Հայե՛ր, կույր, խուլ ու համր մի՛ եղեք` բարձրաձայնեք Արցախի մասին.ՔԱՋԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մշակութային

Հումանիտար ճգնաժամը Արցախում շարունակվում է, բայց չնայած այդ ամենին, արցախցին հուսալքված չէ` կյանքի դժվարությունների եւ մարդկանց անարդար որոշումների դեմ: Այս թեմայի շուրջ էլ «Իրավունքը» զրուցել է Արցախի ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր ՔԱՋԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Հարությունյան, շրջափակված Արցախում մշակութային կյանք կա՞:

— Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում, թատրոնից բացի, ոչ մի մշակութային օջախ չի գործում:Այս դժվար օրերին էլ մենք դպրոցականների համար տոնածառային ներկայացում ենք խաղացել: Գնացել ենք Ճարտար գյուղ, երեխաներին նվերներ ենք բաժանել, ներկայացում ենք խաղացել: Այսօր էլ ներկայացում ունենք, բայց քանի որ հովհարային անջատումներ են, չգիտեմ` կխաղանք, թե` ոչ: Եթե լույսերը տան, պատրաստ ենք խաղալու մեր ներկայացումը: Ներկա պահին Արցախում մշակութային կյանքը կապված է մարդկանց տրամադրության հետ: Գիտեք, թե այսօր Արցախի վիճակն ինչպիսին է, բայց չնայած այդ ամենին` մենք ոչ մի դեպքում չենք հուսահատվում, թեւաթափվում ու ընկճվում: Ամուր կանգնած ենք մեր դիրքերում: Տեսնենք, թե այս ամենն ինչով կավարտվի, քանի որ թունելի վերջում էլ, չգիտեմ ինչու, դեռ լույս չի երեւում:

— Որպես Արցախի ժողովրդական արտիստ` ի՞նչ գնահատական կտաք Արցախի թատրոնի նոր սերնդի դերասաններին:

— Այսպիսի մի ասույթ կա` արվեստը զոհեր է պահանջում: Հիմա փաստորեն այսօրվա դրությամբ թատրոնում աշխատող դերասանները այդ արվեստի զոհերն են: Չնայած ցածր աշխատավարձին` մեծ հաճույքով աշխատում են, չեն տրտնջում: Ջանում  են որքան հնարավոր է որակով խաղալ ներկայացումները եւ գոհացնել հանդիսատեսին: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հանդիսատեսնը գոհ մնա: Մանավանդ, որ մեր թատրոնում շատ կան երիտասարդ շնորհալի դերասաններ: Ճիշտ է, որոշ դերասաններ թողել, հեռացել են, բայց հայրենասեր դերասանները չեն լքել Արցախը եւ մնացել են այստեղ ու մինչեւ հիմա էլ անտրտունջ աշխատում են թատրոնում: Եվ ինչ ծրագիր, որ դրվում է նրանց առջեւ, կատարում են բարձր որակով:

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ»

— Դուք քանի՞ տարի եք աշխատում թատրոնում: Ստեփանակերտի թատրոնի համար ոսկե ժամանակաշրջանը ո՞ր թվականներն են եղել:

— Ես թատրոնում աշխատում եմ 1964 թվականից: 1970-1980-ական թվականները մեր թատրոնի լավագույն տարիներն են եղել: Բարձրորակ ներկայացումեր ենք ունեցել: Հյուրախաղերով այցելել ենք հայաբնակ բոլոր վայրերը եւ գոհացրել հանդիսատեսին: Եվ ամենից կարեւորը` միշտ բարձր ենք պահել հայոց լեզուն, մեր մշակույթը:

— Այսինքն` ոսկե ժամանակաշրջանը եղել է Խորհրդային Միության տարիների՞ն:

— Այո, որովհետեւ Խորհրդային Միության ժամանակ մշակույթին մեծ ուշադրություն էին դարձնում: Եվ դա ճիշտ էր, որովհետեւ մշակույթն է ազգի դեմքը որոշում:

«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԳՆԱԼ ՇՐՋԱՆՆԵՐ… ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼԱՎ ԽՈՍՔԻ ԿԱՐՈՏ Է»

— Ի՞նչ կասեք Արցախի հանդիսատեսի մասին:

— Հանդիսատեսը մեծ հաճույքով հաճախում է մեր ներկայացումներին: Վերջերս պատերազմի թեմայով նոր ներկայացում հանձնեցինք հանդիսատեսի դատին: Դահլիճը լեփ-լեցուն էր: Մեր ներկայացումը լավ ընդունելության արժանացավ: Ծրագրել էինք 6 օր խաղալ, բայց ստացվեց այնպես, որ 3 օր ավել խաղացինք: Այսինքն` 6 ներկայացման փոխարեն` 9-ը ներկայացում ունեցանք: Եթե այսօրվա դրությամբ կոմեդիա կամ կենցաղային ներկայացում դնենք, էլի հանդիսատեսը կգա, քանի որ Արցախի հանդիսատեսը թատերասեր է: Ճիշտ է, հիմա համացանցը, Ֆեյսբուքը ներթափանցել են մեր կյանք, որտեղ հեռախոսներով կարող ես ամեն ինչ դիտել, բայց դա չի համեմատվի թատրոնի հետ: Թատրոնում այլ է… Բեմից դահլիճ՝ մի մետր հեռավորության վրա, հանդիսատեսի աչքի առջեւ է կատարվում այդ ամենը: Մի խոսքով` ամեն ինչ անում ենք, որ մեր հանդիսատեսը այս վիճակից դուրս գա: Հիմա պատրաստվում ենք խմբեր ձեւավորել, գնալ շրջաններ եւ մարդկանց տրամադրությունը բարձրացնել: Ժողովուրդը լավ խոսքի կարոտ է: Մենք էլ աշխատում ենք մեր ուժերի սահմաններում, մեր կարողությունների չափով օգտակար լինել:

— Եթե հնարավորություն ունենայիք դիմել աշխարհի հայությանը, ի՞նչ կասեիք:

Եթե հնարավորություն ունենամ դիմել աշխարհի հայությանը, կասեմ` աշխարհի հայե՛ր, մյուս պետությունների նման կույր, խուլ ու համր մի՛ եղեք: Բարձրաձայնեք աշխարհին Արցախի մասին: Ապացուցե՛ք մեր ճշմարտությունը: Մեր թշնամին իր սուտը ճշմարտության տեղ աշխարհին ներկայացնում է` համոզելով, որ /չնայած իրենց ստին/ ճիշտն իրենք են: Իսկ մերոնք ասում են` խոսում են, թող խոսեն, հաչում են, թող հաչեն: Բայց այդպես չէ: Աշխարհի ժողովուրդները թշնամու հաչոցը ճշմարտության տեղ են ընդունում: Իսկ մենք մեր պատմությունը, մեր իսկությունը  չենք կարողանում աշխարհին ներկայացնել: Աշխարհում այնքան նշանավոր հայեր, խելոք մարդիկ կան, որ միաբանվեն, աշխարհ կշրջեն: Ես ուզում եմ, որ բոլորս միաբանվենք, մի բռունցք դառնանք: Իսկ այսօր մի քանի հոգի եկել են, մեր ճանապարհը փակել են, իսկ մենք չենք կարողանում բացել: Ինչո՞ւ չեք կարողանում այդ հարցին լուծում տալ: Ի՞նչ իրավունքով են նրանք մեր ճանապարհը փակել: Վերջիվերջո, արցախցին  ապրելու իրավունք ունի: Ինչո՞ւ են մեզնից խլում մեր ապրելու իրավունքը: Մենք մեր պապերի հողում ենք ապրում: Այստեղ մեր պապերի գերեզմաններն են: Մեր պապերը հողը կտակել են մեզ, մենք էլ պետք է մեր սերնդին կտակենք: Իսկ այսօր թշնամին եկել է եւ սուտ խոսքերով, Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի նման տե՞ր է կանգնում մեր երկրին: Հայերն էլ լռում են, ասում են` խոսում են, թող խոսեն… Բայց դա այդպես չէ, նրանք ե՛ւ խոսում են, ե՛ւ ի կատար են ածում իրենց սպառնալիքները: Օրինակ, Եվրոպային ասում էին` դուք երկու ընտրություն ունեք` կա՛մ կկանգնեք հայերի կողմը, կա՛մ էլ ձմեռը պետք է սառչեք: Ուզում եք սառչե՞լ, թե՞ հայերին պաշտպանել: Աշխարհը ուժեղի կողմն է: Բայց ախր մենք ենք եղել այդ ուժեղը: Ո՞նց պատահեց, որ հանկարծ գլուխներս կախեցինք ու հասանք այս վիճակին: Եթե այսպես շարունակվի, կընկնենք անդունդը, եւ անդունդից դուրս գալը շատ դժվար կլինի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=246054&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ