Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան

Ներքաղաքական

Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Ադրբեջանը չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց պատմաբան, միջազգայնագետ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, որ դրական է վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից:

Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի մի հատվածը անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որն Ադրբեջանի պահանջը կատարելու դեպքում անցնելու է այլեւս ադրբեջանական վերահսկողության ներքո: Այս դեպքում ինչքանո՞վ ապահովված կլինի անխափան գազաամատակարարումը:

— Հարյուր տոկոսով կարող ենք համոզված լինել, որ եթե այդ տարածքն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա առաջինն իրենք կպայթեցնեն այդ խողովակաշարը, փական կդնեն, ինչպես եղավ Լաչինի միջանցքի դեպքում, եւ կսկսեն վերահսկել` անջատելով Հայաստան եկող գազը:

— Պարոն Մանվելյան, իսկ հնարավո՞ր է կառուցել շրջանցվող գազատար:

— Հնարավոր է, բայց դա անել մեկ շաբաթում կամ մեկ ամսում, անհնար է: Դա բավականին ժամանակատար գործընթաց է, նույնիսկ կառուցելու դեպքում էլ այն լինելու է Ադրբեջանի զորքերի կրակային վերահսկողության տակ, որը ցանկացած պահի կարող են դիվերսիա անել եւ պայթեցնել: Այդպես եղել է անցյալ դարի 90-ականներին, երբ անընդհատ պայթեցնեւմ էին Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը: Տարածքների նվիրումը Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների, որոնք կլինեն լրջագույն եւ երկարատեւ:

— Ադրբեջանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել Ռուսաստանին: Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը դրան:

— Ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին: Դա կեղծ թեզ է` սկզբից մինչեւ վերջ: Ադրբեջանը չի կարող մեզ գազ տրամադրել, որովհետեւ նա չունի այդ գազը, դա կեղծիք է, որը տարածում է մեր, այսպես կոչված, ղեկավարությունը: Չգիտեմ` իրենք չեն հասկանում, թե իրենց են անհասկացողի տեղ դրել: Դա հնարավոր չէ տեխնիկապես եւ հնարավոր չէ շատ-շատ այլ առումներով: Պետք է հստակ ասել, որ սա կեղծ թեմա է եւ ամբողջովին սուտ: Չեմ կարող ասել Ռուսաստանը դրան ինչպես կարձագանքի, միայն գիտեմ, որ «Գազպրոմի» ղեկավարը հանդիպել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ եւ քննարկել էին այդ հարցը: Մեր գազային խնդիրը, որ նախկինում կար Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, այդ ամենում ներքաշել ենք մեր թշնամի պետությանը, որի հետ այժմ ռուսները քննարկումների մեջ են:

Ադրբեջանը գազ է մատակարարում նաեւ` ԵՄ, Թուրքիա, Վրաստան, ունի՞ բավարար պաշարներ, որ Հայաստանին էլ տրամադրի եւ ի՞նչ գնային փոփոխություններ կլինեն այս դեպքում:

— Չունի պաշարներ, եւ ինքը չի կարող Հայաստանին մատակարարել գազ: Թուրքիային տրամադրվող գազի մեծամասնությունը, ճիշտ է, ծագումով ադրբեջանական է, բայց դրա սեփականատերը British Petrolum ընկերությունն է, Ադրբեջանը չի կարող Թուքիայի փոխարեն վաճառել Հայաստանին: Սա անլուրջ թեմա է, որը դրել են շրջանառությոն մեջ:

— Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գազի վերաբերյալ: Դա զուտ քաղաքական միսիջ էր, թե՞ տնտեսական բաղադրիչներ էլ կան:

— Նպատակն է խաբել իր լսողներին, ովքեր իրեն հավատում են եւ ցույց տալ, որ իրենք որոշել են Ադրբեջանի հետ ընկերություն անել, կամ էլ նա անտեղյակ է:

— Գազամուղը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Որքանո՞վ այն կողմ կլինի այս ամենին:

— Գազամողը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», որը ռուսական «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղն է, եւ այն Հայաստանում գրանցված ընկերություն է: Կարծում եմ` իրենք խնդիր կունենան «Գազպրոմ Արմենիայի» հետ, որովհետեւ քաղաքականությունը մի բան է, իրական գազամատակարարումը` լրիվ այլ: Քաղաքական գործիչները կարող են ինչ-որ անլուրջ հայտարարություն անել, բայց գազային ընկերությունները պետք է իրար հետ պայմանավորվեն: Եթե այսօրվա իշխանությունը Ադրբեջանին նվիրի տարածքները, ապա այդ տարածքով անցնող ցանկացած բան դառնալու է Ադրբեջանի սեփականությունը, եւ ինքը շատ կարճ ժամանակում կարող է պահանջել, որ հեռացնեն այդ խողովակաշարերը եւ դրա համար այս կամ այն երկիր դեր չի ունենալու: Ողղակի կպայթեցնեն այդ խողովակաշարերը եւ կասեն` վերջ: Հետո կարող են նստել ու բանակցել, որը կարող է ամիսներ տեւել, եւ այդ ընթացքում Հայաստանը չի ունենա գազ ու էլեկտրաէներգիա:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282405&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը