o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել» (Տեսանյութ)

06.11.2019 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել» (Տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ գրում է. «Ի պատասխան նրանց, որոնք փորձում են պնդել, թե հայ եկեղեցու պատմությունը կարիք չկա, որ դասավանդվի Հայոց դպրոցներում՝ ի հայս։ Երբ օտարներ հիանում են այն դերակատարությունից, որ ունեցել է հայ եկեղեցին եւ այսօր էլ ունի սփյուռքում, ոմանք փորձում ենք շղարշ նետել, ծածկելու համար այն, ինչի արդյունքում մենք հազար տարի չունենալով պետականություն, կարողացանք ազգ մնալ եւ ոչ անորոշություն, արվեստ, գիտություն, մշակույթ կերտել, Տաթեւացի եւ Որոտնեցի տալ աշխարհին։ Պետականություն չունենալով, աշխարհի քարտեզների վրա նշել տալ Armemia Major եւ Armenia Minor անունները, հայկական հայտարարել այն տարածքները, որոնք կա՛մ թուրքինն էին, կա՛մ այլ պետությանը։ Եվ դուք՝ ով ազգի ընտրյալներ, հիմա հրաժարվում եք այն աղբյուրից, որ ձեր պապերի եւ ձեր գոյատեւման թթվածինն ու գոյության ջուրն է հանդիսացել։ Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել…»:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА