Ղազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. Իգիթյան

Ներքաղաքական

Ադրբեջանը եւ Ղազախստանը թուրքախոս ժողովուրդների միության մասնակից են, բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեն ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ, հետեւապես այստեղ Ղազախստանի չեզոքության մասին չենք կարող խոսել: «Իրավունքի»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ` անդրադառնալով Ալմաթիում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել է Ղազախստանի կողմից:

— Ղազախստանը երբեւէ միջնորդության հայտ չի ներկայացրել, ինչո՞ւ այս անգամ որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ:

— Ղազախստանը հայտարարել է, որ ինքը միջնորդ չէ, ուղղակի հարթակ է տրամադրում եւ ոչ մի շահ չի հետապնդում: Ուրիշ երկրները, երբ միջնորդ էին, նրանք իրենց շահերն էին հետապնդում: Ղազախստանը առաջին անգամը չէ, որ մասնակցում է հայ-ադրբեջանական բանակցություններին, առաջին անգամ դա եղել է 1993 թվականին Ժելեզնովոդսկում, երբ եղավ Ժելեզնովոդսկի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին, որը ոչ հայանպաստ էր: Այն ժամանակ ընկալվում էր, որ կա Հայաստան եւ Ադրբեջան, ու կա դրական վերաբերմունք Ռուսաստանից դեպի Հայաստան եւ Ղազախստանից` դեպի Ադրբեջան: Հայաստանը պետք է հաշվի առնի, որ այն ժամանակ բալանսավորում կար: Հայերը եւ ռուսները քրիստոնյա էին, ղազախները եւ ադրբեջանցիները թուրքախոս մուսուլման էին: Հիմա Ղազախստանը ներկայանում է որպես չեզոք կողմ, որը այդպես չէ, որովհետեւ Ադրբեջանը եւ Ղազախստանը թուրքախոս ժողովուրդների միության մասնակից են, բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եւ այստեղ չեզոքության մասին չենք կարող խոսել:

— Արդյո՞ք կարող ենք մտածել, որ Ղազախստանի նախագահ Տոկաեւը, ով սերտ դաշնակցային հարաբերությունների մեջ է մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այս բանակցությունների առաջարկը ստացել է նշված կողմերից որեւէ մեկից:

— Ինչ- որ առումով Ղազախստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ի մաս, ինչ-որ չափով Ռուսաստանին դաշնակից է, իսկ մյուս կողմից Թուրքիայի առաջնորդությամբ շարժվում է` թուրքախոս պետությունների շարքում: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք, որ Ղազախստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշնակիցն է, չնայած որ ՀԱՊԿ-ի անդամ է: Այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ն այնքան ամուր չէր, ինչքան այժմ, եւ ԵԱՏՄ-ն նոր էր ստեղծվում, Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւի ելույթը հակաարցախյան բնույթ ուներ:

— Չմոռանանք նաեւ, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել են` Թուրքիա-Կովկասյան տարածաշրջան- Կենտրոնական Ասիա միջանցքի ստեղծման ծրագրի մասին, որը, ըստ էության, թուրքական միջանցք է: Հնարավո՞ր է, որ Ղազախստանը իր այդ առաջարկով գործում է այդ ուղղությամբ` հաշվի առնելով նաեւ սերտ կապերը Արեւմուտքի հետ:

—Արեւմուտքը լրիվ կատարում է Թուրքիայի պահանջները, եւ դրա մասին երկու լուրջ հայտարարություն կա. մեկը` ԱՄՆ եւ Թուրքիա ռազմավարության մասին, որտեղ հայտարարվել է, որ Թուքիան է ԱՄՆ-ի հիմնական դաշնակից-գործընկերը, եւ ԱՄՆ-ն սատարում է Թուքիային հայ-ադրբեջանական բանակցություններում, նաեւ հարաբերությունների կարգավորման մեջ դրական է համարում Թուրքիայի դերը: Նույն հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիությունը: Այս ամենից ելնելով` կարող ենք նաեւ ընկալել, որ` այո, Ղազախստանը եւս մեկ խաղացող է, որն ունի իր շահը այս թուրքական միջանցքի մեջ:

— Պարոն Իգիթյան, ի վերջո, Ղազախստանը ո՞ր պետության շահերին է հարում:

— Իրենք այն ժամանակ էլ էին ընկալվում ադրբեջանամետ:

— Հետեւապես, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից:

— Պետք է հասկանանք, որ պրոցեսը գնում է այն ուղղությամբ, որ Ադրբեջանը ստանում է տարածքներ եւ փոխարենը չի էլ խոստանում ինչ-որ մի բան: Մենք գործ ունենք ուղղակի ռազմական շանտաժի հետ, Ադրբեջանը ուղղակի շանտաժի է ենթարկում, որ եթե մենք չտանք այն, ինչ ուզում են, պատերազմ է սկսվելու: Այս ուժի սպառնալիքի ներքո նա գործում է ամեն տեղ եւ նույնձեւ գործելու է այս անգամ` Ալմաթիում:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282671&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ