ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՄԵՌԱԾ ԵՆ` ԹԱՂԱԾ ՉԵՆ
(ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՆՐԱՆՑ ԾՆԿՆԵՐԸ ՎԱԽԻՑ ԴՈՂՈՒՄ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Սրբազանը ճիշտ է, քանի որ երբեմնի քայլող հեղափոխականներից հիմա մնացել է ընդամենը մի բոլուկ «ходячие мертвецы»:
**
ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՔԱՅԼ
(ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ՏԵՂԻՑ ՀՆՉԵՑՐԱԾ ՌԵՊԼԻԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ՔՊ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՆԻՀԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ դիետոլոգների` ընդդիմությունը ԱԺ-ում տեսնելով, որ չի կարողանում իշխող խմբակցության դեմ պայքարել, որոշել ա նրանց կազմվածքը քննադատելով, դիետայի վրա նստեցնել ու սովամահ անել։
**
ՍԵՎ ԿԱՏՈՒՆ
Ըստ սպիրիտների` դեպի Երևան քայլող ցուցարարները կհաջողեն մի դեպքում միայն, եթե երթի ճանապարհը Իշխան Սաղաթելյանը չկտրի ու նրանց միանալով` այն փոզմիշ չանի։
**
ՏԱԼԻՍ ԵՄ, ՏԱԼԻՍ
(ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ` ԺԱՄԸ 12:00-ԻՆ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը մայիսի 7-ին պլանավործ տալու բան չունի, դրա համար ասուլիս ա տալիս։
**
ԼԱՎ ՉԵՍ ԱՊՐԵԼՈՒ, ԳՌԶՈ ՋԱՆ, ԼԱՎ ՉԵՍ ԱՊՐԵԼՈՒ
(ԳՌԶՈՅԻ` «ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԼԱՎ ԱՊՐԵԼ, ՉԵՔ ԿԱՐԱ, ԵՍ ՊԻՏԻ ԼԱՎ ԱՊՐԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վերոնշյալ հայտարարության հոխորտանքը ցույց ա տալիս, որ, ըստ երեւույթին, դժոխքից նրա մեսինջերին նամակ ա եկել, որ այնտեղ էլ ա լավ ապրելու։
**
ԱԼԵՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
(ԱԺ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՍՐՏԻԿ» ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էտ ինչի, առաջ որ «սրտիկ» էի ուղարկում, ուրախանում էիք, հիմա բորբոքվում եք:
**
ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ԵՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի, եթե Իլհամը Պուտինի երդմնակալությանը չգնաց` իր հայր Հեյդարի արարողությունը նշելու պատճառաբանությամբ, ապա Նիկոլը` «հայր» Բագրատ սրբազանի քայլերթի ահ ու սարսափի պատճառով:
**
ԱԼԵՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(«ԳԻՏԵՍ, ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ԾԵԾԵԼ, ԵՍ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՄ», ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` ԱԺ-Ի ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես իրավունք չունեմ լրագրող ծեծել, բայց, փառք Աստծո, թքելը կա ու կա, դրանով բավարարվում եմ:
**
«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ՀԻՄՆԸ
(«ՎԻՆ ՊԻՆԳՎԻՆԸ» ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում,
Եվ ցերեկը, եւ գիշերը հայրենի երկրում,
Եղանակը խանգարում է, գնում ենք, գնում...