Հերթական անտրամաբանական որոշումն է, ինչի հետևանքով հասարակությունը լուրջ չի վերաբերվում իշխանություններին. քաղտեխնոլոգը՝ մի շարք պաշտոնյաների՝ դիմակ կրելու պարտադրանքից ազատվելու մասին

Արխիվ 16-20

Սա հերթական անտրամաբանական որոշումն է, ինչի հետևանքով հասարակությունը լուրջ չի վերաբերվում իշխանություններին. քաղտեխնոլոգը՝ մի շարք պաշտոնյաների՝ դիմակ կրելու պարտադրանքից ազատվելու մասին

ՀՀ պարետը բավականին տարօրինակ և զարմանալի որոշում է կայացրել. ինչպես ասում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հասարակության «սորտավորում» է իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ կայացրած որոշմանը, համաձայն որի՝ դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար:

«Սա տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որովհետև դիմակ կրելու որոշման հիմքում ի սկզբանե առողջապահական խնդիրն էր: Անկախ նրանից՝ անձն ինչ պաշտոն է զբաղեցնում, առողջապահական վտանգը նույնն է: Հասարակությունը սուր է արձագանքում, որովհետև ցանկացած որոշում պետք է լինի բանականության սահմաններում: Սա հերթական ոչ տրամաբանական որոշումն է, որը շատ դժվար է բացատրել»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իշխանությունները հաշվարկել էին հասարակության շրջանում հնարավոր արձագանքները, Հակոբյանն ասաց, թե դժվար է մեկնաբանել այս իշխանությունների որոշումները, որովհետև դրանք շատ դեպքերում տրամաբանութունից զուրկ են լինում:

«Այնպես չէ, որ, օրինակ, կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր որոշումները մինչ այս պահը եղել են տրամաբանված կամ հստակ պատճառաբանված: Այս իշխանությունը ոչ էֆեկտիվ է աշխատում, քանի որ չի հաշվարկում քայլերի հաջորդականությունը. անգամ ոչ բարդ, ոչ ճգնաժամային իրավիճակներում որոշումները չէին փայլում լուրջ տրամաբանվածությամբ, հետևողականությամբ, չէին հիմնվում հաշվարկների վրա, իսկ հիմա, երբ իրավիճակը ճգնաժամային է, դա ավելի ակնհայտ է դարձել, և անիմաստ է խոսել ճգնաժամային կառավարման արդյունավետության մասին»,-ասաց քաղտեխնոլոգը:

https://www.tert.am/am/news/2020/08/29/hakobyan/3382592?fbclid=IwAR1GxetqPKZ77l20YyDm2Rkg6gSYw5ICDM3mGLeR_l9rr2CBHowDoQNF0vA

Նրա խոսքով՝ նման անտրամաբանական որոշումների կայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև հասարակության շրջանում վարակի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, իսկ նման որոշումների կայացումը պատճառ է դառնում, որ հասարակությունը սկսի անլրջորեն վերաբերվել կայացվելիք որոշումներին: «Իշխանությունների համար ամենավտանգավորն այն է, որ հասարակությունը լուրջ չի վերաբերվում իրենց ու իրենց կայացրած որոշումներին: Սա հերթական առիթն է»,-նշեց նա:

Բանախոսի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունները բացարձակապես տապալված են, և վերջիններիս ամբողջ հույսը նրա վրա է, որ երկրում կձևավորվի կոլեկտիվ իմունիտետ, ինչն էլ կհանգեցնի վարակի տարածման նվազեցմանը:

https://iravunk.com/sim/?p=120135&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ