«Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի».ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

Մշակութային

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» շարունակում են փակ պահել Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ եւ 20 հազար տարեց: Արցախում գործող խանութները, դեղատները, շուկաները գրեթե դատարկ են, սկսել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Իսկ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում զսպելու ադրբեջանցիների անմարդկային վարքագիծը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է շրջափակված Արցախում գտնվող հաղորդավար, պրոդյուսեր ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս պատահեց, որ մեկնեցիք Արցախ եւ, փաստորեն, արդեն 40 օր մնացել եք շրջափակման մեջ:

— Արցախում վաղուց եմ, դեռ երկու ամիս առաջ եկա այստեղ՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության կոլեգաներիս հետ նոր ծրագրերի վրա աշխատելու: Որոշումս միանշանակ էր՝ այսօրվա չավարտված պատերազմական իրավիճակում մեդիան պետք է լինի միշտ պատրաստ, ու ես իմ ողջ կուտակված փորձն ու պրոֆեսիոնալիզմը պիտի փոխանցեմ իմ արցախցի գործընկերներին:

— Տանը ինչպե՞ս դա ընդունեցին:

— Տանն իմ որոշումը հանգիստ է ընդունվել: Գիտեն՝ որտեղ խնդիր, էնտեղ պիտի հայտնվեմ, եթե ի վիճակի եմ ինչ-որ կերպ այդ խնդրի լուծման ճանապարհ գտնելուն աջակցել: Իսկ շրջափակումը միայն խանգարեց, որ Նոր տարին միասին չնշենք: Ուզում էի՝ ընտանիքս հետս լիներ, բայց եղավ այն, ինչ եղավ: Հավանաբար այսպես էր պետք:

— Ձեր գնահատմամբ՝ այս պահին Արցախում ինչպիսի՞ն է իրավիճակը:

— Արցախում իրավիճակը ճգնաժամային է ու օրեցօր ավելի օրհասական է դառնում: Ժամ առաջ կյանքի ճանապարհը չբացելը՝ կարող է անլուծելի ճգնաժամի առջեւ կանգնեցնել մեր 120 հազար հայրենակիցներին: Իսկ հետեւանքներն այնքան ծանր են լինելու, որ մենք տարիներով չենք կարողանալու վերականգնվել: Խոսքը՝ թե՛ մարդկանց հոգեբանության վրա, թե՛ Արցախի տնտեսության վրա թողած խորը եւ անբուժելի վերքերի մասին է:

— Սննդի հարցն ինչպե՞ս եք հոգում:

— Ամեն դեպքում մի հետաքրքիր բան կա արցախցիների մոտ: Նրանք ճգնաժամեր շատ են տեսել ու սովոր են իրար թեւ ու թիկունք կանգնելով՝ հաղթահարել դժվարությունները: Վերջին կտոր հացն անգամ պատրաստ են կիսվել դիմացինի հետ: Իմանալով, որ ընտանիքի հետ չեմ, ես ու ընկերներս կտրված ենք ընտանիքներից, գրեթե ամեն օր այցելում են, հարցնում՝ ինչի կարիք ունենք, փորձում են հնարավորինս մեղմել մեր կենցաղը: Վաղը մենք, ինչպես եւ Արցախում բնակվող  յուրաքանչյուր ոք, գնալու ենք մեզ հատկացված սննդի կտրոնները վերցնելու: Մենք երեք ընկերներով ենք, ու մեր հասանելիք սննդամթերքը խանութում գնելուց հետո՝ այն մեզ երկար կբավարարի, նույնիսկ կարող ենք կիսվել բազմազավակ ընտանիքի հետ, եթե նրանց պետք լինի:

— Լինելով Արցախում եւ տեսնելով այդ դժվարությունները՝ որեւէ ելք տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

— Այս իրավիճակից լուծման տարբերակ ամենօրյա ռեժիմով փորձում են գտնել Արցախի իշխանությունները: Միջազգային հանրությունը, ցավոք, անհաղորդ է իրավիճակին: Կա լրջագույն անտարբերություն նաեւ հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի մոտ: Սա անընդունելի է, պետք է միասնական ոտքի ելնենք ու միասին փորձենք ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Եթե լինենք միասնական բռունցք, վստահ եմ՝ ամեն ինչ կստացվի: Մինչ այդ, ինչքան էլ դժվար լինի, Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի՝ պայքարել, դիմանալ ու առաջ գնալ:

— Էլեկտրաէներգիայի հովհարային անջատման պայմաններում Արցախի հեռուստաընկերությունը ինչպե՞ս է աշխատում:

— Բնականաբար, հեռուստաընկերությունն այսօր հանդիսանալով հիմնական մեդիայի մատակարարը, պրովայդերը, որպես ստրատեգիական օբյեկտ՝ պետք է ունենա նաեւ իր պահեստային հոսանքի գիծը: Եվ բացի դրանից, եթե հանկարծ հոսանքազրկումները երկու պահեստային գծերում էլ չեն լինում, ունենք նաեւ գեներատոր եւ պահուստային ֆոնդից հատկացվող դիզվառելիք՝ այն աշխատեցնելու համար: Այսինքն՝ եթերը, ամեն դեպքում, չի խաթարվում: Եվ ոչ միայն եթերը չի կանգնում, այլեւ իրավունք չունենք մեր ամբողջ կազմով կանգնելու, քանի որ այսօր աշխարհը Արցախի Հանրայինի աչքով է տեսնում, որպես պատուհան՝ այն ամենը, ինչ կատարվում է Արցախում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=246629&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ