Ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»

Ներքաղաքական
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, հավատարիմ մնալով 2024 թվականի ապրիլի 14-ին սկսած պայքարին և ապրիլի 26-ին ընդունած հայտարարության ոգուն, և նկատի ունենալով վերջին օրերի քաղաքական անցուդարձը, սույնով ողջունում է մտահոգ և այս օրերին պայքարող ուժերի ապակենտրոն գործողությունները։ «Կամք»-ն իր աջակցությունն է հայտնում նրանց, մասնավորապես վտանգված Տավուշի համար ձևավորված «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։
 
Ստեղծման օրից ի վեր «Կամք»-ը եղել է Հայ Առաքելական եկեղեցու կողքին և անմնացորդ պայքարել է Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Ուստի, մտահոգված է այն իրողությամբ, որ Կիրանցի ճակատում այս պահին դեռևս շարունակվում է հայրենիքը մասնատելու ազգադավ գործընթացը։
 
Ելնելով վերոնշյալից վերահաստատում ենք մեր հռչակած նպատակները․
 
• հասնել Հայաստանի Հանրապետութան մասնատման գործընթացի դադարեցմանը,
 
• դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները, այդ թվում՝ ՀՀ տարածքով այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ և համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, անմիջապես ապահովել արցախահայության անվտանգ վերադարձն իրենց բնօրրան և Արցախի կարգավիճակի իրավունքի իրացումը:
 
• անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
 
• զբաղվել գերիների վերադարձով
 
• միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած Կառավարությանը, դրա փոխարեն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ»։
https://iravunk.com/sim/?p=282794&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ