o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համայնքային միջոցների մսխո՞ւմ, թե՞ պաշտոնական դիրքի չարաշահում

15.10.2019 16:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Համայնքային միջոցների մսխո՞ւմ, թե՞ պաշտոնական դիրքի չարաշահում

Iravunk.com-ին հայտնի է դարձել, որ քաղաքացի Արթուր Խաչատրյանը դատի էր տվել Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանին վերջինիս կողմից քաղաքացուն վիավորանքի եւ զրպարտանքի խոսքեր հնչեցնելու համար իր ֆեյսբուքյան էջից, ինչը պետք է հերքվի: Մեր տեղեկություններով այսօր տեղի է ունեցել առաջին դատական նիստը եւ որքան էլ տարօրինակ է, բայց պարզվում է պատասխանող կողմի շահերը դատարանում ներկայացնում էր Էջմիածնի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը: Նշենք, որ քաղաքացի Ա. Խաչատրյանը դատի է տվել քաղաքացուհի Դ. Գասպարյանին, այլ ոչ թե քաղաքապետին: Այսինքն տվյալ պահին քաղաքապետուհին իրեն իրավունք է վերապահում իր շահերը դատարանում պաշտպանելու ոչ թե իրՙ այլ համայնքի փողերի հաշվին ներգրավելով համայնքի իրավաբանական ծառայությանը: Iravunk.com-ին հայտնի դարձավ, որ հայցվոր կողմիՙ Ա. Խաչատրյանի շահերի պաշտպանն է, ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում հաստատեց վերոնշյալ փաստը.

Բալասանյանը վախենալու բան ունի՞․ Հաշվեքննիչը՝ Գյումրու քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

- Այո, այսօր տեղի է ունեցել առաջին դատական նիստը եւ ավելացրեցինք նաեւ որ ֆինանսական պատասխանատվության կանչվի պատասխանող, քաղաքացի Դիաննա Գասպարյանը: Թե որքանով է իրավաչափ եւ որքանով է մսխվում համայնքի գումարները դա առանձին հարց է եւ դրա պատասխանը թող տան պետական լիազոր մարմինները: Մենք դատի ենք տվել քաղաքացի Դիաննա Գասպարյանին Իմ վստահորդին քաղաքացի Դ. Գասպարյանը վիրավորանք է հասցրել իր ֆեյսբուքյան էջում եւ մենք գտնում ենք, որ այդպես նա զրպարտել է քաղաքացի Ա. Խաչատրյանի բարիվ համբավը: Մենք ոչ թե վիճարկում ենք քաղաքապետի անօրինական գործողությունը, կամ անգործությունը, այս դատական հայցով  վիճարկում ենք քաղաքացի Դիաննա Գասպարյանի արված արտահայտությունները: Մենք  ՏԻՄ կառույցին այս հայցադիմումով խնդիր չունենք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА