o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սելֆիների «խերը». ուզում է Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժել

13.11.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սելֆիների «խերը». ուզում է Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժել

Պարզվում է` Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից հետո` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ ԼԵՈՆԻԴ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին եւ հպարտությամբ նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում լինելով Երեւանում` հայաստանյան իշխանություններից եւ լրատվամիջոցներից որեւէ մեկը իրեն չի հարցրել ու դժգոհություն չի հայտնել, թե ինչու է ուզում Ռուսաստանի Արմավիր քաղաքից ապամոնտաժել Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Ավելին` նա շեշտել է, որ եթե հարցնեին, ապա անկեղծորեն կպատասխաներ, քանի որ այս հարցում երկակի մոտեցում չունի եւ կրկին կվերահաստատեր իր դիրքորոշումը: Թե ինչու է այս վիճակը հաստատվել հայ-ռուսական հարաբերություններում, երեւի դժվար չէ հասկանալ, հաշվի առնելով, որ մեր ներկա չինովնիկությունն այդպես էլ չհասկացավ, որ լավ հարաբերությունները ոչ թե սելֆիներով են ձեւավորվում, այլ ամենօրյա համառ աշխատանքով:

​​​​​​​Տարվա լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Նաիրա Հարությունյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА