o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը 33 մլն 680 հազ. դրամ գումար է հատկացրել Սորոսի ֆոնդից ֆինանսավորվող Իրազեկ քաղաքացիների միավորմանը և Թրանսփերենսիին

22.08.2019 13:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունը 33 մլն 680 հազ. դրամ գումար է հատկացրել Սորոսի ֆոնդից ֆինանսավորվող Իրազեկ քաղաքացիների միավորմանը և Թրանսփերենսիին

________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին` 16 մլն 200 հազար դրամ, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակո­ռու­պցիոն կենտրոնին` 17 մլն 480 հազար դրամ է հատկացրել Արցախում 2019 թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրություն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յան իրականացման հարցում աջակցություն ցու­ցաբե­րե­լու նպատակով։

Ծաղրանկար համացանցից Սորոսի առնչությամբ

Հիշեցնեմ, որ սրանք էն կազմակերպություններն են, որոնք տարիներ շարունակ սնվում են Սորոսի ֆոնդից, որոնք տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության եզրակացություններում նշել են, որ ընտրություններն անցնում են տոտալ ընտրակեղծիքներով, որ այդ ընտրակեղծիքներով ձևավորված իշխանությունները լեգիտիմ չեն, իսկ վերջին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր բարձրաձայնում էին տարատեսակ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի մասին, այդ խախտումները էս կառույցների համար նկատելի չէին, ինչպես շատ ու շատ բաներ, որոնց մասին նախկինում հայտարարում էին գոռում-գոչյուններով, իսկ հիմա «չեն լսել, չեն տեսել», այլ կերպ ասած, սրանք բացի Սորոսի հայաստանյան յաչեյկաները լինելուց նաև կեղծ քաղհասարակություն են ու ներկայիս իշխանության քարոզչամեքենան։

Հիմա հարց. էս կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներին կամ Սորոսի հայաստանյան յաչեյկաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գրպանից ինչի՞ համար պիտի գումար տա, որ Նիկոլը կամ սրանք Արցախում ի՞նչ անեն։ Թե՞ հիմա Սորոսի ֆոնդը կառավարության միջոցով է՞ իր յաչեյկաներին փող տալիս։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА