ՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդին
Միջազգային
Հուսով ենք՝ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը․ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռով արտակարգ դրությունը։
«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։
https://iravunk.com/sim/?p=283790&l=am/