞վ է խելամիտ հենց ադրբեջանական դիրքերի «քթի տակ» նման թանկարժեք գործարանի կառուցումը: Մի՞թե դա ներդրողներին չի վախեցնում:

— Հնդկաստանը գնալով այս տարածաշրջանում ակտիվանալու է: Վերջին շրջանում  մենք տեսանք նաեւ, որ Հնդկաստանը առաջարկությամբ հանդես եկավ հայկական կողմին՝ օգտվելու Չաբահար նավահանգստից, որը կարող է շատ մեծ հեռանկար ունենալ Հայաստանի համար, նույն «Հյուսիս-հարավ» լոգիստիկայի մեջ տեղավորվելու տեսակետից: Ինչո՞ւ Երասխ. Երասխը ավանդաբար դիտարկվում է որպես «Հյուսիս-հարավի» լոգիստիկայի շատ կարեւոր մաս: Երբ 2021թ.-ի գարնանը Իրանի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Զարիֆը այցելեց Հայաստան, նա հայկական կողմին առաջարկեց շատ հստակ նախագիծ՝ ձեւավորելու նոր երկաթուղային կոմունիկացիա «Հյուսիս-հարավ» տրամաբանության ներքո, որը սկիզբ կառնի Թեհրանից, այնուհետեւ՝ Ջուլֆայով, Երասխով դուրս կգա դեպի Երեւան, այնուհետեւ՝ Գյումրի, Վանաձոր, Վրաստան ու վրացական նավահանգիստներ: Այնուհետեւ՝ վրացական մամուլը եւ փորձագիտական տիրույթը անվանեց «Կովկասյան միջանցք»: Երասխը այսպիսով Իրանի կողմից դիտարկվում է, որպես «Հյուսիս-հարավի» շատ կարեւոր հատված: 2000թ.-ից, երբ կնքվեցին առաջին պայմանագրերը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորատային լոգիստիկ միջանցքի ձեւավորման մասով, դրան միացավ նաեւ Հնդկաստանը եւ առ այսօր շարունակում է դիտարկել սեփական դիրքավորումը Հարավային Կովկասում, հենց «Հյուսիս-հարավ» ռազմավարության ներքո: Կարծում եմ՝ պատահական չէ, որ նմանատիպ խոշոր բիզնես-նախագիծ իրականացվում է հենց Երասխում, որն ունի ռազմավարական նշանակություն:

— Ինչո՞ւ է Ադրբեջանը նման կերպ դրսեւորվում ու թիրախավորում գործարանը եւ գործարանի աշխատակիցներին:

— Պարզ է, որ այն, ինչ այսօր փորձում են իրականացնել Անկարան եւ Բաքուն, ամբողջությամբ հակասում է «Հյուսիս-հարավ» ռազմավարությանը եւ տեղավորվում է Արեւելք-Արեւմուտք ռազմավարության մեջ: Եվ այստեղ, որպես գլխավոր խոչընդոտ,  հանդես է գալիս Իրանը: Ակնհայտ է, որ եթե Իրանը կարողանա հասնել իր տրանսպորտային գեոտնտեսական նպատակներին այս տարածաշրջանում, ապա տրանսպորտային նոր ճարտարապետության մեջ Երասխը զբաղեցնելու է առանցքային տեղ, ինչն, իհարկե, չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Այս ճարտարապետության ներքո ավելի շատ փորձելու են ձեւավորել Արեւելք-Արեւմուտք նախագիծը: Ակնհայտ է, որ ցանկացած տնտեսական, այն էլ նմանատիպ  խոշոր նախաձեռնություններ, որոնք իրականացվում են Երասխում, կամ նմանատիպ գոտիներում, հայտնվելու են ուղիղ թիրախի կարգավիճակում: Երասխը առանցքային դիրք է զբաղեցնում Իրանի, հետեւաբար նաեւ Հնդկաստանի համար, որովհետեւ երկուսն էլ «Հյուսիս-հարավի» գլխավոր շահառուներն են: Սա, իհարկե, նպաստում է նրան, որպեսզի Ադրբեջանը փորձի ամեն կերպ խոչընդոտել Երասխում որեւէ մեծ տնտեսական կամ ենթակառուցվածքային նախագծի իրականացմանը: Ու սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը  նման քայլերի է դիմում Երասխի ուղղությամբ: 2020թ.-ի պատերազմից հետո, ինչպես գիտենք, բազմիցս Երասխի ուղղությամբ տարբեր գործողություններ են իրականացվել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=258477&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ