Ե՛վ Արթուր Վարդանյանի, ե՛ւ Վահագն Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդում. Բաբուխանյան Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահ Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում է Ֆիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Տեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞ն

Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Ներքաղաքական

Որքան էլ այս օրերին ամենքի ուշադրության կենտրոնում է Կիրանցից դեպի Երեւան շարժվող երթը, այդուհանդերձ, Կիրանցում սահմագծում եւ սահմանազատումն իրականացվում է՝ առանց խոչընդոտների, ավելին՝ տեղի բնակիչների քթի տակ ադրբեջանցիներն արդեն սյուներ են տեղադրում: Իսկ գյուղապետը հայտարարում է, որ գործընթացն ավելի դրական է ընթանում, քան պատկերացնում էին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

Նախ օրերս բռնություն կիրառվեց կիրանցիների նկատմամբ, ապա բնականոն հունով շարունակվեց սահմանագծումն ու սահմանազատումը։ Ձեր կարծիքն այս ամենի մասին ինչպիսի՞ն է։

— Բռնությունը կիրառվել է, եւ դա փաստ է։ Հարցն, ըստ էության, շատ ցավոտ է։ Ինչո՞ւ է կիրառվել, քանի որ սահմանագծումը կատարվել է այնպես, որ Ադրբեջանի սահմանները շատ են մոտենում հայկական գյուղերին, եւ երեք գյուղերի բնակիչները (Կիրանց, Բերքաբեր եւ Բաղանիս) շատ մտահոգված են, քանի որ կարող է կենսապայմանների առումով խնդրահարույց իրավիճակներ առաջանան։ Այսինքն՝ սահմանագծումից հետո այլեւս այդ գյուղերը կենսունակ չեն կարող լինել բնակչությանն այնտեղ պահելու համար, կամ ինքը՝ գյուղի բնակչությունը, կարող է հեռանալ, քանի որ այն երաշխիքները կամ այն պայմանները, որոնք առաջարկվում է կառավարությանը հանրությանը եւ գյուղացիներին հասկանալի չէ։ Բացատրություններն անվստահությամբ են ընդունվում, թե խաղաղություն կլինի՞ կամ չի՞ լինի, գյուղերը մոտիկ կլինե՞ն սահմանին, կամ եթե խաղաղություն եղավ, գազն ու ճանապարհն արդյոք չի փակվի։ Ինչո՞ւ է անվստահությամբ ընդունվում, որովհետեւ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շրջափակման ամիսների փորձը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի առաջնորդվում բացի օգտապաշտական նկրտումներից հումանիստական նպատակներով։ Իհարկե, սկզբունքորեն ամբողջ հասարակությունն էլ, ես էլ, բոլորն էլ, փորձագետները, ընդդիմությունը եւ իշխանությունը ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ։ Մինչդեռ սահմանազատումն իրականացնել շուրջ 40 տարի առաջ, որեւէ մի վիճակագրի անունը տալով, որն ընդհանրապես կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի հետ, խնդրահարույց է: Պետք է ասել, որ մատնանշված Ալմա-Աթայի հռչակագիրը խորհրդային պետությունների կողմից առաջին հերթին միջազգային կառույցի անկախ պետությունների համագործակցության հիմնման մասին է եւ միմյանց անկախության ճանաչմամբ` տարածքային ամբողջականության ընդունման։ Բայց թերեւս մի խնդիր է այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելը, մեկ այլ խնդիր է սահմանագծում եւ սահմանազատւմ իրականացնելը։ Կա եւս շատ կարեւոր մի հանգամանք՝ եթե սահմանագծում եւ սահմանազատում իրականացվում է, օրինակ, Մերձբալթյան հանրապետությունների միջեւ, որոնք կոնֆլիկտ չունեն եւ մի տարածաշրջան են, մի քաղաքական մշակույթ կրող ու չկան էթնիկ, կրոնական խնդիրներ, ինչպես նաեւ անհանդուրժողականություն, թշնամանք, եւ երբեք նրանց միջեւ պատերազմ չի եղել, այնտեղ կարող են իրենք իրենց հին Սովետական միութենական եւ վարչական միջոցներով անցկացնել սահմանագծում։ Թեպետ այդտեղ էլ, օրինակ, Էստոնիայի եւ Ռուսաստանի միջեւ շատ լուրջ տարածքային վեճեր կան, եւ մյուս բոլորի դեպքում եւս նկատելի է սա։ Բայց եթե վերցնում ենք Հարավկովկասյան տարածաշրջանը, Հայաստան եւ Ադրբեջան պետությունները, որոնք 1988 թվականից մինչ այժմ առճակատման մեջ են, երկու պատերազմ են անցել, այժմ էլ Ղարաբաղի հայաթափումից հետո, թշնամանքն է՛լ առավել է խորացել։ Եվ նման պայմաններում առաջնորդվել հին սովետական վարչական սահմաններով՝ կոպիտ սխալ է։ Ինչո՞ւ, քանի որ սովետական ներքին սահմանները վարչական էին, ճշգրիտ գծված չէին եւ, ըստ էության, այդ սահմանների պայմաններում ոչ մի լիակատար նշանակություն չունեին էներգետիկ, ավտոմոբիլային, երկաթուղային կամ ջրային կոմունիկացիաները կոնկրետ 1 կմ, 100 մ այս կողմ էին, թե`այն կողմ։ Նույն պետության մեջ դա ընդհանրապես քննարկում չէր ունենում։ Ինչպես պետք էր՝ այդպես էլ ելնելով նպատակահարմարությունից` կառուցում էին, չէին նայում դա Հայաստանի տարածքով է անցնում, թե` Ադրբեջանի։ Մինչդեռ այժմ նույն այդ վարչական սահմանը եթե դու դարձնում ես միջպետական՝ պետք է հաշվի առնես բոլոր կոմունիկացիաները, անվտանգային բոլոր խնդիրները։

Արդեն կիսապատերազմական վիճակում գտնվող երկու երկրների համար առավել կարեւոր է սա, այլ ոչ թե ֆորմալ առումով այդ սահմանը գծել, հետո է՛լ առավել մեծ վեճի տեղիք տալ։ Իհարկե, այս առումով հասարակական լայն շրջանակները եւ հակաիշխանական, բողոքական շարժման ղեկավարներն ու քաղաքական որոշ շրջանակներ շատ լավ հասկանում են այն, ինչի մասին այսօր ինքս ընդգծեցի։ Բնականաբար, փորձում էին կանխել։ Իշխանությունն ինչո՞ւ բռնություն գործադրեց, քանի որ դրանց ծավալման շատ մեծ վտանգ կար: Այդ ամենն անգամ եթե ծավալվի էլ ոչ թե Տավուշում, այլ, օրինակ, մայրաքաղաքում, իշխանությունները կգնան այն տրամաբանությամբ, որ եթե այս շարժումը մարի, ապա դա արդեն չի բերի այդ ալիքի տարածմանը այլ վայրերում։ Դրա համար գնացին կոշտ միջոցների, որպեսզի արմատից այդ շարժումը կանխեն: Այս առումով իշխանության գործողությունները հասկանալի են, թե ինչու բռնություն կիրառեցին։ Իհարկե, այստեղ պետք է արձանագրենք, որ առայժմ այս պայքարը դեռեւս ոչ մի արդյունք չի տվել։

— Ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում Կիրանցից մեկնարկած պայքարի արդյունքում:

— Անկեղծ ասած, կիրանցիների վիճակի փոփոխությունը ես այլեւս անհնար եմ համարում, քանի որ արդեն երկկողմանի կերպով սահմանագծումը կատարվել է, եւ սահմանագծերը տրվել են։ Հավանաբար, ադրբեջանցիները կգան իրենց սահմանագծին կկանգնեն։ Սակայն ի՞նչ կարելի էր նախկինում անել։ Կարծում եմ` կոնկրետ Տավուշի հատվածում պետք էր գնալ բանակցությունների, որպեսզի եղած գիծը պահպանվեր, եւ չբարձացվեր մեր կողմից Արծվաշենի, իրենց կողմից Նոյեմբերյանի շրջանի անկլանների հարցը։ Գնալ որոշակի տեղերում փոխանակման, տարածքային փոխզիջումների կամ, օրինակ, ասել` մենք չենք բարձրացնում այս հարցը, դուք չեք բարձրացնում այն հարցը։ Այսինքն՝ փոխադարձ մեկը մյուսին մի քայլ առաջարկելով` պետք է իրականացվեր սահմանագծում։ Մինչդեռ եթե այսօր տվեցին Տավուշը, մյուս օրը` Գեղարքունիքը, այն մյուս օրը` Սյունիքը, մշտապես նման իրավիճակների են հանդիպելու։

— Մինչեւ որոշում կայացնելը, որ տավուշցիները Կիրանցից պետք է երթով շարժվեն դեպի Երեւան, ոստիկանական ուժերը բռնություն կիրառեցին ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ: Սա խոսում է իշխանության վախերի՞ մասին:

— Այդ ամենի հիմնական նպատակն էր կանխել շարժումը, որպեսզի տանել նրան պարտության եւ որոշակի առումով` սկզբում թվում էր, թե հաջողվեց նրանց, որպեսզի այլ հատվածներ էլ սահմանագծման դեպքում կրկին նման բողոքական շարժումներ չծագեն։

— Հետեւապես, պարոն Քեռյան, ըստ Ձեզ, տավուշյան պայքարը հասնելով Երեւան` ինչպիսի՞ ելք կունենա:

Դժվար է ասել, քանի որ Տավուշում ճանապարհը ե՛ւ իշխանությունն էր բացել, ե՛ւ ճանապարհ փակողերն էլ էին բացել։ Ես մասնավոր կարծիք ունեմ, որ այդ ճանապարհ փակելը մազոխիզմի նման բան էր։ Ցուցարարները տանջում են իրենց հայրենակիցներին` թույլ չտալով մի տեղից մյուսը գնալ։ Դա ավելի շատ դժգոհություն է ծնում, քան` տալիս արդյունք։ Մի ստերիոտիպ նաեւ կա, որ 2018 թվականին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն։ Այս պարզունակ մոտեցումը ճիշտ չէ։ Այժմ Կիրանցում, կարծես, այլեւս չկա արտակարգ իրավիճակ։ Մեկ այլ բան է, որ եթե Բագրատ Սրբազանը կամ նրա կողքին կանգնած զինակիցները կարողանան Երեւանում նման բողոքական շարժում կազմակերպել: Սակայն այստեղ արդեն պետք է լուրջ ներդրում ունենա «տիտղոսակիր» ընդդիմությունը։ Այս մասին արդեն չեմ կարող նշել, թե իրենք ինչ կորոշեն։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Ե՛վ Արթուր Վարդանյանի, ե՛ւ Վահագն Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդում. ԲաբուխանյանԵՎՐՈ-2024. Ֆրանսիան և Նիդերլանդները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահԵՎՐՈ-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին(տեսանյութ)Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհումԱնգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանքԵՎՐՈ-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ(տեսանյութ)Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում էՖիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ)ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ ՊեսկովՊաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրաՌուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ՊուտինՏեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞նԲելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը Նոր դաժան մանրամասներ են հայտնի դարձել 4 մարդու կյանք խլած վթարիցՔՊ-ականներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքից թուրքը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍուրո, ինչո՞ւ գացիրԱշխարհ կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔԹուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըԱյժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում. Գագիկ ՀարությունյանՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄԵրևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակըԱդրբեջանի խորհրդարանը խնդրել է Ալիևին արտահերթ ընտրություններ նշանակելԲագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին (տեսանյութ)Շահրամանյանի մեքենան առևանգելը քաղաքական ուղերձ էր Բաքվին, որ հրամանները կատարում են (տեսանյութ)Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը ԷջմիածինՑանկապատ չկա, խաբել են ձեզ, դեռ մեզ մոտ նման բան չկա, գոյություն չունի. ոսկեպարցի«Բոլորս քեզ այնքան շատ ենք սիրում». Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամին շնորհավորել է 42-ամյակի կապակցությամբ՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարԱրցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է (տեսանյութ)«Օրիո'րդ, որտեղ սովորել եք, մենք դաս ենք տվել», «Սրա համար ԵՄ պառլամենտում ձեզ դիտողություն կտային» (տեսանյութ)«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենանՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպանՈՒՂԻՂ․ Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան․ Հայկ ԲաբուխանյանՀովհաննես Ազոյանն էլ, պարզվում է, եկել էր ԱԺ և ուզում էր դեպի Եվրոպա գնալ (տեսանյութ)ՇՏԱՊԵՔ. Աստղիկ ԲԿ առաջատար մասնագետները Տաշիրում ենՄի լավ բան կա՝ ակնհայտ է մեր հարևանի` Թուրքիայի մերձեցումը ԵՄ-ին. ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակըՇՏԱՊ. Իրավապահներն այս պահին կոտրում են Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասներըՀունիսի 21-ի աստղագուշակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴիմակավորված ոստիկանները կոտրում են Արցախի ներկայացուցչության դուռը. կադրերԻսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և «խիստ նկատողություն» հայտնելԱդրբեջանցիների դիրքերը՝ Ոսկեպարի եկեղեցու տարածքից (տեսանյութ)Պարո'ն Բաբաջանյան, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ, ես խնդրել էի ձեզ. Եղոյան (տեսանյութ)Այո՛, խնդրում եմ ՀՀ իշխանություններին ԵՄ-ին միանալու հանրաքվե անել. Արամ Սարգսյան (տեսանյութ)Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍրբազանը համակիրների հետ Կիրանցում է. զրուցում է բնակիչների հետԻ՞նչ գին է վճարելու Հայաստանը. Եղոյանը կոչ է անում ԵՄ-ի մասին քարոզչական թեզեր դաշտ նետելու փոխարեն դրա գինն ասել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода