o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ

30.10.2019 12:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ դեսպանին հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կապակցությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը: «Անկարայում ԱՄՆ դեսպան Սեթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկած օրինագծի կապակցությամբ»,- ասված Է գործակալության Twitter-ի հաղորդագրության մեջ: Սա, իհարկե, սպասելի էր. որպես կանոն, հենց հերթական երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը կամ քայլ է անում այդ ուղղությամբ, անմիջապես էլ հետեւում է դեսպանի հրավերը Թուրքիայի ԱԳՆ: Որոշ դեպքերում Թուրքիան նաեւ հետ է կանչում այդ երկրում իր դեսպանին, սակայն ԱՄՆ-ի պարագայում նման քայլ հազիվ թե լինի:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА