o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

04.10.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

Օրերս հայտնի դարձավ որ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր պետք է տեղի ունենար մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբի համերգը: Խմբի երգերի թեմատիկան հիմնականում պտտվում է Երկրորդ  համաշխարհային պատերազմի, սարսափ ֆիլմերի, սատանիստական թեմաների շուրջ, իսկ ելույթների ժամանակ օգտագործում են հակակրոնական ատրիբուտներ:

Մեր հեղափոխական մշակույթի դեմքը

 

«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՄ ԿՐՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ»

Երեկվանից իրարամերժ կարծիքներ ու խոսակցություններ են պտտվում մամուլում ու համացանցում, ըստ որի, Տիկնիկային թատրոնում համերգը մե՛կ կայանալու է, մե՛կ էլ` ոչ: «Իրավունքի» հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ կտրականապես շեշտեց. «Ոչ, Տիկնիկային թատրոնում չի կայանալու այդ համերգը, իսկ մնացածը` արդեն չգիտեմ»,- ապա շարունակեց. «Մեր թատրոնում մշտապես ռոք համերգներ փառատոներ են լինում, եւ որեւէ խնդիր երբեւիցե չեմ տեսել: Ճիշտն ասած, նույնիսկ այդքան էլ շատ չեմ ուսումնասիրում, թե ինչ խումբ է գալիս, վստահում եմ կազմակերպիչներին, բայց այս պարագայում, սա համարում եմ իմ սխալը, որ ես ուշադիր չեմ եղել, կամ գուցե չափից ավելի շատ եմ վստահել նրանց: Ինքս այնքան էլ ռոքի սիրահար չեմ, որ ինֆորմացված լինեմ, ես ավելի շատ ջազ եմ սիրում, բայց որքանով հետո տեղեկացա, երբ արդեն ուսումնասիրեցի, այս խումբն ունի շատ վառ արտահայտված սատանիստական քարոզչական ուղղվածություն, խմբի ղեկավարը բազմիցս տարբեր հարցազրույցներում դա հայտարարել է: Պարզ է, որ այդտեղ կա որոշակի խաղի էլեմենտ` ուշադրություն գրավելու եւ այլն, բայց խումբը, որքան գիտեմ, հայտնի է 30 տարուց ավելի, ամբողջ աշխարհը ման է եկել: Համենայնդեպս, այստեղ ինձ համար, իրար հետ բախվեցին երկու սկզբունք, մշակութային ծրագիր եւ քարզչություն: Ես բազմիցս հայտարարել եմ, որ թատրոնում արգելել եմ որեւէ կուսակցական կամ կրոնական քարոզչություն եւ այս տարիներին, ինչ ղեկավարում եմ թատրոնը` 21 տարի, որեւէ անգամ դեպք չի եղել, որ նման միջոցառում անցկացվի, անկախ համակրանքներից ու հակակրանքներից: Այս անգամ էլ որոշեցի սկզբունքը պահպանել` ոչ մի քարոզչություն, անկախ նրանից, թե դա ինչ քարոզչություն է: Եվ հետո, եթե թույլ տայի, որ գոնե մի անգամ ռոք համերգի կամ ներկայացման անվան տակ քարոզչություն լիներ, հետո չէի կարողանալու թատրոնի դռները փակել բազմաթիվ նման հավակնություններ ունեցող, եւ տարբեր սոուսի տակ մեծացող խմբերի առջեւ»:

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

 

«ԵՐԲ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ, ՍԿՍԵՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ»

«Իրավունքի» այն դիտարկմանը, թե փաստորեն նման աղմուկը Ձեզ ստիպեց, որ ուսումնասիրեք, թե ում եւ ինչի համար եք դահլիճ տրամադրում, Ռ. Բաբայանը տվեց անկեղծ պատասխան. «Իհարկե, այս 20 տարվա ընթացքում հազար ու մի խումբ է գալիս, երբեւիցե նման դեպք չի եղել, ես էլ վստահ եմ եղել, որ նորմալ համերգներ են, որոնք ունեցել են զուտ երաժշտական ուղղվածություն, եւ ըստ ճաշակի մարդիկ եկել են մասնակցելու համերգին: Բայց երբ աղմուկ բարձրացավ, սկսեցի ուսումնասիրել եւ ծանոթացա փաստերի հետ: Եւ քանի որ այն իր մեջ շատ ակտիվ պարունակում էր սատանիստական քարոզչություն, համարեցի, որ դա ճիշտ չի լինի Տիկնիկային թատրոնի բեմում, այն կլինի դավաճանել սեփական սկզբունքներին, ինչն ինձ համար շատ կարեւոր է»,- ընդգծեց թատրոնի ղեկավարը, սակայն երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են ինքն ու իր ղեկավարած թատրոնը մշտապես նման միջոցառումների հետ ասոցացվում, շեշտեց. «Թե ինչու է իմ անունը հաճախ հոլովվում նման առիթներով, չգիտեմ, գուցե ճակատագիրս է այդպիսին, իսկ Տիկնիկայինն էլ մեռած թատրոն չէ: Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչու են ռոք կամ տարբեր թատերական խմբերը գալիս մեր թատրոն, որովհետեւ լավ, հարմար, մաքուր, օրենքով աշխատող թատրոն է, որը զինված է համապատասխան տեխնիկայով: Ընդհանրապես համարում եմ, որ ելնելով մշակութային օջախների սակավությունից, ճիշտ է, որ թատրոնը չսահմանափակվի միայն ներկայացումներով, այլ լինի որպես մշակութային օջախ, որտեղ տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ եւ տարբեր մշակութային ոլորտի միջոցառումներ: Պարզապես պետք է պահպանել մի սկզբունք, որ այդ ամենը չլինի քարոզչություն, համենայնդեպս, առ այսօր դա հաջողվել է մեզ պահպանել»:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

Այս ամենից հետո, թերեւս Ռ. բաբայանը կարծես թե «դասեր» չի քաղել, քանի որ չխոստացավ, որ այսուհետ ուշադիր կլինի, թե ում է դահլիճ տրամադրելու: Ըստ նրա` դա կդիտվի որպես գրաքննություն. «Նախ` ես այդքան ժամանակ չունեմ, որ, ասենք, ուսումնասիրեմ, թե հոկտեմբերի 8-ին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում ինչ ներկայացում են խաղալու մեր դալիճում: Հո չե՞մ պահանջելու Արթուր Ղուկասյանից, որ ինձ ներկայացնի, բեմադրության պատմությունը, դա արդեն դառնում է գրաքննություն: Մենք այդպես շատ վատ վիճակում կհայտնվենք: Ցանկացած ազատ երկրում էլ լինում են նման դեպքեր, որովհետեւ ազատությունն իր հետ բերում է նաեւ այս տեսակ որոշակի բաներ, հիմա ո՞րն է ավելի լավ` ապրել ազատ երկրում ու ժամանակ առ ժամանակ նման դեպքերի դեմն առնել, կանխել, եթե հնարավոր է, քան` ամեն ինչ դնել գրաքննության տակ եւ ապրել անազատ երկրում: Ինքս ազատ մարդ եմ, գերադասում եմ ապրել ազատ երկրում եւ համարում եմ, որ մեր երկիրն ազատ է, որովհետեւ ես եմ ազատ»,- եզրափակեց Ռ. Բաբայանը:

«Ժողովուրդը պետք է արթանա եւ հասկանա, թե ինչեր են այսօր կատարվում Հայաստանում». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

Հ.Գ. Հատկանշական է, որ վերջերս էլ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էր տեղի ունեցել փակ խնջույք, որին մասնակցել էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Իսկ այդ ամենը տեղի էր ունեցել կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել էր խնջույքի մասնակիցներին: Իհարկե, այդ ամենն ի կատար ածվելուց հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ, Սոնա Հովհաննիսյանն արդարացավ, թե անտեղյակ է եղել միջոցառման բովանդակությունից, քանի որ իրեն տեղեկացրել էին, որ էլեկտրոնային երաժշտության համերգ է լինելու: Մեկ ամիս չանցած, հիմա էլ տիկնիկային թատրոնը հայտնվեց սատանիստական աղանդի անդամների ուշադրության կենտրոնում` համերգի նպատակով: Իսկ մի տեսակ շատ չե՞ն այս բոլոր պատահականությունները, որոնք, ցավոք, արդեն դառնում են օրինաչափություն:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

 

«ԱԳՐԵՍԻՎ ՊԱՀՎԱԾՔ ԵՎ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ». ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԸ ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻՆ

Ի դեպ, երեկ օրվա ավարտին արդեն համերգի կազմակերպիչ Zhesht Events-ը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել` տիկնիկային թատրում համերգի չեղարկման մասին, որում բողոքի ալիք բարձրացրած անձանց համարել են ագրեսիվ, իսկ իրենց արարքները` ապատեղեկատվություն: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ցավով պետք է տեղեկացնենք, որ որոշ ագրեսիվ տրամադրված մարդկանց տարածած ապատեղեկատվության ու սպառնալիքների պատճառով Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբին իր դահլիճում: Խումբը, ստեղծվելով 1983 թվականին, վերցրել է իր անունը շատերին հայտնի «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից: Երգերի թեմատիկան հիմնականում պտտվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի, սարսափ ֆիլմերի եւ հանրահայտ գրող Հովարդ Լավքրաֆթի ստեղծագործությունների շուրջ: Այո, խումբը երբեմն իր ելույթներում օգտագործում է հակակրոնական ատրիբուտներ: Մեջբերելով խմբի ֆրոնթմենին` «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է եւ չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ: Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում` քաղաքական որոշումների, դաժանություն, պատերազմներ եւ այլն»,- ապա հավելել. «Ինչ վերաբերում է Տիկնիկային թատրոնին` այն տարիներ շարունակ եղել է հայ ռոք եւ մետալ հանրության սիրելի վայրը եւ կազմակերպիչների համար հանդիսացել է հարմար վարձակալության տարբերակ` շնորհիվ գեղեցիկ բեմի եւ ձայնային ու լուսային տեխնիկայի հագեցվածության: Ունենալով նաեւ որոշակի թերություններ, ի դեմս, օրինակ, չհանվող նստարանների, այդ դահլիճը, Երեւանի սակավաթիվ տարածքներից է, որ համապատասխանում է որոշակի ստանդարտների: Սա էր թատրոնը համերգի անցկացման վայր ընտրելու միակ պատճառը, այլ ոչ թե այն, որ (մեջբերում ենք) «այդ շենքը լեցուն է մանուկների աստվածային էներգիայով: Ի դեպ, հաշվի առեք, որ սա փակ համերգ է` նախատեսված միայն ոճի` 18 տարեկանը բոլորած սիրահարների համար: Ամեն դեպքում մենք չափազանց շնորհակալ ենք Տիկնիկային թատրոնին այսքան տարվա աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ, որի վերջում կազմակերպիչները շեշտել են. «Vader live in Yerevan համերգը կայանալու է ամեն գնով»:

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՈՒՄ Ա ՍԵՓԱԿԱՆ ՍԵՔՍԻՑ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՎԵՐԱՑՆՈՒՄ Ա ՑԵՆԶՈՒՐԱՆ

Թերեւս արդեն էական չէ, այս համերգի կայանալ կամ չկայանալը, կարեւորը, որ այն չի կայանա ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի անունը կրող ու մանուկների համար գործող թատրոնում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА